Նապոլեոնյան բարդույթ

Նապոլեոնյան բարդույթ, նաև հայտնի է որպես Նապոլեոնի սինդրոմ և կարճահասակ տղամարդկանց համախտանիշ, վիճակ, որը սովորաբար վերագրվում է կարճահասակ մարդկանց, որոնք ունեն չափազանց ագրեսիվ կամ իշխանատեր սոցիալական վարքագիծ: Նապոլեոնյան բարդույթը համարվում է չարամիտ, որը հասարակական կարծրատիպ է[1]։ Նապոլեոնյան բարդույթն անվանվել է Նապոլեոն Բոնապարտի՝ Ֆրանսիայի առաջին կայսեր անվամբ, որն ուներ շուրջ 1,67 մետր հասակ[2]։ Նա Ֆրանսիայի բոլոր տղամարդկանց համեմատ եղել է միջին հասակի, բայց շատ կարճ էր էլիտար զինվորներից, արիստոկրատներից և բարձր պաշտոնյաներից, որոնց հետ հանդիպում էր:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապոլեոնյան բարդույթն անվանվել է ֆրանսիացի զինվորական գործիչ և պետական գործիչ Նապոլեոն Բոնապարտի անունով։ Նապոլեոնի մշակութային պատկերումները հաճախ ներկայացնում են նրան որպես մեկին, ով փորձում էր պրոյեկտել իր ենթադրյալ ցածր հասակը՝ ագրեսիվ ռազմական ձեռնարկումների միջոցով իշխանություն և փառք որոնելով։ Այս տեսակետը մեծապես խթանվել է բրիտանացի քաղաքական ծաղրանկարիչների կողմից, ովքեր պարբերաբար պատկերում էին Նապոլեոնին որպես կարճահասակ՝ ծաղրելով թե՛ նրան, թե՛ նրա էքսպանսիոնիստական հավակնությունները։ Նա այնքան զայրացած էր այս ծաղրանկարներից, որ մի անգամ անհաջող փորձ արեց համոզել բրիտանական կառավարությանը՝ իր անունից դրանք արգելել։ Նրա հասակը եղել է մոտ 1,67 մետր[2]։ Սա մի փոքր կարճ էր այդ ժամանակաշրջանի չափահաս տղամարդու միջին հասակից։ Այլ պատմաբաններ պնդում են, որ նրա հասակի չափումները կատարվել են Սուրբ Հեղինե կղզում՝ ֆրանսիացիների կողմից մետրական համակարգի ընդունումից 28 տարի անց։ Նապոլեոնին հաճախ տեսնում էին իր իմպերիալ Գվարդիայի հետ, ինչը նրա հասակն ավելի նկատելի էր դարձնում, քանի որ իմպերիալ Գվարդիայի զինվորները բարձրահասակ տղամարդիկ էին, ովքեր ընտրվել էին հենց իրենց հասակի համար[3]:
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրական
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբրահամ Բունկը՝ Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի պրոֆեսորը, հայտնաբերել է Նապոլեոնյան բարդույթի ապացույցներ: Համալսարանի հետազոտողները գտել են, որ 1․63 մետր բարձրություն հասակ ունեցող տղամարդիկ 50% ավելի հավանական է, որ նախանձ են, քան 1․93 մետր բարձրություն ունեցող տղամարդիկ: 2018 թվականին էվոլյուցիոն հոգեբան Մարկ վան Վուգտը և նրա թիմը Ամստերդամի Վրիյե համալսարանում հայտնաբերեցին, որ կարճահասակ տղամարդիկ ավելի շատ էին հաղորդակցման ընթացքում ագրեսիվ վարվում բարձրահասակ տղամարդկանց հետ[4]։
Բացասական
