Նանֆադիմա Մագասսոուբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանֆադիմա Մագասսոուբա
ԾննդավայրKoundara Prefecture?
Քաղաքացիություն Գվինեա
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the National Assembly of Guinea?
ԿուսակցությունRally of the Guinean People?

Նանֆադիմա Մագասսոուբա, գվինեացի կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ և քաղաքական գործիչ։ Ղեկավարել է Գվինեայի կանանց իրավունքների և քաղաքացիության ազգային կոալիցիան (անգլ.՝ CONAG-DCF)[1], իսկ 2013 թվականից՝ Գվինեայի Ազգային ժողովի անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագասսոուբան ծնվել է Կանդարի պրեֆեկտուրայում[2]։ Չնայած նա երեք տասնամյակ աշխատել է արհմիություններում և հասարակական կազմակերպություններում, բայց լայնորեն ճանաչվել է որպես CONAG-DCF-ի նախագահ։ Մագասսոուբի գլխավորությամբ, CONAG-ը ստացավ ազգային կարգավիճակ՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպություն և ճանաչվեց ՄԱԿ-ի Խորհրդատվական խմբի կողմից[3]։

2013 թվականին նա ընտրվեց Գվինեայի ժողովրդական միության (ԳԺՄ) Ազգային ասսամբլեայի անդամ։ Նա եղել է Գվինեայի ազգային համերաշխության և կանանց ու երեխաների առաջխաղացման նախարարը[4]։ Պարգևատրվել է 2015 թվականի Գվինեայի նախագահական ընտրություններում Կունդարում Ալֆա Կոնդեի հաղթանակին աջակցելու համար[5], Մագասսոուբան շարունակում էր ակտիվ գործունեություն ծավալել Կանդարում, որպես RPG Rainbow Alliance–ի ներկայացուցիչ[6]։ 2016 թվականի հունիսին Մամադի Դիավարի փոխարեն նա նշանակվեց RPG Rainbow Alliance-ի պատվիրակության հանձնաժողովի նախագահի պաշտոնում[7]։

2017 թվականի մայիսին Մագասսոուբան մասնակցեց Եյլի համալսարանում անցկացվող աֆրիկյան քաղաքական առաջնորդների 4-րդ համաժողովին[7]։

Մագասսոուբան եղել է կին խորհրդարանականների միության նախագահը[7], մինչև 2016 թվականի հուլիսը, երբ նրան այդ պաշտոնում փոխարինեց Գվինեայի Ժողովրդավարական ուժերի միության անդամ Ֆաթումատա Բինտա Դիալոն։ Որպես կին խորհրդարանական ՝ նա դեմ արտահայտվեց Գվինեայում բազմակնության օրինականացմանը։ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին, խորհրդարանի բոլոր 26 կին պատգամավորների հետ միասին[8], Մագասսոուբան հրաժարվեց կողմ քվեարկել Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխություններին, որով օրինականացվելու էր բազմակնությունը[9], որն արգելված է դեռևս 1968 թվականից։

Մեր մայրերը, մորաքույրներն ու տատիկները պայքարել են այս արգելքի համար։ Ոչ մի կասկած չկա, որ այս ձեռքբերումները կպահպանվեն։ Մենք ուզում ենք առաջ շարժվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]