Jump to content

Նանյան (տարածաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նանյան, (չինարեն՝ 南洋 ), չինարեն եզրույթ, որը նշանակում է Չինաստանի հարավային ափամերձ շրջաններում և դրանից դուրս գտնվող ավելի տաք և բերրի աշխարհագրական տարածաշրջան։ Այլ կերպ հայտնի է որպես «Հարավային ծով» կամ Հարավարևելյան Ասիա[1]։ Այս եզրույթը լայն կիրառություն է ստացել՝ վերաբերելով Հարավարևելյան Ասիայում բնակվող մեծաթիվ էթնիկ չինացի միգրանտ բնակչությանը, և հակադրվում է Սիյանգին (չինարեն՝ 西洋 , բառացի՝ «Արևմտյան օվկիանոս»), որը վերաբերում է Արևմտյան աշխարհին, և Դոնգյանգին (պարզեցված չինարեն՝ 东洋, ավանդական չինարեն՝ 東洋, բառացի՝ «Արևելյան օվկիանոս»), որը վերաբերում է Ճապոնիային։ Չինական մամուլը պարբերաբար օգտագործում է այս եզրույթը՝ նշելու Յուննան նահանգից մինչև Սինգապուր (հյուսիսից հարավ) և Մյանմայից (Բիրմա) մինչև Վիետնամ (արևմուտքից արևելք) ձգվող տարածաշրջանը։ Բացի դա, եզրույթը վերաբերում է նաև Բրունեյին, Արևելյան Մալայզիային, Արևելյան Թիմորին, Ինդոնեզիային և Ֆիլիպինների այն մասին, որը գտնվում է տարածաշրջանում[1]։

Այլընտրանքային եզրույթը՝ «Մեծ ոսկե թերակղզին», լայն կիրառություն է ստացել այն մեծ թվով չինացի միգրանտների շնորհիվ, որոնք փորձում էին խուսափել դաժան մանջուրական կայսրերի իշխանությունից[2]։ Չինացիները, հատկապես հարավարևելյան ծովափնյա շրջաններից, նույնպես ուղևորվում էին այս տարածաշրջան՝ առևտրով զբաղվելու նպատակով։ Նանյանը չափազանց կարևոր էր առևտրի ոլորտում և Չինաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն էր վաղ տարիներին։ Այն ընդգրկում էր երեք հիմնական առևտրային ուղիներ՝ մեկը Մյանմայի (Բիրմայի) միջով, մեկը՝ Վիետնամի միջով և վերջինը՝ Լաոսի միջով[1]։

Պատմական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային Մետաքսի ճանապարհի քարտեզ

Մայրցամաքային Չինաստանից չինացիների արտագաղթի ալիքները, որոնք նաև հայտնի են որպես չինական սփյուռք, դեպի Մեծ ոսկե թերակղզի և այլ տարածաշրջաններ, տեղի են ունեցել պատմության ընթացքում մի քանի անգամ։ Արտագաղթի առաջին ալիքը եկել է որպես 1644 թվականին Մին դինաստիայի անկման հետևանք[3], որը Չինաստանում իշխող դինաստիան էր Յուան դինաստիայի փլուզումից հետո և կառավարել է 276 տարի։ Միգրանտները դեմ էին մանջուրների կողմից Պեկինում իշխանության զավթմանը և տեղափոխվել են՝ հիմնելու արտասահմանյան չինական համայնքներ ողջ Նանյան տարածաշրջանում։ Սա հանգեցրել է տարածաշրջանի տնտեսության և արտադրության միջոցների մեծ մասի նկատմամբ չինացիների վերահսկողությանը[3]։

Երկրորդ ալիքը սկսվել է որպես Ցին կայսրության մանջուրական կայսրերի կողմից գործադրվող ճնշող վերահսկողությունից խուսափելու միջոց[2]։ Ցին կայսրությունը Չինաստանի վերջին կայսերական դինաստիան էր, որը կառավարել է 1644 թվականից մինչև 1911 թվականը[4]։ Տայպինյան ապստամբությունից և այլընտրանքային խռովություններից հետո, որոնք հանգեցրել են Չինաստանի տրոհմանը, ռազմական առաջնորդները երկիրը բաժանել են անօրինական կալվածքների, ինչը Նանյանում հանգեցրել է չինական համայնքների ընդլայնմանը[2]։

Մեկոնգ գետը, որը թափ է հավաքում Յուննան նահանգում և հոսում է դեպի հարավ՝ Նանյանի երկրների՝ Բիրմայի, Լաոսի, Թաիլանդի, Կամբոջայի և Վիետնամի միջով և թափվում Հարավչինական ծով, եղել է չինական սփյուռքի կարևոր օժանդակող։ Այն հայտնի է դարձել ոչ թե որպես սնուցող և կյանք տվող գետ, այլ որպես Չինաստանից դուրս եկող ապօրինի միգրանտների առաջատար ուղի[5]։

