Նանկինի պատ
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | Chinese city wall? |
Ստեղծում | 1368 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Նանկին |
![]() |
Նանկինի պատ (չին. 南京城墙, փինյին Nánjīng chéngqiáng), այժմ Մին դինաստիայի Նանկին քաղաքի պատ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ծյանսու նահանգի Նանկին քաղաքում: Քաղաքային պարիսպ, որը կառուցվել է Մին դինաստիայի սկզբնական շրջանում մայրաքաղաք Նանկինում: Այդ շրջանում գոյություն ուներ քաղաքային չորս շերտ՝ պալատական քաղաք, կայսերական քաղաք, ներքին և արտաքին քաղաքներ։ «Նանկինի քաղաքային պատը» այսօր հիմնականում համարվում է ներքին քաղաքի պատը: Արևելքում այն հարում է Ճոնշան լեռանը, արևմուտքում՝ Շըթոու, հարավում՝ Ցինխուայ գետին, և հյուսիսում՝ Սյուենվու լճին։ Ներքին քաղաքի շրջագիծը 35.267 կիլոմետր է, որից Մին դինաստիայի 25 կիլոմետրանոց քաղաքային պարիսպը գրեթե անփոփոխ է մնում[1]: Այն աշխարհում ամենաերկար հնագույն քաղաքային պատն է[2], Չինաստանում այն քիչ լավ պահպանված հնագույն քաղաքային պատերից մեկն է, և Նանկինում՝ ամենամեծ հնագույն կառույցը:
Այժմյա երկարությունը սկզբնական պատի միայն երկու երրորդ մասն է: Ներքին քաղաքի նախնական 13 դարպասներն անցել են պատերազմների, ավերածությունների, ինչպես նաև վերակառուցումների միջով: Մին դինաստիայի ներկայումս գոյություն ունեցող քաղաքային դարպասները ներառում են Ծյուպաո դարպասը (Ճոնխուա դարպաս), Շըչըն դարպասը (Հանսի դարպաս), Շընցը դարպասը (Խըփին դարպաս) և Ցինլյան դարպասը: Բացառությամբ Շընցը դարպասի, որտեղ դեռևս պահպանում է Ցին դինաստիայի ժամանակ կառուցված աշտարակը, մյուս դարպասների աշտարակներն այլևս գոյություն չունեն։ 1970-ականների վերջին Նանկինում սկսեցին իրականացվել քաղաքի պատի պահպանությանն ուղղված մի շարք ծրագրեր: Ներկայումս Նանկին քաղաքի պատի կառավարման կենտրոնը պատասխանատու է քաղաքային չորս պարիսպների բոլոր մնացորդների և հատվածների կառավարման և պաշտպանության համար:[3]
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Մին դինաստիայի վաղ շրջանում կառուցվեց Նանկինի պատը, այն ուներ չորս շերտ: Դրսից ներս հերթականությամբ դրանք էին՝ արտաքին պատը (արտաքին քաղաքը), ներքին պատը (մայրաքաղաքը), կայսերական քաղաքի պատը և պալատական քաղաքի պատը: Արտաքին պատի մեծ մասը պատրաստված է եղել սեղմահողից։ Այն ի սկզբանե ուներ 18 քաղաքային դարպասներ՝ մոտ 60 կիլոմետր շրջագծով, որից մոտ 20 կիլոմետրը պատրաստված էր աղյուսից: Դրանք վաղուց անհետացել են, և մեր օրերում պահպանվել են միայն դարպասների անունները։ Ներքին պատը կառուցված էր աղյուսից և սեղմահողից, իսկ արտաքին պատը՝ աղյուսի կամ քարի շարքերով։ Ներքին քաղաքի պատը ռելիեֆի պատճառով կառուցվել է անկանոն ձևով՝ խախտելով նախորդ պատի քառակուսի ձևը։ Ի սկզբանե ներքին պատն ուներ 13 դարպասներ, որոնք արտաքին պատի դարպասների հետ միասին կոչվում էին «ներքին տասներեք և արտաքին տասնութ»։
Դասավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մին դինաստիայի Նանկին քաղաքի պատի կառուցումը նկարագրվել է որպես «մարդկային ջանքերի, աշխարհագրական առավելությունների և բնության ստեղծագործության արդյունք», այսինքն այն մարմնավորում է «մարդու և բնություն ներդաշնակության» և «երկնքից տրված կայսերական իշխանության» գաղափարները։ Ներքին քաղաքի դասավորությունը ծրագրվել է կայսերական արքունիքը ներկայացնող Ծըվեյյուենի, Թայվեյյուենի և Թիենշըյուանի կողմից։ Քաղաքի ներքին և արտաքին պատերը համապատասխանում են երկնային հասարակածին և խավարածրի քսանութ համաստեղություններին: Առկա են բակը, արքունիքն ու շուկան, որոնք չեն համընկնում ավելի պարզ նախակառուցվածքի՝ առջևից արքունիքի և հետևից շուկայի ձևավորմանը: Համաձայն ժողովրդական ասույթի՝ Նանկինի քաղաքային պատն ունի «հեքիաթային դդմի» ձև: Որոշ փորձագետներ կարծում են, որ այն «ո՛չ քառակուսի է, ո՛չ շրջանաձև, այլ ոչ կանոնավոր բազմանկյուն է՝ անհավասար կողմերով, որը հիշեցնում է ծոնծը (չինական կերակրատեսակ՝ լցոնված բրնձով, փաթաթված բամբուկի կամ եղեգի հարթ թերթով և շոգեխաշված) կամ հովհար: Վերջին տեսության համաձայն՝ Նանկինի պատը կառուցվել է երկնքում հարավային և հյուսիսային Արջի համաստեղության դասավորության համաձայն:[4]
Քանի որ Ծիեֆան դարպասի արևմտյան ծայրում կա 200 մետր երկարությամբ լքված քաղաքային պատ, իր ավելոդ լինելու պատճառով այն սխալմամբ հաճախ անվանում են Թայչըն (կայսերական (արգելված) քաղաք): Ուստի, չինական ակադեմիական շրջանակներն, ընդհանուր առմամբ, կարծում են, որ ներքին քաղաքային պատի ընդհանուր դասավորությունը փոխվել է։ Սա նշանակում է, որ պատի հյուսիսային հատվածը պարիսպների կառուցման ժամանակ ընդարձակվել է ռազմական կամ աշխարհագրական պատճառներով։ Այս փոփոխությունը կատարվել է Նանկինի հյուսիսում գտնվող լեռները, և հատկապես Շըձը լեռը (Առյուծ լեռ)՝ Յանցզի գետի պաշտպանության ամենաբարձր կետը, քաղաքի ներքին սահմաններում ներառելու համար:[5] Որոշ գիտնականներ համաձայն չեն «ներքին քաղաքային պատի՝ հյուսիսային հատվածի ընդարձակման» տեսության հետ: Յան Կուոցինը ենթադրում է, որ պատի հյուսիսային հատվածը, որն ի սկզբանե որպես խրամ օգտագործում էր Ծինչուան գետը, տեղափոխվել է դեպի արևելք: Գետը փոխարինվեց Սյուենվու լճով, որպես պաշտպանական խրամ, որի արդյունքում ստեղծվեց լրացուցիչ պատ: Նա առաջադրում է այն միտքը, որ եթե Ծինչուան գետը օգտագործվեր որպես խրամ, ապա քաղաքի ներքին պատի տեսքը միևնույն է կլիներ հարավային և հյուսիսային Արջի համաստեղության համադրությունը:
