Նապոլեոն Աբդուլայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նապոլեոն Աբդուլայ
Ծնվել է1956
ԾննդավայրԳանա
ՔաղաքացիությունFlag of Ghana.svg Գանա
ԿրթությունՄոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան և Միդլսեքսի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԿուսակցությունNew Patriotic Party?

Նապոլեոն Աբդուլայ (անգլ.՝ Napoleon Abdulai, 1956, Գանա), գանացի քաղաքական գործիչ և դիվանագետ, Գանայի նոր հայրենասիրական կուսակցության անդամ։ 2017 թվականից Կուբայում Գանայի արտակարգ և լիազոր դեսպան է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Աբդուլայը ծնվել է 1956 թվականին։ 1987 թվականին ավարտել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի տնտեսագիտության և իրավունքի ֆակուլտետը` «միջազգային իրավունք» մասնագիտությամբ։ Այնուհետև, 1990 թվականին ավարտել է մագիստրատուրան Միդլսեկի համալսարանում։

1992 թվականից 1994 թվականները Լոնդոնում եղել է «Africa World Review» պարբերականի խմբագիր։ Բուրունդիում եղել է զինված հակամարտության խաղաղ կարգավորման նախագծի հեղինակներից մեկը, որը կազմվել է 1998 թվականին։ 1999 թվականից 2000 թվականները աշխատել է որպես քաղաքական վերլուծաբան Աֆրիկյան միասնության կազմակերպման գործում։ 2005 թվականից Լիբերիայում UNDP ծրագրի ղեկավար է[2][3]։

2017 թվականի հուլիսին նախագահ Նանա Ակուֆո-Ադոն նրան նշանակել Է Կուբայում Գանայի դեսպան[4][5][6]։

Միջազգային հարաբերությունների և Աֆրիկայի նորագույն պատմության վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ է[3]։ Ամուսնացած է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Embassy of the Republic of Namibia in Havana, Cuba» (ռուսերեն)։ www.facebook.com։ Վերցված է 2018-01-31 
  2. «Владимир Филиппов: РУДН выпускает свою валюту - "человеческий капитал"»։ Российская газета (ռուսերեն)։ 2015-02-02։ Վերցված է 2018-01-30 
  3. 3,0 3,1 «Ассоциация выпускников и друзей :: Наполеон Абдулаи (Иморо Абдулаи Альхасан)»։ alumnirudn.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-03-ին։ Վերցված է 2018-01-30 
  4. «Here’s a full list of Akufo-Addo’s 22 newly appointed Ambassadors» (անգլերեն)։ 2017-07-10։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-19-ին։ Վերցված է 2018-01-30 
  5. Agency Ghana News։ «President Akufo-Addo presents credentials to 22 new ambassadors»։ ghanaweb.com։ ghanaweb։ Վերցված է 2017-07-15 
  6. Ghana Presidency of։ «President Akufo-Addo appoints 22 more Ambassadors»։ presidency.gov.gh։ presidency of Ghana։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-13-ին։ Վերցված է 2017-07-15 
  7. «Ambassador Napoleon Abdulai ratifies historic ties between Ghana and Cuba | CUBADIPLOMATICA» (անգլերեն)։ misiones.minrex.gob.cu։ Վերցված է 2018-01-30