Վերջերս, Նանյան միգրանտների երրորդ ալիքը՝ գալով Չինաստանի բոլոր անկյուններից, հանգեցրել է, թերևս, ավելի խորը տնտեսական և սոցիալական ազդեցությունների, քան անցյալի ալիքները։ Ցամաքային ավելի լավ ուղիները և օդային ճանապարհորդությունը[3], ինչպես նաև 1979 թվականի չինական արտագաղթի ավելի ազատ կանոնակարգերը և 1980 թվականին Չինաստանի տնտեսական բարեփոխումն ու տնտեսության բացումը, դյուրացրել են միգրացիայի գործընթացը և չինացիներին ուղղորդել Մեծ ոսկե թերակղզում բիզնես հնարավորությունների որոնման[2]։

Տնտեսական զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ոսկե թերակղզին մեծապես օգտվել է չինական ներգաղթից։ Տնտեսական հնարավորությունը, հատկապես առևտուրը, չինացիներին բերել է Նանյան, և առևտրային գործունեության մեջ ներգրավվածությունը ընդհանուր բնութագիր է տարածաշրջանի չինական փոքրամասնությունների շրջանում[6]։ Նանյանի չինական բնակչության ընտանեկան բիզնեսները կարելի է բնութագրել որպես տարածաշրջանի տնտեսական աճի և կապիտալիզմի շարժիչ ուժ[7]։

1850 թվականից հետո չինացիները գերակշռել են Նանյանի խոշոր քաղաքների փոքր բիզնեսում։ Նրանք հակված էին ոչ միայն ձեռք բերել խանութներ, այլ վարձել հիմնականում չինացի բանվորների՝ մեծացնելով չինական ազդեցության ուժը[6]։ Այս բիզնեսներն առանձնանում են կենտրոնացվածության բարձր մակարդակով, որոշումների մեծ մասը կայացնում էին սեփականատեր-մենեջերները, արտոնյալ վերաբերմունքի առկայությամբ, որը զուգորդվում է աշխատանքային պարտականությունների մեջ լայնածավալ ընտանեկան կապերի ներդրմամբ։ Այս ամենը նրանց առանձնացնում են Նանյանի այլ բիզնեսներից և թույլ են տալիս նրանց զարգանալ իրենց ցուցաբերած ձեռնարկատիրական տաղանդի շնորհիվ[7]։

Քանի որ Նանյան-չինական բիզնես արդյունաբերությունը չափազանց զարգացած էր, չինացի ներգաղթյալների մեծ մասը ձգտում էր ծանոթանալ խանութպանների հետ և փորձել սովորել, ի վերջո, տիրապետել առևտուրին, հույս ունենալով, որ նրանք նույնպես ի վերջո մուտք կգործեն բիզնես։ Սա թույլ է տվել շարունակել բիզնեսի ստեղծումը տարածաշրջան ժամանող չինացիների կողմից[6]։

Մեծ ոսկե թերակղզու արտասահմանյան չինացիները չափազանց կարևոր դեր են խաղում տարածաշրջանում։ Մասնավորապես, զբաղվում են առևտրով, հանքարդյունաբերությամբ և առևտրային գյուղատնտեսությամբ[8]։ Հիմնական առավելություններից մեկը, որ չինացի վաճառականները բերել են Նանյան տարածաշրջանին, ավելի ակնառու հարաբերություններն են Միացյալ Նահանգների և Խաղաղօվկիանոսյան այլ երկրների հետ[9]։

Չնայած Նանյանում չինացիների ջարդերին և խտրականությանը, հատկապես այնտեղ, որտեղ նրանք փոքրամասնություն էին կազմում, տարածաշրջանը շարունակում է տնտեսապես գրավիչ մնալ նրանց համար։ Չինացիների փոքր բնակավայրերը շարունակում են վկայել Մեծ ոսկե թերակղզու գրավչության մասին[8]։

Առևտրային ուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգապուր-Չինաստանի առևտրային բազան Նանյանում

Մեծ ոսկե թերակղզու տարածաշրջանում Չինաստանի հիմնական հետաքրքրությունը նրա տնտեսական գործունեության ընդլայնումն էր։ Արտաքին առևտուրը շատ կարևոր գործոն էր Չինաստանում կայունության պահպանման և տնտեսական աճի խթանման համար[10]։ Չինացի առևտրականները անընդհատ շարժվում էին դեպի հարավ, քանի որ Բիրմայի հետ առևտուրը ծաղկում էր։ Չինաստանի Յուննան նահանգը, որտեղ հոսում է Մեկոնգ գետը և որը նախկինում օգտագործվում էր անօրինական միգրացիայի համար, Չինաստանի գլխավոր առևտրային ուղին է Նանյանի հետ։ Յուննանը դեպի ծով ելք չունեցող նահանգ է, որն ունի լավ զարգացած արդյունաբերական բազա[1]։