20-րդ դարի սկզբում մայրաքաղաքի տեղափոխումը Յոնլըի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Յոնլըն տեղափոխեց մայրաքաղաքը, Նանկինը դարձավ մշտական մայրաքաղաք: Ներքին քաղաքի հյուսիսային հատվածը դրանից հետո չզարգացավ և դարձավ ծայրամասային ու սակավաբնակ տարածք։ Մին դինաստիայի կայսրության վերջում Յիֆըն, Ճոնֆու և Ծինչուան հյուսիսային դարպասները փակվեցին։ Ցին դինաստիայի սկզբում Շընցը և Ցինլիան դարպասները նույնպես փակվեցին։ Շունճըի կառավարման 16-րդ տարում (1659 թ.) Յիֆըն դարպասը և Շընցը դարպասը վերաբացվեցին։ Քանի որ Ծյաննին մանջուրական քաղաքը վերակառուցվել էր Մին կայսերական քաղաքի հիման վրա, Ճընյան դարպասը և Ճաոյան դարպասը փակվել էին հանրության համար: Մինչ Ցին դինաստիայի ավարտը քաղաքում կար ընդամենը ութ դարպաս, որոնցով մարդիկ կարող էին ճանապարհորդել։ 1909 թվականին բացվեց Նին նահանգի երկաթուղին, և Ծինչուան դարպասը վերաբացվեց, որպեսզի երկաթուղին կարողանա մուտք գործել քաղաք։ Դրանից հետո քաղաքի ներքին պարսպում բացվեցին մի քանի նոր դարպասներ՝ քաղաքային երթևեկության կարիքները սպասարկելու համար։[6]
Չինաստանի Հանրապետության վաղ շրջաններից մինչև 1970-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականի նոյեմբերի 12-ին Ուչանի ապստամբությունից հետո Ծյանսուի և Ճըծյանի դաշնակից ուժերը գրավեցին Նանկինը։ Հաջորդ տարի Նանկինում հիմնադրվեց Չինաստանի Հանրապետությունը և ստեղծվեց Չինաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը։ Այդ ժամանակ Նանկինի չորս պատերից միայն ներքին քաղաքային պատի հատվածն էր ընդհանուր առմամբ լավ վիճակում պահպանված։ Առաջինը քանդվեց մանջուրական Ծյաննին քաղաքը, իսկ պատերի աղյուսները վաճառվեցին: Այժմ ենթադրվում է, որ Նանթոնում հայտնաբերված աղյուսները Նանկինի քաղաքային պատի հին աղյուսներ են: Երբ քանդումը հասավ Մինի նախկին կայսերական պալատի Վու դարպասին, Նանկինի տեսուչը հրամայեց դադարեցնել աշխատանքները տեղի հանրային ճնշման պատճառով: Դարաշրջանի առաջխաղացման և ժամանակակից քաղաքների կառուցման գործընթացի հետ մեկտեղ շարունակվում էր նաև ներքին քաղաքի պատերի քանդումն ու ավերումը: 1927 թվականից հետո Նանկինը դարձավ Չինաստանի Հանրապետության մայրաքաղաքը։ Քաղաքի ներքին պատը քանդելու կամ պահպանելու շուրջ քննարկումները շարունակվում էին:
Նոր կառավարության հիմնադրուման ժամանակ՝ 1949-ից մինչև 1950-ական թվականները, ներքին քաղաքային պատերն արդեն ամբողջությամբ ավերվել էին։ 1950-ականների կեսերին, տնտեսական նկատառումներից ելնելով, Նանկինի քաղաքային կառավարությունը ծրագրում էր քանդել քաղաքի պատը։ 1960-ական թվականներից մինչև 1970-ական թվականները, ռազմական պաշտպանության կարիքներից ելնելով՝ հակաօդային պաշտպանության ապաստարանների փորումը հանգեցրեց պատերի ավերմանը։ 1973 թվականին Ծիեֆան դարպասի արևմտյան մասում վերականգնեցին այն։
1970-ականների վերջին սկսված պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականների վերջին Նանկինի տեղական իշխանությունները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել քաղաքի պատի հնագիտական պեղումներին և դրա պաշտպանությանը։ 1979 թվականի մարտին ստեղծվեց Նանկինի Ճոնխուամըն կառավարական գրասենյակը։ Այդ ամենից հետո Նանկինի քաղաքային պատի պատմամշակութային արժեքը լայնորեն ճանաչվեց: 1982 թվականին լրացուցիչ պատը ցուցակագրվեց Նանկինի մշակութային ժառանգության պահպանման առաջին խմբում՝ Թայչըն անվանմամբ: 1988 թվականի հունվարին քաղաքի ներքին պատը ներառվեց ազգային առանցքային մշակութային մասունքների երրորդ ցանկում՝ «Նանկին քաղաքի պատ» անվանմամբ։ Նույն թվականի մարտին ստեղծվեց Նանկին քաղաքի պատի կառավարման գրասենյակը, որը պատասխանատվություն ստանձնեց քաղաքի պատի պաշտպանության, պահպանման և կառավարման համար։ Կառավարման գրասենյակը, որը Նանկինի լանդշաֆտային ճարտարապետության քաղաքային բյուրոյի ներքո էր, 1993 թվականին փոխանցվեց Նանկինի մշակութային մասունքների քաղաքային բյուրոյին:[7] 1998 թվականի մայիսին պաշտոնապես բացվեց Մին դինաստիայի Նանկին քաղաքի պատի պատպատմության թանգարանը,[7] որը գտնվում է Նանկին քաղաքի պատի կառավարման գրասենյակի Թայչըն ստորաբաժանումում։[8]
2014 թվականի փետրվարին Մին դինաստիայի Նանկին քաղաքի պատի պատմության թանգարանը և Նանկին քաղաքի պատի կառավարման գրասենյակը միավորվեցին Նանկինի Ճոնխուամըն կառավարական գրասենյակի, Վու դարպասի այգու և Յիֆըն դարպասի կառավարական գրասենյակի հետ՝ ձևավորելով Նանկին քաղաքի պատի կառավարման կենտրոնը:[3] Հաստատությունը կառավարական գործակալություն է Նանկինի մշակույթի և զբոսաշրջության մունիցիպալ բյուրոյի ներքո (նաև հայտնի է որպես Քաղաքային մշակութային մասունքների բյուրո և քաղաքային ռադիոյի և հեռուստատեսության բյուրո): Այն համախմբում է պետական այն կառույցները, որոնք ի սկզբանե պատասխանատու էին Նանկինի տարբեր շրջաններում քաղաքի պատերի կառավարման և համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալու համար:[7] Կառավարման շրջանակը ներառում է քաղաքի չորս պատերը և օժանդակ շինությունների մնացորդներն ու ավերակները՝ քաղաքի պարիսպները, քաղաքի դարպասները և խրամները։ Այն ունի 10 բաժանմունք և հինգ կառավարման գրասենյակ, ներառյալ Ծիեֆանմընը, ավելի քան 150 աշխատակիցներով:[3] Այն համապարփակ կերպով պատասխանատու է Նանկինի պատերի պահպանման, կառավարման, զարգացման և օգտագործման, ինչպես նաև համաշխարհային ժառանգության ցանկում գրանցման համար:[7]
Ներքին քաղաքային պատ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մին դինաստիայի Հոնվու կայսեր կառավարման հինգերորդ տարում (1373թ. հունիսի 21), դինաստիայի կայսերական արխիվները գրանցեցին Մինի քաղաքային պատի երկարությունը «17342 ճան շրջագծով», որն այսօր համապատասխանաբար կազմում է 34349 կիլոմետր: 2005 թվականին Ծյանսուի նահանգային գեոդեզիական և քարտեզագրման բյուրոյի և Նանկին քաղաքի մշակութային մասունքների բյուրոյի կողմից իրականացված վերջին չափումները՝ օգտագործելով նոր գեոդեզիական տեխնոլոգիաներ, ցույց են տվել, որ Մին դինաստիայի քաղաքային պատի շինարարության ավարտին դրա երկարությունը կազմում էր 35267 կմ։[9] Նանկին քաղաքի պատի պահպանված հատվածի երկարությունը մոտ 25 կիլոմետր է,[10] այն չինական քաղաքային ամենաերկար պատն է, բայց քանի որ բաժանված է մի քանի չկապակցված հատվածների, դրա ամբողջականությունը այնքան էլ լավը չէ, որքան Սիանի և Քայֆընի քաղաքային պատերինը:
Ի սկզբանե Նանկինի ներքին քաղաքային պատը ուներ 13 դարպաս. Ճընյան դարպաս (Չինաստանի Հանրապետության ժամանակ վերանվանվել է Կուանխուա, այժմ գոյություն չունի), Թոնծի դարպաս, Ծյուպաո դարպաս (Չինաստանի Հանրապետության ժամանակ վերանվանվել է Ճոնխուա), Սանշան դարպաս (սովորաբար հայտնի է որպես Շուեյսի դարպաս), Շըչըն դարպաս (սովորաբար հայտնի է որպես Հանսի դարպաս (旱西门 / 汉西门)), Ցինլիան դարպաս, Տինխուայ դարպաս, Յիֆըն (Չինաստանի Հանրապետության ժամանակ վերանվանվել է Սինճոն), Ճոնֆու դարպաս, Ծինչուան դարպաս, Շընցը դարպաս, Թայփին դարպաս, Ճաոյան դարպաս (Ճոնշան դարպասը քանդվել և վերակառուցվել է Չինաստանի Հանրապետության օրոք)։ 20-րդ դարի սկզբին ավելացվել է Ցաոչան դարպասը (1908 թ.), Ֆընրուն դարպասը (1909 թ., այժմ Սյուենվու դարպաս), Հայլին դարպասը (1913 թ., այժմ Յիծյան դարպաս), Վուտին դարպասը (1929 թ.), Հանճոն, Ճոնյան, Սիաոպեյ դարպասները (1931 թ.), Սինմին դարպասը (1934 թ.), Յուխուա դարպասը (1935 թ.), Ճոնխուայի արևելյան և արևմտյան դարպասները: 1930-ական թվականներին Նանկինում քաղաքային դարպասների թիվն ավելացել էր 24-ով։ Այնուհետև 1952 թվականին բացվեց Ծիեֆան դարպասը, 1992 թվականին՝ Ծիցին դարպասը, իսկ 2000 թվականից հետո վերակառուցվեցին Ճանկան, Հուայենկան և Պիաոյին դարպասները:
Քաղաքային հին դարպասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճընյան դապաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճընյան դարպասը Նանկին քաղաքի գլխավոր դարպասն էր, սակայն այն գտնվում էր ոչ թե Նանկինի հարավում, այլ հարավ-արևելքում։ Մին դինաստիայի վաղ շրջանում Ճու Յուենճանը կառուցեց նոր պալատ և կայսերական քաղաք Հարավային Թան դինաստիայի սկզբնական Ծինլին քաղաքի (Նանկինի անունը նախահան ժամանակաշրջանում) արևելյան կողմում, ինչպես նաև կառուցեց քաղաքի պատը պալատից և կայսերական քաղաքից դուրս: Այդ պատի հարավային հատվածը միանում էր Թոնծի դարպասի մոտ գտնվող նախնական Ծինլին քաղաքի արևելյան պատի միջին հատվածին: Ճընյան դարպասը գտնվում էր այդ պատի մեջտեղում, ուստի Ճընյանը Նանկինի հարավային պատի երեք դարպասներից ամենաարևելյանն էր (Ճընյան դարպաս, Թոնծի դարպաս, Ծյուպաո դարպաս), այն գտնվում էր Թոնծի դարպասից 1450 մետր դեպի արևելք: Ճաոյան դարպասը (Նանկինի արևելյան դարպասը) գտնվում էր քաղաքից 2590 մետրի վրա դեպի հարավ-արևմուտք: Կայսերական քաղաքի և պալատական քաղաքի գլխավոր դարպասների հետ միասին այն կազմում էր կենտրոնական հյուսիս-հարավ առանցք, որն անցնում էր քաղաքի արևելքով։ Ճընյան դարպասը գտնվում էր այս կենտրոնական առանցքի հարավային ծայրի սկզբնակետում։ Ճընյանը մայրաքաղաքի գլխավոր մուտքն էր։ Այն ուներ բարձր աշտարակ և հագեցված էր արտաքին և երկու ներքին բառբականով։ Սա հազվագյուտ երևույթ էր Չինաստանի քաղաքներում:[11] Դարպասը ենթարկվել է բազմաթիվ հարձակումների ուշ Ցին դինաստիայի և վաղ Չինաստանի Հանրապետության պատերազմների, ինչպես նաև Հակաճապոնական պատերազմի ժամանակ և լրջորեն վնասվել։ Դրանից հետո որոշ ժամանակ սխալմամբ ենթադրվում էր, որ այն ունեցել է միայն ներքին բառբականներ։
1931 թվականին Ճընյան դարպասը վերանվանվեց «Կուանխուա դարպաս»։ 1955-ից 1962 թվականներին Կուանխուա դարպասի շրջակայքի բնակիչներն ու աշխատողները մեծ քանակությամբ աղյուսներ են հանել՝ տներ կառուցելու համար, ինչի հետևանքով ավերվել են դարպասը և քաղաքի պատերը երկու կողմից էլ: Կուանխուա դարպասը պահպանվել է միայն որպես տեղանուն, նկատի ունենալով Յուտաո, Տակուան և Կուանխուատոն փողոցների խաչմերուկը Կուանխուա դարպասի ներսում։ Ինչպես նաև Կուանխուա դարպասից դուրս գտնվող Կուանխուա փողոցի (Շըմընքան) և Տամին փողոցի խաչմերուկի շրջակա թաղամասը: 2006 թվականի հոկտեմբերի 20-ին Կուանխուա դարպասի արևմտյան հատվածում գտնվող շինհրապարակում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների մի քանի հնագույն դամբարաններ և Մին կայսրության քաղաքային պատի հիմքից մի հատված: Մինի քաղաքային պատի ավերակների այս հատվածը մնում է իր սկզբնական դիրքում: Ճընյան դարպասից մինչև Ճոնշան դարպաս ընկած խրամը շատ լայն է և այժմ այն կոչվում է Կիսալուսնի լիճ: Ճընյանից դուրս գտնվող խրամի վրայով անցնող կամուրջն էլ կոչվում է Քուիծյաո կամուրջ:
Թոնծի դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնծի դարպասը գտնվում էր Նանկին քաղաքի հարավային պատի վրա: Դրա արևելքում՝ Ճընյան, արևմուտքում՝ Ծյուպաո դարպասներն էին, իսկ առջևում՝ Ցինխուայ գետը։ Ինչպես Ծյուպաո և Սանշան դարպասները (Շուեյսի դարպաս), Թոնծի դարպասը ամենաբարձր կատարողականությամբ քաղաքային երեք դարպասներից մեկն էր: Թոնծի դարպասն ունի եզակի եռաշերտ բառբական՝ նավի տեսք ունեցող, և 4 քաղաքային դարպասներ: Այն Նանկինի ամենամեծ տարածքը զբաղեցնող քաղաքային դարպասն էր։ Թոնծի դարպասը քանդվել է 1950-ականներին։ Այսօր կարող ենք որոշել քաղաքի դարպասների սկզբնական գտնվելու վայրը միայն Թոնծի դարպասի փողոցների անուններով (ներքին և արտաքին), որոնք մինչ օրս օգտագործվում են: Թոնծի դարպասը գտնվում էր Նանկինի հարավում գտնվող քաղաքայի պատի վրա: Այն կառուցվել էր վաղ Մին դինաստիայի ժամանակաշրջանում, Յուեն դինաստիայի օրոք եղած Ծիցին ճանապարհի հին արևելյան դարպասի երկայնքով և կտրում էր քաղաքի խրամը: Այն նայում էր դեպի հարավ և այնտեղ հարում արևելյան շլյուզին (Շանշուեյ դարպաս), հարավ-արևմուտքում՝ Ծյուպաո դարպասին և արևելքում՝ Ճընյան դարպասին: Քաղաքի դարպասից ներս՝ հարավ-արևմուտքում, կար առևտրական տարածք, իսկ հարավ-արևելքում կայսերական պալատն էր: Թոնծի դարպասը Նանկինի 13 քաղաքային դարպասների մեջ ամենամեծ տարածք զբաղեցնող դարպասն էր։ Թոնծին ուներ երեք ներքին բառբական՝ նավի տեսք ունեցող, չորս հիմնական քաղաքային և ներքին բառբականների դարպասներ: Այն կառուցված էր ուղիղ գծով և ամբողջությամբ կապույտ քարից էր։ Բառբականներիի շրջագիծը մոտ 690 մետր էր, իսկ ճակատի լայնությունը՝ մոտ 90 մետր։ Քաղաքի գլխավոր դարպասի մոտ կային պարիսպներ և աշտարակներ: Բառբականները ևս ունեին աշտարակներ։ Գլխավոր դարպասի յուրաքանչյուր կողմում կար ձիու արահետ և քայլելու ճանապարհ:
1645 թվականին Ցին բանակի հիմնական ուժերը հատեցին Յանցզի գետը, գրավեցին Ճընծյանը և անմիջապես շարժվեցին դեպի Նանկին։ Հունիսի 3-ի գիշերը Ճու Յոուսոնը (Հոնկուան)՝ Հարավային Մին դինաստիայի կայսրը, ով նոր էր պատրաստակամություն հայտնել ստանձնել Նանկին քաղաքի պաշտպանությունը մինչ իր մահը, փախավ Թոնծի դարպասով, և նույնիսկ նրա օգնական Մա Շըյինը տեղյակ չէր այդ մասին: Տասնհինգ օր անց կայսր Հոնկուանը ձերբակալվեց։ Ցինի բանակը հատուկ կերպով ուղեկցեց նրան դեպի Նանկին և քաղաք մտան Թոնծի դարպասով։ Նանկինի բոլոր քաղաքացիները ճանապարհին հայհոյում էին նրան։
1928 թվականի ամռանը ինչ-որ մեկն առաջարկեց վերանվանել Թոնծի դարպասը «Կոնխը դարպաս» (թարգմ.՝ Հանրապետական դարպաս)՝ Նանկինում հանրապետություն հիմնադրած Սուն Յաթսենի մեծ արարքի պատվին։ Կոնխը անվանումը մի ժամանակ օգտագործվել է, սակայն Ազգային կառավարության կողմից պաշտոնապես այս անվանումը չի տրվել։
1957 թվականից մինչև 1963 թվականը քանդվեց Թոնծի դարպասը և քաղաքի արևելյան պատը։ Այսօր քաղաքի դարպասի գտնվելու սկզբնական վայրը կարելի է որոշել միայն դեռևս օգտագործվող տեղանուններից, ինչպիսիք են Թոնծի դարպասի ներքին և արտաքին փողոցները և Հին Ծյոլոն կամուրջը: Ցինխուայ գետը Թոնծիի առջևի խրամն էր, իսկ կամուրջը, որն անցնում էր Թոնծիից դուրս գտնվող խրամով՝ Ծյոլոնը: Թոնծին ուներ քառաշերտ դարպասներ, որոնցից յուրաքանչյուր երկու շերտերի միջև կար բառբական: Գլխավոր դարպասով էր անցնում մայրուղին, առաջնային մասում գտնվում էր Ծյոլոն կամուրջը, իսկ կողքին՝ արևելյան շլյուզը, որտեղ էլ հանդիպում էին Ցինխուայ և Մինչընհաո գետերը։ 1958 թ. Թոնծին քանդվեց:
Ծյուպաո դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճոնխուա դարպասը Նանկինի ներքին քաղաքային հարավային դարպասն է, որը գտնվում է ներքին և արտաքին Ցինխուայ գետերի միջև: Այն ի սկզբանե կոչվել է «Ծյուպաո դարպաս»: Այն Չինաստանում գոյություն ունեցող ամենամեծ բառբականն է՝ ամրոցի ոճով: Այն նաև համարվում է աշխարհի ամենալավ պահպանված և ամենաբարդ կառուցվածքն ունեցող հնագույն ամրոցը, ամրությունն ու բառբականը։ Ճոնխուա դարպասից ներս հոսում է Ներքին Ցինխուայ գետը, որը Ճընխուայ կամրջով միացված է Ճոնխուա փողոցին, հայտնի է իր բարգավաճման հազարամյա պատմությամբ՝ սկսած Հարավային Թան դինաստիայի ժամանակներից: Դարպասից դուրս գտնվում է Արտաքին Ցինխուայ գետը, որը միանում է Յուխուա փողոցի հետ Ճանկան կամրջով։
Ծյուպաո դարպասը վերակառուցվել է Հարավային Թան դինաստիայի մայրաքաղաքի նախկին հարավային դարպասի տեղում: Ըստ լեգենդի՝ դարպասի տակ թաղված է Ծյաննանի մեծահարուստ վաճառական Շըն Վանսանի կախարդական գանձատուփը։ 1931 թվականին դարպասը վերանվանվեց Ճոնխուա։ Դարպասի լայնությունը արևելքից արևմուտք 118,5 մետր է, հյուսիսից հարավ՝ 128 մետր՝ ընդգրկելով 15168 քառակուսի մետր տարածք։ Ընդհանուր առմամբ կան երեք բառբականներ՝ միացված չորս կամարակապ դարպասներով։ Առաջնային դարպասի բարձրությունը 21,45 մետր է։ Կա նաև ձիու արահետ, որը տանում է քաղաք: Յուրաքանչյուր դուռ ունի ամբարձիկ-դարպաս՝ վեր ու վար արվող, և երկփեղկ փայտե դռներ: Այժմ մնացել է միայն դարպասի բացվածքը և մնացորդները: Բառբականի վերին և ստորին մասերում կան 13, իսկ ձիու արահետ աջ և ձախ մասերում 14 քարանձավներ՝ որպես զինվորական թաքստոց։ Այն կարող էր օգտագործվել ռազմամթերք պահելու և պատերազմի ժամանակ զինվորներին դարանակալելու համար: Մոտավոր հաշվարկներով այն կարող էր տեղավորել երեք հազար մարդ։
Ծյուպաո դարպասը Նանկինի քաղաքային պատի հարավային դարպասն է՝ հյուսիսից հարավ ձգվող: Ասում են, որ երբ Մին դինաստիայի վաղ շրջանում այն կառուցվել է, անմիջապեսպես փլուզվել է և բազմիցս անհաջող վերակառուցվել: Ոմանք ասում էին, որ գետնի տակ ապրում է ջրային հրեշ, որն անհանգստություն է պատճառում, ուստի նրանք առաջարկել էին Ճու Յուենճանին վերցնել Շըն Վանսանի «կախարդական գանձատուփը (聚宝盆՝ jùbǎopén)»՝ պատի փլուզված հատվածը լրացնելու համար: Միայն դրանից հետո հաջողությամբ կառուցվեց քաղաքի դարպասը և կոչվեց «Ծյուպաո դարպաս»: Իսկ իրականում «Ծյուպաո դարպաս» անվանումը տրվել է այն պատճառով, որ դարպասից դուրս գտնվում էր Ծյուպաո լեռը (այժմ կոչվում է Յուխուաթայ)։
Ծյուպաո դարպասն ի սկզբանե եղել է Սոն և Յուեն դինաստիաների ժամանակաշրջանում Հարավային Թան դինաստիայի մայրաքաղաք Ծինլինի նախկին հարավային դարպասը։ Հետագայում այն ընդլայնվեց և վերակառուցվեց Մին դինաստիայի վաղ շրջանում: Ամրոցի լայնությունն արևելքից արևմուտք 118,5 մետր է, իսկ երկարությունը՝ հյուսիսից հարավ՝ 128 մետր։ Ամրոցի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 15000 քառակուսի մետր։ Ծյուպաո դարպասն ունի երեք բառբական՝ ուղղանկյան տեսք ունեցող, չորս հիմնական քաղաքային և բառբականի դարպասներ: Առաջնային դարպասի բարձրությունը 21,45 մետր է: Յուրաքանչյուր դարպաս ի սկզբանե ուներ երկփեղկ փայտե դռներ և ամբարձիկ-դուռ՝ վեր ու վար արվող: Դարպասից ներս կան 27 քարանձավներ, որտեղ թաքնվում էին զինվորները , և որոնք օգտագործվում էին ռազմական պարագաներ պահելու և պատերազմի ժամանակ զինվորներին դարանակալելու համար։ Գլխավոր դարպասի արևելյան և արևմտյան կողմերում կային ձիերի և հետիոտների ճանապարհներ, որոնք կարող էին օգտագործվել ռազմական պարագաներ տեղափոխելու համար, ինչպես նաև գեներալները կարող էին իրենց ձիերը հեծնած բարձրանալ քաղաքային պարիսպների վրա: Բացառությամբ ավերված փայտե կառույցների, քարե կառույցները հիմնականում լավ վիճակում պահպանված են։ Նրա մեծ մասշտաբն ու վեհ տեսքը հազվադեպ են աշխարհում, և այն չափազանց կարևոր տեղ է գրավում Չինաստանում քաղաքային պարիսպների կառուցման պատմության մեջ: Ռազմական տեսակետից ամրությունները հզոր են և հարմար էին հարձակման և պաշտպանության համար, ինչպես նաև կարևոր նյութ են ներկայացնում երկրի ռազմական պատմությունն ուսումնասիրելու համար։ Թշնամու հարձակման դեպքում հնարավոր էր նրա զինվորներին ներս թողնել քաղաքի դարպասից, այնուհետև փակել դարպասը, որպեսզի թշնամին բաժանվեր երեք մասի և առանձին-առանձին ոչնչացնեին նրան, «կարասի մեջ կրիա բռնելու» պես՝ հեշտությամբ և վստահորեն:
Ասում են, որ Ծյուպաո դարպասի քարե շեմը «մոտ երկու չի բարձրություն ուներ, մեկ-երկու ճան երկարություն, երկաթի պես սև էր, և կոչվում էր Հուոծըվու տուրք»։ Դա մայրաքաղաքին ուղղված օտարերկրյա բանագնացների հարգանքի տուրքն էր: Ամեն օր՝ կեսգիշերից մինչև կեսօր, քարն աճում էր մեկ ֆընով, և ամեն օր՝ կեսօրից մինչ կեսգիշեր, քարը փոքրանում էր մեկ ֆընով, այստեղից էլ եկել է անունը։ Մարդկանց կողմից հարյուրավոր տարիներ շարունակ մաշվելուց հետո այն գրեթե անհետացել է:
1995 թվականին Ճոնխուա դարպասի ամրոցի շրջակայքում գտնվող Ճոնխուա և Յուխուա փողոցների վերակառուցման հետ մեկտեղ կառուցվել է Ճոնխուա դարպասի հրապարակը՝ ավելացնելով մոտ 10000 քառակուսի մետր կանաչ տարածք։ Ծյուպաո դարպասն ի սկզբանե եղել է Հարավային Թան դինաստիայի մայրաքաղաքի հարավային դարպասը։ Այն ընդլայնվել է հետագա դինաստիաների օրոք, իսկ քաղաքի բառբականներն ու կամարակապ դարպասները կառուցվել են Սոն դինաստիայի օրոք: Ժողովրդական լեգենդի համաձայն Ճու Յուենճանը փոխառել է «կախարդական գանձատուփը (聚宝盆՝ jùbǎopén)», ուստի այս դարպասը կոչվում է Ծյուպաո դարպաս։ Սակայն լեգենդը իրական պատմություն չէ. Իրականում, Ծյուպաո դարպասը ստացել է իր անունը, քանի որ այն նայում է Ծյուպաո լեռանը (Յուխուաթայ): Այս դարպասն էր հենց միացնում բարգավաճող առևտրային պողոտային: Քաղաքային դարպասները ամենաշքեղն ու հոյակապն են, որոնք մարմնավորում են «մեկ մարդ հսկում է անցումը, տասը հազար մարդ չի կարողանում բացել» ասույթը, ինչը հիացմունք է առաջացնում ռազմական ստրատեգների մոտ՝ և՛ հին, և՛ ժամանակակից։ 1928 թվականին Ծյուպաոն վերանվանվեց Ճոնխուա դարպաս։ 1931 թվականին քաղաքային դարպասը վերակառուցվեց, իսկ ձախ և աջ հատվածները քանդվեցին՝ նախապատրաստվելով Արևելյան և Արևմտյան Ճոնխուա դարպասների բացմանը, բայց դա հաջողությամբ չպսակվեց։
Սանշան դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանշանը Նանկինի քաղաքային պատի արևմտյան կողմում գտնվող ամենակարևոր դարպասն էր: Սանշան դարպասը գտնվում էր Ցինխուայ գետի արևմտյան մասում։ Հնում այն ջրային ճանապարհով դեպի Նանկին մուտք ու ելք անող կարևոր երթուղի էր: Այս դարպասն ի սկզբանե եղել է Հարավային Թան դինաստիայի օրոք Ծինլին քաղաքի արևմտյան Լոնկուան դարպասը։ Մին դինաստիայի սկզբում քաղաքի այս դարպասը վերակառուցվել է. կառուցվել են նավի տեսք ունեցող 3 բառբականներ և կամարաձև բացվածքով չորս դռներ: Այն Նանկինի երեք քաղաքային դարպասներից մեկն է, որն ունի ամենաբարձր տեխնիկական բնութագրերը: Արևմտյան շլյուզը, որը հարում է Սանշան դարպասին, քաղաքից դուրս հոսող Ներքին Ցինխուայ գետի ջրային դարպասն է, ուստի Սանշանը նաև կոչվում է «Շուեյսի (水西门՝ ջրային արևմտյան դարպաս)»։ 1955 թվականին քանդել են Սանշանի բառբականները, իսկ ավերակները կրկին հայտնաբերվել են 2010 թվականին։ Ներկայումս Սանշանի սկզբնական վայրի շրջակայքը տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են Շընճոու, Մոչոու, Հուծյու հարավ, Շուեյսիմըն և Ֆընթայ ճանապարհները:
Սանշան դարպասն ի սկզբանե եղել է Սոն և Յուեն դինաստիաների հին դարպասը: Երբ այն վերակառուցվեց Մին դինաստիայի օրոք՝ վերանվանվեց Սանշան, քանի որ դարպասից դուրս կանգնած էին երեք լեռներ (三山 Sānshān՝ երեք լեռ): Ցին դինաստիայի օրոք այն վերանվանվել է Շուեյսի դարպասի։ Այս դարպասը կարևոր երթուղի է եղել դեպի արևմուտք, որը կապում էր բարգավաճող առևտրային նավահանգստի հետ: Քաղաքային պատի տակ կային քառաշերտ կամարային մուտքեր, իսկ աջ կողմում արևմտյան շլյուզն էր: Ըստ ժողովրդական ավանդազրույցի՝ այն բանից հետո, երբ Ճու Յուենճանը գրավեց Ծիցինը, Չըն Յոուլիանը հարյուր հազարավոր զինվորների առաջնորդեց պայքար մղելու քաղաքի համար: Կայսրի խորհրդական Լյոծին մի գեշերում 3 կամուրջ կառուցեց, և Սանշան դարպասի սողնակը ներսից դուրս տեղափոխեց՝ հակառակորդի բանակին լաբիրինթը գցելով: Ճու Յուենճանն այնուհետ հաղթեց Չըն Յոուլիանին Սանշան դարպասի մոտակայքում: Այն քանդվեց 1958 թ-ից հետո։
Շըչըն դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Շըչընը Նանկինի քաղաքային պատի արևմտյան կողմում գտնվող դարպասներից էր: Սովորաբար հայտնի է նաև որպես «Հանսի» (旱西门 կամ 汉西门): Դարպասից հարավ Սանշան դարպասն է, որն, ինչպես գիտենք, սովորաբար հայտնի է նաև Շուեյսի դարպաս անվամբ, իսկ հյուսիսում՝ Ցինլյանը։ Դարպասն ի սկզբանե եղել է Հարավային Թան դինաստիայի մայրաքաղաքի Մեծ Արևմտյան դարպասը։ 1366 թվականին, երբ Ճու Յուենճանը հրամայեց վերակառուցել Յինթիենֆու քաղաքը, նա օգտագործեց սկզբնական Մեծ Արևմտյան դարպասը և ընդլայնեց այն՝ ավելացնելով բառբականներ: Շըչընն ընդհանուր առմամբ բաղկացած է երկու բառբականից և երեք քաղաքային դռներից, որոնք ուղիղ գծով շարված են իրար կողք և Նանկինի արևմտյան հատվածի պաշտպանության առանցքային մասն են եղել: Շըչըն դարպասը նաև Մին դինաստիայի Նանկինի այն չորս քաղաքային դարպասներից մեկն է, որը պահպանվել է (Ծյուպաո, Շըչըն, Ցինլիան և Շընցը): 1958 թվականին Շըչըն դարպասի մեծ մասը քանդվեց, սակայն բառբականների մի մասը պահպանվեց։ 1997 թվականին Նանկինի քաղաքապետարանը վերանորոգեց Շըչըն դարպասի բառբականների պահպանված հատվածները և դարպասի շրջակայքը բացվեց որպես հրապարակ։ Շըչըն դարպասն ունի երկշերտ կամարաձև մուտք և հարում էր ծաղկող առևտրային պողոտային: Քանի որ այն մոտ է Շըթոու քաղաքին (բառացի՝ Քարե քաղաք), այն կոչվում է Շըչըն դարպաս (Քարե քաղաքային դարպաս)։ Ճանապարհի մակերեսը հատուկ քարով էր պատված։ Ցին դինաստիայի օրոք այստեղով Պակուաճոուից սայլով քաղաք էր բերվում վառելափայտ, ինչը ժամանակի ընթացքում քայքայում է սալահատակը։ Դարպասը նաև կոչվում է Հանսի (旱西门 կամ 汉西门)՝ երկու կամարակապ մուտքերով։