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին, Միջին Լանչաշիրի համալսարանում անցկացված ուսումնասիրությունը եզրակացրեց, որ Նապոլեոնյան բարդույթը առասպել է: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կարճահասակ տղամարդիկ ավելի հազվադեպ են բարկանում, քան միջին բարձրություն ունեցող տղամարդիկ: Փորձարկումը ներառում էր առարկաներ, որոնք միմյանց հետ մենամարտում էին փայտերով, որոնցից մեկը դիտավորյալ հարվածում էր մյուսի ծնկներին: Սրտի մոնիտորավորող սարքերը պարզեցին, որ ավելի բարձրահասակ տղամարդիկ ավելի հավանական է, որ բարկանան և պատասխան հարված հասցնեն: Կենտրոնական Լանկաշիրի համալսարանի դասախոս Մայք Էսլեան մեկնաբանել է, որ «երբ մարդիկ տեսնում են, որ ցածրահասակ տղամարդը ագրեսիվ է, նրանք հավանաբար կմտածեն, որ դա պայմանավորված է նրա հասակով, պարզապես այն պատճառով, որ այդ հատկանիշն ակնհայտ է և գրավում է նրանց ուշադրությունը»[5]:
Ուեսեքսի աճի ուսումնասիրությունը Մեծ Բրիտանիայում իրականացված համայնքի վրա հիմնված երկայնական հետազոտություն է, որը վերահսկում էր երեխաների հոգեբանական զարգացումը դպրոց մտնելուց մինչև հասուն տարիք: Հետազոտությունը վերահսկվում էր սեռի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի հնարավոր հետևանքների համար և պարզեց, որ «անձնական գործունեության կամ առօրյա կյանքի ոլորտներում էական տարբերություններ չեն հայտնաբերվել, որոնք կարող են վերագրել հասակին»[6]։
Ժամանակակից մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական գործիչներից մի քանիսը մեղադրվել են Նապոլեոնյան բարդույթ ունենալու մեջ, ինչպիսիք են Իոսիֆ Ստալինը, որն ունեցել է 1,63 մ հասակ (1902 թվականի ոստիկանության տեղեկատուի համաձայն) և Յոզեֆ Գեբելս, որը եղել է 1,65 մետր[7]։
Երգչուհի-երգահան Մրայա Քերին Obsessed երգում նշել է Նապոլեոնյան բարդույթը՝ մեղադրելով մեկին, որ նա «բոլորովին բորբոքված է իր Նապոլեոնյան բարդույթով»: Երգը պատասխան է ռեփեր Էմինեմի նախորդ երգերում արած անարգանքին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sandberg, David E.; Linda D. Voss (Սեպտեմբեր 2002). «Կարճահասակության հոգեբանական և սոցիալական հետևանքները. ապացույցների վերանայում». Best Practice & Research Clinical Endocrinology & Metabolism. 16 (3): 449–63. doi:10.1053/beem.2002.0211. PMID 12464228.
- ↑ 2,0 2,1 «Ի՞նչքան կարճ էր Նապոլեոնը։ «Նապոլեոնյան բարդույթ»-ի ծագումը». 25 Հուլիս 2023.
- ↑ David A. Bell, Napoleon: A Concise Biography (Oxford University Press, 2015), p. 18.
- ↑ Knapen, J. E., Blaker, N. M., Van Vugt, M. (2018). The Napoleon Complex: When Shorter Men Take More. Psychological science, 0956797618772822. https://doi.org/10.1177/0956797618772822
- ↑ Fleming, Nic (13 March 2008). "Short man syndrome is not just a tall story". The Telegraph. Retrieved 17 May 2017.
- ↑ Ulph, F.; Betts, P; Mulligan, J; Stratford, R. J. (January 2004). «Personality functioning: the influence of stature». Archives of Disease in Childhood. 89 (1): 17–21. doi:10.1136/adc.2002.010694. PMC 1755926. PMID 14709494.
- ↑ «Solving the Napoleon Complex: Are Short Men More Aggressive Than Taller Ones?». 5 April 2007.
- ↑ Kreps, Daniel (2009-06-16). «Mariah Carey Fires Back at Eminem in New Single "Obsessed"». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-06-09-ին.