Նաոմի Գրոսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաոմի Գրոսման
Naomi Grossman at PaleyFest 2013.jpg
Ծնվել էփետրվարի 6, 1975 (44 տարեկան)
ԾննդավայրԴենվեր, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի

Նաոմի Գրոսման (անգլ.՝ Naomi Grossman, փետրվարի 2, 1975(1975-02-02), Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, գրող, սցենարիստ և պրոդյուսեր: Առավել հայտնի է Պեպպերի դերով FX ալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաոմի Գրոսմանը ծնվել է 1975 թվականի փետրվարի 6-ին Դենվերում, Կոլորադոյում: Վաղ հասակում խաղացել է թատրոնում, Արգենտինայում միջին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հյուսիս-Արևմտյան թատերական համալսարան[1][2]: Գրոսմանը եղել է Groundlings իմպրովիզացիոն-հումորային թատերախմբի անդամ Լոս Անջելեսում: Նա ցանկանում էր թատերախմբի կազմում ելույթ ունենալ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում, սակայն թատերախումբը իր հետ պայմանագիրը չեղյալ համարեց: Դրանից հետո Նաոմին սկսեց իսպաներեն դասավանդել և որոշում ընդունեց դադար տալ իր դերասանական կարիերայում[3]:

Գրոսմանը գրում է գրքեր և սցենարներ ֆիլմերի համար, ոգեշնչման աղբյուր է համարում Լիլի Թոմլինին, Թրեյսի Ուլլմանին, Ջիլդա Ռադներին և Բերնեթ Քերոլին[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոսմանն իր դերասանական կարիերան սկսել է 1990 թվականին փոքր հեռուստատեսային դերերով, թատերական ելույթներով[1]:

2012 թվականին դերասանուհին գնում է «Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան» սերիալի լսումներին: Շուտով նա ստանում է Պեպպերի՝ հոգեբուժարանի հիվանդի դեր, ով միկրոցեֆալիա ունի: Այս դերի համար նա լիովին սափրում է գլուխը[3]: 2014-ին հայտնի է դառնում, որ Գրոսմանը կվերադառնա սերիալի 4-րդ եթերաշրջան՝ «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը» և կրկին կխաղա Պեպպերի դերը: Դրանով նա դառնում է այն քիչ դերասաններից, ովքեր խաղում են նույն դերը սերիալի տարբեր եթերաշրջաններում [4]:

ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ս Հայր Դոուլինգի առեղծվածները Father Dowling Mysteries դրվագ
1998 ս Սաբրինա, դեռահաս վհուկ Sabrina, the Teenage Witch ցավաքաշ
2000 ֆ Marisa, Where Art Thou? Վենդի
2005 ֆ Ուսի վրայով Over the Shoulder գոթ աղջիկ
2007 ֆ Պղպջակներ Bubbles մամա
2008 ֆ Սեղան երեքի համար Table for Three դրվագ
2008 ֆ Աշխատող տղամարդիկ Men at Work կին
2009 ֆ Չադրայով աղջիկները վայրի են դարձել Burka Girls Gone Wild Չադրայով աղջիկ #1
2009 ֆ My Boyfriends Is a Blimp Սյուզի
2010 ֆ Պատահական հատվածներ մի տղայի կյանքից Random Chapters in the Life of Some Guy կին
2012 ֆ Kev Jumba Dances with the Stars! Դոտ
2012 ֆ Բժիշկ 420 Dr. 420 Վայներ
2012-2013 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Հոգեբուժարան American Horror Story: Asylum Պեպպեր
2013 ֆ Bakersfield, Earth անհայտ
2013 ֆ #RIP Բելլա Տավաս
2014 ֆ Միայն ես և դուք բոլորդ Just Me and All of You Կատրինա
2014-2015 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը American Horror Story: Freak Show Պեպպեր
2015 ֆ Աթոռը The Chair մայր
2016 ֆ Կորպորացիա «Վախ» Fear, Inc Քեթ
2017 ֆ Երկնային շնաձկներ Sky Sharks Նատալի Ռոշֆոր
2017 ֆ Sleep Away միսիս Սթարիջ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — «Men at Work»
  • 2009 — «Burka Girls Gone Wild»
  • 2011 — «Wiqqa Pleaze»
  • 2014 — «4 Point On!?»

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — «Men at Work»
  • 2009 — «Burka Girls Wild»
  • 2011 — «Wiqqa Pleaze»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Williams, Tenere։ «Naomi Grossman: Actress - "I Could Be On A Desert Island with a Pen, Paper, a Camera, and YouTube and Be Happy"» (անգլերեն)։ Վերցված է 6 января 2015 
  2. Renken, Charlotte. (2 ноября2014)։ «Santa Fe Comic Con: Naomi Grossman "Play With Me! Inside American Horror Story"»։ Hush Comics (անգլերեն)։ Վերցված է 6 января 2015 
  3. 3,0 3,1 Hayne, Michael (24 октября 2014)։ «Naomi Grossman of "American Horror Story": "I’ve never been told I was so pretty until played the ugliest person on TV"»։ Salon (անգլերեն)։ Վերցված է 6 января 2015 
  4. «American Horror Story : Season 2»։ Metacritic (անգլերեն)։ Վերցված է 6 января 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]