Jump to content

Նաուրուզ Թեմրեզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաուրուզ Թեմրեզով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Ադրբեջան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 6, 1981(1981-01-06) (44 տարեկան)
ԾննդավայրԿարաչաևսկ, Կարաչաևո-Չերքեզի ինքնավար մարզ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝173 սանտիմետր

Նաուրուզ Սրապիլևի Թեմրեզով (կարաչ.-բալկ.՝ Темирезланы Срапилни джашы Науруз, հունվարի 6, 1981(1981-01-06), Կարաչաևսկ, Կարաչաևո-Չերքեզի ինքնավար մարզ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և ադրբեջանցի ազատ ոճի ըմբիշ, սպորտի վաստակավոր վարպետ (ազատ ոճի ըմբշամարտ), Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարաչաևսկ քաղաքում (Կարաչաևո-Չերքեզիա): 1998 թվականին արծաթե մեդալով ավարտել է թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Ունի բարձրագույն կրթության մի քանի աստիճան: Նաուրուզ Թեմրեզովը սպորտի վաստակավոր վարպետ է, Եվրոպայի առաջնության եռակի հաղթող, ինչպես նաև աշխարհի գավաթի եռակի հաղթող։

2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից է։

Բացի Նաուրուզից ընտանիքն ունի ևս երկու որդի՝ Քուրմանը և Թոխթարը։ Երկուսն էլ սպորտի միջազգային վարպետներ են։ Հայրը ազգային ըմբշամարտով է զբաղվել։ Նաուրուզը մասնակցել է Սոչի 2014-ի օլիմպիական կրակի փոխանցումավազքին։

Սպորտային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող 1993 թվական (Տվեր)
  • Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող 1995 թվական (Պերմ)
  • Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող 1997 թվական (Կոնստանտինովսկ)
  • Մ. Մ. Աբրեկովի հիշատակին նվիրված Համառուսաստանյան մրցաշարի հաղթող 2000 թվական (Չերկեսկ)
  • Յարիգինի երիտասարդական մրցաշարի չեմպիոն 2001 թվական (Կիսլովոդսկ)
  • Փոքր ազգերի աշխարհի չեմպիոն 2002 թվական (Մալթա)
  • Ռուսաստանի Գավաթակիր 2004 թվական (Սամարա)
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր 2005 թվական (Կրասնորդար)
  • Եվրոպայի Առաջնության Մրցանակակիր 2005 թվական (Վառնա)
  • Եվրոպայի Առաջնության Մրցանակակիր 2008 թվական (Տամպերե,Ֆինլանդիա)
  • Եվրոպայի Առաջնության Մրցանակակիր 2009 թվական (Վիլնյուս)
  • "Իվան Յարիգին" Գրան պրի շարքի միջազգային մրցաշարի չեմպիոն 2005 թվական (Կրասնոյարսկ)
  • Գրան պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2005 թվական (Սկոպյե, Հյուսիսային Մակեդոնիա)
  • Գրան պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող Ստեփան Սարգսյան 2005 թվական (Երևան)
  • Գրան պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2005 թվական (Հավանա, Կուբա)
  • Գրան Պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2005 թվական (Իտալիա)
  • Իսպանիայի Գրան պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2006 թվական (Մադրիր)
  • Գրան Պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2006 թվական (Ժնև, Շվեյցարիա)
  • Գրան պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող Ստեփան Սարգսյան 2006 թվական (Երևան)
  • Գրան պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2007 թվական (Լեհաստան)
  • Ալի Ալիևի հիշատակին նվիրված Գրան պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2007 թվական(Մախաչկալա)
  • Գրան Պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2007 թվական (Լայպցիգ, Գերմանիա)
  • Գրան Պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2008 թվական (Նիցցա, Ֆրանսիա)
  • Գրան Պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2008 թվական (Բազել, Շվեյցարիա)
  • Գրան Պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2008 թվական (Հռոմ, Իտալիա)
  • 2008 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից (Պեկին, Չինաստան)
  • Յաշար Դողու միջազգային մրցաշարի հաղթող 2009 թվական (Թուրքիա)
  • Գրան Պրի շարքի միջազգային մրցաշարի հաղթող 2009 թվական (Բեռլին, Գերմանիա)
  • Աշխարհի Գավաթակիր 2009 թվական (Իրան)
  • Աշխարհի Գավաթակիր 2010 թվական (Մոսկվա)
  • Աշխարհի Գավաթակիր 2011 թվական (Մախաչկալա)
  • Միջազգային մրցաշարի հաղթող Գոլդեն Գրան պրի եզրափակիչ Հեյդար Ալիևի հիշատակին 2010 թվական (Բաքու)
  • 2011 թվականի Միջմայրցամաքային Աշխարհի Գավաթի Մրցանակակիր (Խասավյուրտ)
  • 2012 թվականի Աշխարհի գավաթի մրցանակակիր 96 կգ քաշային կարգում (Բաքու)
  • «Հարավային Օսիայի ժողովրդի Հայրենական պատերազմում հաղթանակի 15-րդ տարեդարձի հիշատակին» մեդալ (2024 թվականի օգոստոսի 24, Հարավային ՕսիաՀարավային Օսիայի Հանրապետության և Կարաչայ-Չերքեսի միջև համագործակցության զարգացման գործում ներդրման համար։ Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման օրվա տոնակատարության կապակցությամբ[3]
  • Պարգևատրվել է «Սահմանային ծառայության գերազանցություն» II աստիճանի կրծքանշանով
  • «Կովկասի զարգացմանը նպաստելու համար» III աստիճանի շքանշան
  • Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոնի կողմից «Ումմայի համար վաստակի համար» II աստիճանի շքանշան:
  • Կարաչայ-Չերքեսական Հանրապետության Ժողովրդական ժողովի (Խորհրդարանի) նախագահության պատվոգիր (2009 թվական)
  • Կարաչայ-Չերքեսական Հանրապետության Ժողովրդական ժողովի (Խորհրդարանի) նախագահության պատվոգիր (2013 թվական)
  • Կարաչայ-Չերքեսական Հանրապետության կառավարության պատվոգիր (2002 թվական)
  • Կարաչայ-Չերքեսական Հանրապետության կառավարության պատվոգիր (2009 թվական)
  • Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մեդալով
  • Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]