Ցինլիան դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցինլիան դարպասը, որը նաև հայտնի է որպես Ցինծյան անվամբ, գտնվում է Նանկինի արևմուտքում և կառուցվել է Մին դինաստիայի վաղ շրջանում։ Այն բաղկացած է քաղաքային դարպասից և բառբականից։ Աշտարակի հատվածն այլևս գոյություն չունի, բայց մնացածն ընդհանուր առմամբ լավ է պահպանված։ Քանի որ քաղաքային պարսպի այս հատվածը կառուցվել է Ցինլիան լեռան հարավ-արևմուտքում գտնվող լեռնային ժայռոտ տեղանքում և գտնվում է ծայրամասային հատվածում, այն ավելի քան 600 տարի սակավաբնակ է եղել: Այն գրավեց մարդկանց ուշադրությունը միայն վերջերս՝ Ցինխուայ գետի վրայով Ցինլիան դարպասի կամրջի կառուցումից հետո:
Ցինլիան դարպասը գտնվում է մեկուսի տարածքում և ունի միայն մեկ կամար։ Այն գտնվում է Կուիլիան քաղաքի ծայրամասում՝ Ցինլիան լեռան արևմտյան ստորոտին, այդ իսկ պատճառով կոչվում է Ցինլիան դարպաս։ Քանի որ դարպասը նայում է դեպի Ցինխուայ գետը, այն նաև կոչվում է Ցինծյան դարպաս։ Ցին դինաստիայի օրոք այն փակվել է, ապա ավերվել։
Տինխուայ դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Տինխուայ դարպասը գտնվում է Նանկին քաղաքի արևմուտքում: Դրանից հարավ Ցինլիան դարպասն է, իսկ հյուսիսում՝ Յիֆըն։ Ի սկզբանե այն կոչում էին «Մաան դարպաս»: Հոնվուի թագավորության 7-րդ տարում (1374) դարպասը վերանվանվեց Տինխուայ, քանի որ այն անցնում էր Ցինխուայ գետի վրայով։ Ցին դինաստիայի կայսր Տաոկուանի կառավարման 23-րդ տարում (1843թ.) հրաժարվեցին Տինխուայ դարպասի օգտագործումից՝ Ցինխուայ գետի տիղմի պատճառով։ 1958 թվականին Տինխուայ դարպասը քանդվեց։
Տինխուայ դարպասը գտնվում էր մեկուսի տարածքում և ուներ մեկ կամար։ Քանի որ Ցինխուայ գետը հոսում էր մոտակայքում, լցվելով Յանցզի գետը, այն հաճախ վարարում և աղետների պատճառ էր դառնում, ուստի դարպասը վերանվանվեց Տինխուայ՝ Ցինխուայ գետը կայունացնող։
Յիֆըն դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յիֆըն դարպասը, որը նաև հայտնի է Սինճոն անվամբ, գտնվում է Նանկինի քաղաքային պատի հյուսիս-արևմտյան անկյունում: Այն կառուցված է Շըձը ժայռի դիմաց։ Դարպասից հարավ Տինխուայ դարպասն է, իսկ արևելք՝ Ճոնֆու դարպասը։ Սկզբում Յիֆըն դարպասով անցնում էր կարևոր ճանապարհ, որը տանում էր դեպի Յանցզի գետի ափը Նանկինի հյուսիսում: Չընխուայի ժամանակաշրջանում Նանկինի ոչ բավարար կայազորի պատճառով քաղաքի հյուսիսային դարպասները, ինչպիսին է Յիֆեն դարպասը, արգելափակվեցին: Ցին դինաստիայի Շունճըի կառավարման16-րդ տարում Լյան Հուաֆընը բացեց Յիֆընի և Շընցը ներքին դարպասները և անսպասելի հարձակում սկսեց քաղաքը պաշարող Ճըն Չընկոնի բանակի վրա և հաղթանակեց։ Դրանից հետո Յիֆըն դարպասը վերաբացվեց։ Ցին դինաստիայի Յիֆըն դարպասը քաղաքային դարպաս էր՝ մեկ բացվածքով և գագաթին երկհարկանի նետաձգության աշտարակով։ 1853 թվականին Լին Ֆընսիանը՝ Թայփին Երկնային Թագավորության գեներալը, գլխավորեց դեպի Յիֆըն դարպասը տանող թունելի փորումը, ականներով պայթեցրեց Յիֆըն դարպասի քաղաքային պարիսպը և ուղղակիորեն հարձակվեց Լիանծյան նահանգապետի գրասենյակի վրա և գրավեց Նանկինը։ 1895 թվականին Ճան Ճըտոնը Նանկինում Յիֆըն դարպասի տակ կառուցեց առաջին ժամանակակից ճանապարհը։ Հետագայում Յիծյան դարպասի բացմամբ Յիֆըն դարպասի կարգավիճակը զգալիորեն նվազեց։ 1928 թվականին Յիֆըն դարպասը վերանվանվեց Սինճոն։ 1971 թվականին Ծյանին ճանապարհի կառուցման պատճառով Սինճոն դարպասը քանդվեց։ 2006 թվականին Նանկինի քաղաքապետարանը վերակառուցեց Յիֆըն դարպասը՝ վերածելով այն եռակամար դարպասի։
Յիֆըն դարպասի տակ երկու ջրային թունել կար։ Այս դարպասը շատ կարևոր էր և միակ միջոցն էր Յանցզի գետ մտնելու և դուրս գալու համար Մին և Ցին դինաստիաների ժամանակ։
Ճոնֆու դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճոնֆու դարպասը գտնվում է Նանկին քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ Ծինչուան դարպասից հյուսիս և Յիֆըն դարպասից հարավ: Նաև հայտնի է Սյաոտոն անվամբ: Այն վերանվանվել է Ճոնֆու Մին դինաստիայի Հոնվու կայսեր կառավարման 11-րդ տարում (1378): Չընխուա կայսեր օրոք այն արգելափակվել է կայազորի պակասի պատճառով և այլևս չի բացվել։ Քաղաքի պատի այս հատվածը քանդվել է մոտ 1958 թվականին, և այսօր մնացել է միայն դրա անվանումը։ Ճոնֆու դարպասը ծայրամասային դարպաս էր՝ մեկ կամարով: Գտնվելով Շըձը բլրի վրա, այն առաջին դարպասն էր Մին դինաստիայի մայրաքաղաքային պատի հյուսիսային մասի արևմտյան կողմում: Ցին դինաստիայի ժամանակ այն արգելափակվել է, ապա քանդվել։
Ծինչուան դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծինչուան դարպասը գտնվում է Նանկինի հյուսիսում։ Այն իր անվանումը ստացել է Ծինչուան գետից, որը դուրս է հոսում քաղաքից ջրահեռացման համակարգով։ Դարպասից արևելք Շընցը դարպասն էր, իսկ արևմուտքում՝ Ճոնֆուն։ Քաղաքի դարպասից դուրս գտնվում էր Ծինչուանմըն կամուրջը, որը ներկայումս պահպանվող մշակութային մասունք է։ Քաղաքի դարպասները ներառում էին շլյուզ, որը Յանցզի գետի հյուսիսից Նանկին տանող հիմնական ճանապարհն էր: 1402 թվականին Մին դինաստիայի կայսր Չընծու Ճու Տին Ծիննանի արշավանքի ժամանակ իր բանակով հարձակվեց Նանկինի վրա։ Նորին Մեծության ենթակա պաշտոնյաներ Լի Ծինլոնը և Ճուխուեյը բացեցին Ծինչուան դարպասը՝ ողջունելու Ճու Տիի մուտքը դեպի մայրաքաղաք: Այս միջադեպը պատմության մեջ մտավ «Ծինչուան դարպասի միջադեպ» անվամբ: Հարավային Մին դինաստիայի ժամանակ Ծինչուան դարպասը որոշ ժամանակ փակվեց՝ Ցին բանակի հարձակումը կանխելու համար, և վերաբացվեց, երբ Ցին դինաստիան գրավեց Նանկինը։ 1907 թվականին Շանհայ-Նանկին երկաթգիծը Ծինչուան դարպասով հասնում էր մինչև Սիակուան։ Հյուսիսային արշավանքից հետո Չինաստանի Հանրապետության կառավարությունը իր մայրաքաղաքը տեղափոխեց Նանկին, և Ծինչուան դարպասը ժամանակավորապես վերանվանվեց «Սանմին դարպաս»։ Ծինչուան դարպասը քանդվել է 1957 թվականին, և այժմ մնացել է միայն դրա անունը։
