Նապոլեոն (մինի-սերիալ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նապոլեոն (ֆր.՝ Napoléon), ֆրանս-կանադական արտադրության մինի-սերիալ, Էմմիի մրցանակակիր, որը պատմում է Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտի կյանքի և գործունեության մասին։ Նկարահանված է 2002 թվականին ֆրանսիացի պատմաբան Մաքս Գալլոյի պատմական վեպի[1] հիման վրա։ Ֆիլմը համարվում է Եվրոպայի ամենաթանկ[2] մինիսերիալը, ընդհանուր $46 330 000 բյուջեով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է Նապոլեոնի ինչպես քաղաքական այնպես էլ ընտանեկան և անձնական կյանքի մասին։ Ֆիլմն անդրադառնում է Նապոլեոնի կյանքի բոլոր նշանակալից իրադարձություններին՝ Աուստեռլիցի ճակատամարտ, Իտալական արշավանք, Ռուսական արշավանք, Վաթեռլոոյի ճակատամարտ և այլն։
Ֆիլմը սկսվում է Սուրբ Հեղինե կղզում, երբ Հուդսոն Լոուն ՝ բրիտանացի գեներալ, Սուրբ Հեղինե կղզու կառավարիչը և բանտապահը, հրամայում է Նապոլեոնին ցույց տալ իր ներկայությունը։ Երկար և անհաջող փորձերից հետո, հայտնվում է անգլիացի մի աղջնակ՝ միսս Բետսին, որի հետ Բոնապարտը հասցրել էր ընկերանալ։ Բոնապարտը Բետսիին պատմում է իր կյանքը՝ հաջողություններով և անհաջողություններով հանդերձ։ Ֆիլմը Նապոլեոնի պատմության արտացոլումն է։ Պատմությունը սկսվում է Նապոլեոնի և Ժոզեֆինայի, նրա ապագա կնոջ և Ֆրանսիայի ապագա կայսրուհու, առաջին հանդիպումով։
Սերիա I[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը հայտնի է իր պատերազմների տեսարաններով։ Առաջին սերիայում ֆիլմն անդրադառնում է Վանդեմյեր 13-ի դեպքերին, որտեղ Հանրապետական բանակը՝ Բոնապարտի գլխավորությամբ վերջնական հաղթանակ է տանում ռոյալիստների նկատմամբ։ Կայանում է Նապոլոնի և Ժոզեֆինայի ամուսնական արարողությունը, որին անմիջապես հաջորդում է Իտալական առաջին արշավանքը։ Ֆիլմն անդրադառնում է Արկոլի ճակատամարտին, որտեղ Բոնապարտը ձեռք է բերում իր զինակիցների հարգանքը։ Սերայի վերջանում է Նապոլեոնի դեմ հանցափորձով։
Սերիա II[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ սերիան անդրադառնում է Նապոլեոնի և Հռոմի պապի հանդիպմանը, որին հաջորդում է Նապոլեոնի կայսր հռչակվելու արարողությունը։ Երկրորդ սերիայում արտացոլված են Նապոլեոնի փառահեղ հաղթանակները Աուստեռլիցում և Յենայում։ Կայանում է Նապոլեոնի հանդիպումը Ռուսաստանի կայսր Ալեքսանդրի հետ։ Սերիան ավարտվում է Էյլաոյի ճակատամարտի այն տեսարանում, որտեղ Բոնապարտը սպասում է Միշել Նեյի գլխավորած զորաջոկատի գալուստին։
Սերիա III[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ սերիան սկսվում է Միշել Նեյի գալուստով և Նապոլեոն Բոնապարտի հաղթանակով։ Այս սերիայում Նապոլեոնը պարտություն է կրում Ասպերն–Էսլինգյան ճակատամարտում, որտեղ և կորցում է իր ընկերներից մեկին, Ֆրանսիայի մարշալ Ժան Լաննին։ Սերիան բաց է թողել Բորոդինոյի ճակատամարտը, փոխարենը անդրադարձ կա ֆրանսիական բանակի մուտքը ամբողջովին դատարկված Մոսկվա։ Սերիան ավարտվում է այն տեսարանով, երբ Նապոլեոնը Կրեմլի՝ իր սենյակից տեսնում է, որ Մոսկվան հրդեհվում է։
Սերիա IV[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորրորդ սերիան սկսվում է ֆրանսիական բանակի նահանջով։ Լայցիգի ճակատամարտը ցուցադրված չէ։ Նապոլեոնը առաջին անգամ արտաքսվում է երկրից՝ Էլբա կղզի, որտեղ տեղեկանում է Ֆրանսիայում տիրող իրավիճակին և որոշում վերադառնալ։ Նապոլեոնը վերադառնում է Ֆրանսիա և ստանձնում զորաջոկատներից մեկի հրամանատարությունը։ Նրա դեմ է դուրս գալիս արքայական բանակը՝ Միշել Նեյի գլխավորությամբ։ Միշել Նեյը և զինվորները Նապոլեոնին են միանում։ Նապոլեոնը վերադարձնում է իշխանությունը։ Բավականին մեծ տեսարան է Վաթերլոոյի ճակատամարտը, որտեղ Նապոլեոնը կրում է իր վերջին պարտությունը։ Նապոլեոնը վերջնականապես արտաքսվում է Սուրբ Հեղինե կղզի, որտեղ և վերջանում է Նապոլեոնի՝ անգլիացի աղջկան պատմած պատմությունը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիստիան Կլավյե – Նապոլեոն Բոնապարտ
- Իզաբելլա Ռոզելլինի – Ժոզեֆին դը Բոհարնե
- Ժերար Դեպարդիե – Ժոզեֆ Ֆուշե
- Ջոն Մալկովիչ – Շառլ-Մորիս Տալեյրան
- Անուկ Էմե – Լետիցիա Բոնապարտ
- Սեբաստիան Կոխ – Մարշալ Ժան Լանն
- Էննիո Ֆանտաստոչինի – Ժոզեֆ Բոնապարտ
- Ալեքսանդրա Մարիա Լառա – Մարիա Մալևսկայա
- Թոբի Ստիվենս – Ալեքսանդր I
- Կլաուդիո Ամենդոլա – Յոախիմ Մյուրատ
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Ավստրիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Մարոկկոյի, Շվեյցարիայի և Հունգարիայի տարածքում։ Հատկանշական է, որ ֆիլմի աշխատակազմը Հունգարիայում գտել է մի շարք տարածքներ, որոնք նման են 19–րդ դարի Ֆրանսիային։ Պատերազմների տեսարանները հիմնականում ստեղծվել են նորագույն տեխնոլոգիաների միջոցով՝ հիմնականում Hybride Technologies[3] ընկերության կողմից։ Սա Եվրոպայի առաջին սերիալն է, որը միաժամանակ ցուցադրվել է մասնակից բոլոր պետություններում։ ԱՄՆ–ում ցուցադրվել է սերիալի առավել կարճ՝ 3 ժամանոց տարբերակը, պաշտոնական 6 ժամի փոխարեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|