Մեծ ոսկե թերակղզու հետ չինական առևտրի մեկ այլ հիմնական ուղին Հարավային Չինաստանի ծովն է։ Այն ապրանքների առևտրի հիմնական ուղին էր և նույնիսկ ստացել է երկրորդ Մետաքսի ճանապարհի անվանումը։ Չինաստանի և Նանյանի միջև առևտրային հոսքերը բնութագրվում էին Չինաստանից արտադրված կամ վերամշակված ապրանքների արտահանմամբ[11]։

Վերջերս Սինգապուրը վերածվել է երկու տարածաշրջանների միջև առևտրի կենտրոնի։ Այն դարձել է Նանյանում չինական գործունեության հիմքը։ Սինգապուրը ոչ միայն Նանյանի օտարերկրյա չինացիների համար կապիտալի հիմնական աղբյուրն էր, այլև Չինաստանից բեռներ էր մշակում՝ «տեսակավորելով» դրանք ըստ իրենց ամրության[6]։

Սոցիալական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանյան շրջանը երկար ժամանակ գտնվել է Չինաստանի մշակութային ազդեցության ոլորտում[12]։ Հետևաբար, էթնիկ չինացիների դերի և ազդեցության բարձրացումը չափազանց կարևոր է տարածաշրջանի համար[13]։ Չինական փիլիսոփայությունը, կրոնը, քաղաքական փիլիսոփայությունը, կառավարական չափանիշները և ընդհանուր ապրելակերպը տեղափոխվել են Մեծ ոսկե թերակղզի[12]։

Տարածաշրջանի վրա Չինաստանի ազդեցության բազմաթիվ օրինակներից մեկը չինական լուսնային նոր տարին է, որը սովորաբար կոչվում է «չինական Նոր տարի»։ Այն նշվում է և պաշտոնական պետական ​​տոն է Նանյան շրջանի շատ երկրներում (Վիետնամ, Սինգապուր, Բրունեյ, Մալայզիա, Ինդոնեզիա և Ֆիլիպիններ)[13]։ Մեկ այլ ակնառու օրինակ է տարածաշրջանի մարդկանց սկզբնական արմատները։ Նանյան շրջանի բնակչության զգալի մասը ծագել է Չինաստանից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Թաիլանդին, Լաոսին, Վիետնամին և Սինգապուրին[12]։

Ավելի կոնկրետ, չինական ազդեցությունը Թաիլանդում նկատվում է թայ-չինական հզորության աճով, ոչ միայն առևտրի և բիզնեսի, այլ նաև քաղաքականության, բյուրոկրատիայի և մտավորականության ոլորտներում։

Նանյանի հակաչինական տրամադրությունները վերջին տարիներին թուլացել են, քանի որ չինական ազդեցությունը հանգեցրել է բարգավաճման, այլ ոչ թե կոմունիստական կուսակցության տարածման։ Սա Նանյան չինացիներից շատերի մոտ ցանկություն է առաջացրել վերագտնել իրենց մշակութային ինքնությունը՝ համաձայն ձևավորվող Հյուսիսային Չինաստանի[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Lintner, Bertil (1994 թ․ դեկտեմբերի 22). «Enter the Dragon». Far Eastern Economic Review. 23.
  2. 1 2 3 4 Lintner, Bertil (2002). Blood Brothers: Crime, Business and Politics in Asia. Silkworm Books. էջ 221.
  3. 1 2 3 Lintner, Bertil. «A new breed of migrants fans out». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 19. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. «Qing Dynasty (1644-1911 AD)». Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  5. Lintner, Bertil (1994). «River of Dreams: Chinese Emigrants Pour Down the Mekong». Far Eastern Economic Review. 23.
  6. 1 2 3 4 Somers Heidhues, Mary F. (1974). Southeast Asia's Chinese Minorities. Longman Australia Pty Limited.
  7. 1 2 Kirkbride, Paul S; Sara F Y Tang (1992). «Management Development in the Nanyang Chinese Societies of South-East Asia». The Journal of Management Development. 2. 11.
  8. 1 2 Ooi, Keat Gin (2004). Southeast Asia: A Historical Encyclopedia, from Angkor Wat to East Timor. էջ 936.
  9. Wu, Yuan-li (1980). Economic Development in Southeast Asia: The Chinese Dimension.
  10. Wong, John (1984). The political economy of China's changing relations with Southeast Asia. Macmillan.
  11. Marks, Robert B. Tigers, Rice, Silk, and Silt: Environment and Economy in Late Imperial South China. էջ 6.
  12. 1 2 3 Shmidheise, Klaus (2008). The Plaid Avenger's World. United States of America.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)Կաղապար:Verify source
  13. 1 2 3 Saw Swee-Hock; Sheng Lijun; Chin Kin Wah (2005). ASEAN-China Relations: Realities and Prospects. Singapore: ISEAS Publications.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]