Շընցը դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շընցը դարպասը, որն այժմ հայտնի է որպես Խըփին դարպաս, Նանկինի հյուսիսում գտնվող ամենաարևելյան դարպասն է։ Գտնվելով Սյուենվու լճի հյուսիս-արևմուտքում՝ այն Մին դինաստիայի քաղաքային պատի 13 դարպասներից լավագույնս պահպանվածն է: Այն նաև միակն է Նանկինի բոլոր գոյություն ունեցող քաղաքային դարպասներից, որը պահպանում է Չինաստանի Հանրապետությունից առաջ կառուցված աշտարակը: Շըցընը կառուցված է լեռան դիմաց և ունի ոլորապտույտ ձև։ Արտաքին բառբականն ավելացվել է Ցին դինաստիայի օրոք։ Աշտարակը վերակառուցվել է Կուանսյու կայսեր օրոք, սակայն դրա կարգավիճակը իջեցվեց սկզբնական մայրաքաղաքային մակարդակից նահանգային մակարդակի։ 1658 թվականին Ճըն Չընկոնը գլխավորեց Հյուսիսային արշավանքը դեպի Ծինլին (Նանկին), բայց պարտվեց հենց դարպասի մոտ։ Ռազմական նվաճումների հիշատակման համար կայսր Շունճըն հրամյեց անվանափոխել դարպասը «Տըշըն դարպաս» (Հաղթանակի դարպաս)։ 1853 թվականին այստեղով Թայփինի բանակը մտավ Նանկին։ 1929 թվականին դարպասը վերանվանվեց «Խըփին»։ 1930-ական թվականներին ամերիկյան «Asiatic Petroleum» ընկերությունը բառբականն օգտագործում էր որպես նավթի պահեստ։ Այն բանից հետո, երբ ճապոնական բանակը գրավեց Նանկինը, այս վայրը նորից օգտագործեց որպես նավթի պահեստ։ Երբ Նանկինի ռազմական շրջանի լոգիստիկ բյուրոն վերահսկողության տակ առավ տարածքը, այն շարունակեց մնալ նավթի պահեստ, և Խըփին դարպասի շրջակայքը դարձավ ռազմական արգելված տարածք: 2004 թվականի հոկտեմբերի 1-ին վերականգնվեց և հանրության համար բացվեց Խըփին: Այն գտնվում է Ճոնյան դարպասի էստակադայի հարավ-արևելյան անկյունում։ Շընցըի գլխավոր դարպասը գտնվում է անկյունային տարածքում՝ երկու կամարներով։ Արևելքում այն հարում է Հոուխու լճին՝ շրջապատված բլուրներով, մոտ է Մուֆու լեռանը և Յանցզի գետին: Այն կարևոր ռազմական պաշտպանական վայր էր։ Տասներեք դարպասներից միայն այս մեկն ուներ երկու կամարակապ մուտք՝ բացված Լյոծիի կողմից։ Շունճըի ժամանակաշրջանում, երբ Ճըն Չընկոնի 170000-անոց բանակը հարձակվեց քաղաքի վրա, նրանք ընկան քաղաքը հսկող Ցին գեներալի՝ ժամանակի ձգման ռազմավարության ծուղակը: Կայազորը գաղտնի կերպով ևս մեկ անցք բացեց պատի վրա, անսպասելի հարձակման անցավ և ջախջախեց Ճըն Չընկոնին, իսկ ավելի ուշ Շընցը դարպասն անվանեցին Տըշըն դարպաս։ 1928 թվականին դարպասը վերանվանվեց Խըփին։ Ներկայումս մնացել են միայն մեկ կամարակապ դուռ և մեկ բառբական։ Դրանք վերականգնվել և բացվել են հանրության համար 2002 թվականին։
Թայփին դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայփին դարպասը գտնվում է Նանկինի հյուսիսարևելյան պատին։ Այն Նանկինի հյուսիսում գտնվող գլխավոր դարպասն է։ Դրանից հարավ գտնվում է Ճաոյան դարպասը, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Շընցը։ Քանի որ Կուանսուոն՝ Հյուսիսային թագ համաստեղությունը, որն իրենից ներկայացնում էր բանտը, գտնվում էր Թիենշըյուենում (չինական համաստեղություն), այլ ոչ Թայվեյուենում (չինական համաստեղություն), որը ներկայացնում էր Երկնային դատարանը, ուստի Մին դինաստիայի օրոք Նանկինի Արդարադատության նախարարության, գրաքննության և Գերագույն դատարանի բանտերը (միասին հայտնի էին որպես «Երեք բարձրագույն դատական հաստատություններ») գտնվում էին քաղաքի դարպասից դուրս՝ Կուանչըն թաղամասում։ Ըստ լեգենդի՝ գիշերն ամենուր վշտի ու հուսահատության ճիչեր էին լսվում, ուստի քաղաքային այս դարպասը կոչվեց «Թայփին՝ մեծ հանգստություն»։ Թայփին դարպասը գտնվում է այնտեղ, որտեղ հանդիպում են Ճոնշան լեռը և Սյուենվու լիճը: Այն կառուցված է Ֆուկուեյ և Ֆուճոու լեռների միջև, որոնք տարածվում են Ճոնշան լեռից արևմուտք՝ լեռնային և լճային վտանգավոր տարածքում։ Թայփին դարպասից դեպի արևելք գտնվող Ճոնշան լեռը կոչում են նաև «Փանլոն»(փաթաթված դրակոն), իսկ քաղաքի պարսպի մոտակա հատվածը՝ «Լոնպոձը»(Դրակոնի պարանոց)։ Թայփին դարպասը հսկում էր Ճոնշան լեռը և կարևոր նշանակություն ուներ Նանկինի հյուսիսային հատվածի պաշտպանության հարցում: Լոնպոձն Նանկինի քաղաքային պատի միակ հատվածն էր, որը պաշտպանված չէր ջրով։ Ուստի, երբ Ցինի բանակը հարձակվեց Թայփին Երկնային Թագավորության վրա, իսկ ճապոնական բանակը պաշարեց Նանկինը, այս տարածքը հարձակման հիմնական ուղղությունն էր։ Թայփին Երկնային Թագավորության ժամանակ դարպասից դուրս՝ Ճոնշան լեռան ստորոտին, կառուցվեց ստորգետնյա բունկերային քաղաք, իսկ լեռան վրա կառուցվեց Թիենպաո բերդաքաղաքը՝ Թայփին դարպասը պաշտպանելու համար։ Այս երկու ամրոցների անկումից հետո Ցինի բանակն օգտագործեց Լոնպոձըի թունելը՝ քաղաքի պատը պայթեցնելու և Նանկինի վրա հարձակվելու համար։ 1911 թվականի Սինհայական հեղափոխության ժամանակ Ծյանսուի և Ճըծյանի դաշնակից ուժերը գրավեցին նաև Թիենպաո բերդաքաղաքը, այնուհետև մտան Նանկին։ 1931 թվականին Թայփին դարպասը վերանվանվեց Ծըյոու (Ազատության դարպաս), իսկ 1958 թվականին քանդվեց:[12] 2014 թվականի վերակառուցումը շատ հակասություններ առաջացրեց:[13]
Չաոյան դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չաոյան դարպասը Նանկին քաղաքի միակ արևելյան դարպասն էր Մին դինաստիայի ժամանակաշրջանում: Այն վերակառուցվել է որպես Ճոնշան դարպաս Չինաստանի Հանրապետության օրոք։ Չաոյան դարպասը միակամար դարպաս էր՝ պատի տակ շլյուզով: Այն Մին դինաստիայի օրոք կայսերական քաղաքը և Սյաոլին դամբարանն իրար կապող ուղին էր, որն աշխատանքային օրերին փակ էր։ Չաոյան դարպասի սկզբնական տեղը ներկայիս Ճոնշան դարպասից մի փոքր հարավ էր՝ կայսերական քաղաքի Տոնխուամըն, Սիխուամըն և Սյուենծին կամուրջների արևելքից արևմուտք առանցքի վրա: Քաղաքի բառբականն ավելացվել է 1865 թվականին։[14]

