Նաչոս
![]() | |
տեքս-մեքս և Մեքսիկական խոհանոց | |
Ենթատեսակ | կերակուր |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Նաչոս (իսպ.՝ nachos), մեքսիկական խոհանոցի թեթև ուտեստ, որն իրենից ներկայացնում է եգիպտացորենի տորտիլյայից չիպսեր տարատեսակ հաավելումներով։ Նաչոսի հետ վաճառում են թանձրուկներ, համեմունքներ, աղցաններ, դրանք ավելացնում են նաև տարատեսակ ուտեստների մեջ։ Առաջին անգամ դրանք պատրաստել է Իգնասիո «Նաչո» Անայան 1940 թվականին, որոնք կազմված էին եգիպտացորենի տապակված բլիթների կտորներից և հալած պանրից։
Նաչոսը կարող է լինել նաև առանձին ուտեստ, որը վաճառվում է պլաստիկ տարայում՝ չիպսի և թանձրուկի համար երկու բաժանումներով կամ ափսեով, որտեղ չիպսերն արդեն խառնված են թանձրուկի հետ (օրինակ՝ չիլի կոն կեսո)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաչոսն առաջին անգամ պատրաստվել է Մեքսիկայի Կոաուիլա նահանգի Պեդրաս-Նեգրաս քաղաքում՝ Տեխասի Իգլ-Պասս քաղաքի սահմանի վրա՝ «Վիկտորի քլաբ» ռեստորանում, որի տերը Ռոդոլֆո դե լոս Սանտոսն էր[1][2]։ Մի անգամ՝ 1940 թվականին, ամերիկացի զինվորերի տասը կանայք, ովքեր բնակվում էին Իգլ-Պասսից ոչ հեռու Ֆորտե-Դունկան քաղաքում, ուղևորվում են Պեդրաս-Նեգրաս գնումների։ Դրանից հետո նրանք մտնում են այդ ռեստորան, որն արդեն փակվել էր։ Սեղանապետ Իգնասիո Անայան առաջարկում է նրանց մի ուտեստ, որը նա հնարել էր այն ամենից, ինչ գտել էր խոհանոցում․ տորտիլյաներ և պանիր։ Անայան տորտիլյաները կտրել էր եռանկյունաձև, ավելացրել լոնգհորնի չեդեր, արագ տաքացրել այդ ամենը և համեմել հալապենյո պղպեղով։ Նա մատուցել է ուտեստը՝ այն անվանելով Nachos especiales[3]։


Անայան շարունակել է աշխատանքը Պեդրաս-Նեգրասի Մոդերնո ռեստորանում, որը մինչ օրս օգտագործում է սկզբնական բաղադրատոմսը։ Անայան Պեդրաս-Նեգրասում բացել է նաև իր սեփական ռեստորանը՝ «Ռեստորան Նաչոս»։ Անայայի կողմից նաչոսի բաղադրատոմսը 1959 թվականին տպագրվել է Սուրբ Աննայի խոհարարական գրքում։
Հայտնի ուտեստը արագ լայն տարածում է գտել ամբողջ Տեխասում։ Անգլերենում «Nachos» բառի առաջին գործածումը վերաբերում է 1949 թվականի «Տեխասի համը» գրքին։ Ասում են, որ Կարմեն Ռոխի մատուցողները 1959 թվականին այս ուտեստը ներկայացրել են Լոս Անջելեսի Էլ Հոլո Մեքսիկան ռեստորանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Orr Adriana P. (July 1999)։ «Nachos, anyone?»։ OED News։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-02-ին։ Վերցված է 2011-07-26
- ↑ Haram Karen (2002-02-14)։ «The Legend of Nacho's Appetizer»։ Sun Sentinel։ Sun Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2011-07-18
- ↑ LaRoche Clarence J. (1954)։ «Nachos? Natch!»։ San Antonio Express and San Antonio News