Նաումբուրգի տաճար
| Նաումբուրգի տաճար գերմ.՝ Naumburger Dom | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | լյութերական տաճար և եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Նաումբուրգ[1] |
| Դավանանք | լյութերականություն |
| Թեմ | Roman Catholic Diocese of Naumburg-Zeitz? |
| Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
| Մասն է | Naumburg Cathedral and the High Medieval Cultural Landscape of the Rivers Saale and Unstrut? |
| Կազմված է | compound pier?[2] և Tabernacle in Naumburg Cathedrale? |
| Ժառանգության կարգավիճակ | Kulturdenkmal in Sachsen-Anhalt? և Համաշխարհային ժառանգություն[3] |
| Նվիրված | Պետրոս առաքյալ |
| Անվանված | Պետրոս առաքյալ |
| Ճարտարապետ | Johann Gottfried Werner? |
| Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 13-րդ դար |
| 22,5 մետր | |
| Երկարություն | 95 մետր |
| Լայնություն | 22,5 մետր |
| Շինանյութ | սպիտակ քար |
![]() | |
![]() | |
| naumburger-dom.de | |
Նաումբուրգի Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների տաճար (գերմ.՝ Naumburger Dom), Նաումբուրգի եպիսկոպոսության նախկին մայր տաճարը (լուծարվել է 1562 թվականին), տեղակայված է Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում՝ Սաքսոնիա-Անհալթ նահանգի հարավում։ 2018 թվականին ընդգրկվել է Մարդկության համաշխարհային ժառանգության ցուցակում։
Ճարտարապետական տեսանկյունից Նաումբուրգի տաճարը ռոմանականից դեպի գոթական անցումային ոճի կառույց է։ Ունի անսովոր նախագիծ․ այն եռանավ բազիլիկ է երկու տրանսեպտով, երկու խորաններով (արևմտյան և արևելյան), երկու դասերով և չորս աշտարակներով։ Տաճարի արևելյան հատվածը կառուցվել է XIII դարում։ Արևմտյան հատվածի կառուցումն ավարտվել է մեկ հարյուրամյակ հետո։ Նաումբուրգի տաճարը հայտնի է նախ և առաջ այսպես կոչված նաումբուրգյան քանդակագործների խմբի աշխատանքներով (գլխավոր վարպետի անունը մնում է անհայտ)։ Նաումբուրգյան վարպետների խումբը շարունակել է Բամբերգի վարպետների ձեռքբերումները, բայց հին ռոմանական քանդակին տվել է նոր, ավելի ազատ գծեր։ Այդ խմբի աշխատանքների թվին են դասվում քանդակային անսամբլներ Մայնցում, Նաումբուրգում և Մայսենում[4].
Առավել հետաքրքիր է տաճարի արևմտյան դասը, որը հին գոթական ճարտարապետության և քանդակագործության համադրության վառ օրինակ է։ Գոթական քանդակագործության գլուխգործոցներից են դասի երկրորդ հարկում կիսաշրջանաձև դասավորված տաճարի կառուցման տասներկու պատվիրատուների քանդակները, որոնց մեջ առանձնանում են Մարկգրաֆ Էկկեհարդ II–ի և նրա կնոջ՝ Ուտա ֆոն Բալլենշտեդտի արձանները (1250-1260-ական թվականներ), որոնք ունեն հոգեբանական դիմանկարի յուրահատուկ հատկանիշներ։ Նշանակալի են արևմտյան լետների քանդակները Նոր Կտակարանի թեմայով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Ludwig M. Das Bistum Naumburg 2: Das Domstift Naumburg — 2022. — Vol. Dritte Folge 19. — P. 37. — ISBN 978-3-11-072704-3 — doi:10.26015/ADWDOCS-1899
- ↑ http://whc.unesco.org/pg.cfm?cid=31&id_site=1470
- ↑ Ювалова Е. П. Немецкая скульптура 1200—1270. — М.: Искусство, 1983. — С. 133
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. В. Губарева, А. Ю. Низовский 100 великих храмов мира. — М.: Вече, 2000. — 512 с. — (100 великих). — ISBN 5-7838-0506-8
- Wassermann К., Нege F., Naumburg. Stadt und Dom, Dresd., 1952
- «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В. М.; М.: Советская энциклопедия, 1986
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաումբուրգի տաճար» հոդվածին։ |