1928 թվականի օգոստոսին Սուն Յաթսենի հուղարկավորության արարողության ժամանակ, երբ դագաղը պետք է տեղադրվեր Սուն Յաթսենի դամբարանում, Նանկինի քաղաքապետարանը կառուցեց պողոտա, որը Ճոնշան նավահանգստից ձգվում էր մինչև Չաոյան դարպաս՝ դուրս գալով քաղաքից (այժմ՝ Ճոնշանպեյ ճանապարհ, Ճոնշան ճանապարհ և Ճոնշանտոն ճանապարհ): 1929 թվականին Չաոյան և Վընչըն դարպասները քանդվեցին, և մի փոքր հեռավորության վրա կառուցվեց նոր եռակամար դարպաս: Օծման արարողությունից առաջ այն կոչում էին Ճոնշան։ Դրանից հետո Չաոյան դարպասին փոխարինեց Ճոնշան դարպասը և դարձավ Նանկին քաղաքի նոր արևելյան դարպասը։ Դա քաղաքից ամենակարևոր ելքն էր, որը կապում էր Նանկինն իր արևելյան արվարձանների հետ։ Ճոնշան դարպասի կենտրոնում գտնվող կամարակապ անցուղին ունի 10 մետր լայնություն և 10,5 մետր բարձրություն։ Երկու կողմից կամարակապ անցումներն ունեն 8 մետր լայնություն և 9,5 մետր բարձրություն։ Կամարի հիմնասյուների հաստությունը 3 մետր է, իսկ քաղաքային դարպասի խորությունը՝ 15 մետր։[14]
1929 թվականին Ճոնշան դարպասի շինարարության ավարտից հետո դարպասի հուշատախտակը նկարեց Թան Յենքայը։ 1943 թվականի սեպտեմբերին քարե սալիկի մակագրությունը փոխարինվեց Վան Ծինվեյի պաշտոնական ձեռագրով։ 1946 թվականին Վան Ծինվեյի ստորագրությունը ջնջվեց, սակայն «Ճոնշան դարպաս»-ի երեք հիերոգլիֆները (中山门) գործածության մեջ մնացին 50 տարի։ 1996 թվականին Ճոնշան դարպասը վերածվեց Շանհայ-Նանկին արագընթաց մայրուղու դեպի Նանկին: Քաղաքի մուտքն ու ելքը հեշտացնելու համար դարպասի երկու կողմերի տակ բացվեց երկկողմանի թունել՝ 1600 մետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարության ընթացքում Վան Ծինվեյի սկզբնական մակագրությունը փոխարինվեց Վան Սիենճըի հիերոգլիֆների խմբով։[14]
Քաղաքային դարպասների ավելացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուենվու դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուենվու դարպասը քաղաքային նոր դարպաս է, որը բացվել է 1910 թվականին Նանկինի քաղաքային պատի հյուսիսային մասի արևելյան կողմում, որը գտնվում է Շընցը և Թայփին դարպասների միջև: 1908 թվականին Տուան Ֆանը, որն այն ժամանակ Լյանծյանի գլխավոր նահանգապետ և Նանյանի նախարարն էր, կազմակերպեց «Նանյանի արդյունաբերական ցուցահանդեսը» Նանկինում։ Զբոսաշրջիկների մուտքը Սյուենվու լճով հեշտացնելու համար որոշվեց նոր դարպաս բացել քաղաքի պատի վրա՝ միջոցառումների վայրի մոտ։ Քաղաքային դարպասի շինարարությունը սկսվեց 1909 թվականի հուլիսին, 1910 թվականին ավարտվեց միակամար դարպասի շինարարությունը։ Քաղաքի դարպասի կառուցումից հետո այն անվանվեց «Ֆընրուն դարպաս»՝ ի պատիվ Լյանծյան նահանգի գլխավոր նահանգապետի իրավահաջորդի՝ Ճան Րընծյունի հայրենի քաղաքի։[15] 1928 թվականի հուլիսին Ազգային կառավարությունը հրաման տվեց փոխել դարպասի անվանումը Սյուենվու: 1929 թվականի ապրիլին Ցայ Յուենփեյը Նանկինի քաղաքապետի խնդրանքով նկարեց դարպասի հուշատախտակը։ 1931 թվականին քաղաքի դարպասները վերակառուցվեցին՝ դառնալով եռակամար։[16]
Յիծիան դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յիծիան դարպասը բացվել է 1914 թվականին: Շինարարությունն ավարտվել է հաջորդ տարի: Սկզբում այն կոչվում էր Հայլին դարպաս, այդ ժամանակ այն միայն մեկ մուտքով դարպաս էր: Այն կարևոր տարանցիկ ճանապարհ է, որը կապում է Նանկինում Սիակուան երկաթուղային կայարանը և Սիակուան նավահանգիստը՝ քաղաքից դուրս: Շըձը ժայռը գտնվում է քաղաքի դարպասի արևելյան կողմում։ 1928 թվականին դարպասը վերանվանվեց իր ներկայիս անունով և ընդլայնվեց՝ վերածվելով քաղաքային եռակամար դարպասի (շինարարությունն ավարտվեց հաջորդ տարի)։ 1929 թվականի ապրիլին Տայ Ծիթաոն հուշատախտակի վրա գրեց «Յիծիան դարպաս»: 1949 թվականի ապրիլի 23-ին Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը հաղթեց Յանցզի գետի ճակատամարտում և հենց այս դարպասով մտավ Նանկին քաղաք։ Յիծիան դարպասը գտնվում է Ճոնշանպեյ ճանապարհին:
Յուխուա դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուխուա դարպասը բացվել է Ազգային կառավարության կողմից Մին դինաստիայի Նանկինի քաղաքային պատի վրա 1936 թվականին՝ Նանկինի փոքրիկ երկաթուղին միացնելու Յանխու նրբանցքում գտնվող Ծյաննան երկաթուղու հետ, ինչպես նաև կապելու մայրաքաղաքը Կուանտուն երկաթուղու հետ:[17] Ճապոնացիների դեմ պատերազմում տարած հաղթանակից հետո փոքր երկաթուղին աստիճանաբար լքվեց։ 20-րդ դարի 50-ականներին քաղաքների պատերի քանդման շարժումը, որը տարածվեց ողջ երկրով մեկ, ազդեց նաև Նանկինի վրա. Յուխուա դարպասը և քաղաքի արևելյան և արևմտյան պատերը քանդվեցին, իսկ աղյուսները օգտագործվեցին պայթուցիկ վառարանները կամ մոտակա տները կառուցելու համար:
2009 թվականին Նանկինի քաղաքապետարանը հին աղյուսներով վերանորոգեց քաղաքի պարսպի Յուխուա դարպասի մի հատվածը: Նույն թվականի հունիսի 23-ին ավարտվեց քաղաքի դարպասի վերակառուցման ծրագրի հիմնական մասը։ Վերակառուցումից հետո այն դարձավ եռակամար քաղաքային դարպաս։ Հիմնական կամարն ունի մոտ 14 մետր լայնություն և 9,9 մետր բարձրություն, երկրորդական կամարները՝ մոտ 5,5 մետր լայնություն և 6,35 մետր բարձրություն՝ յուրաքանչյուրը դանդաղ երթևեկության ճանապարհով և մայթով։ Գտնվում է Ցինխուայ թաղամասի Ծյաննին ճանապարհի Յուխուա կամրջի դիմաց: Մոտակայքում են Ճոու Չուի ուսուցման տաղավարի ավերակները։
Ծիեֆան դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծիեֆան դարպասը միակամար քաղաքային դարպաս է, որը բացվել է 1954 թվականին։ Այն գտնվում է Սյուենվու դարպասից հարավ, Թայփին դարպասից արևմուտք, Ծիմին բուդդիստական տաճարից հյուսիս-արևելք և Սյուենվու լճի հարավային ափին: Քաղաքային պատի այս հատվածից ներս և դուրս տեղաշարժը հեշտացնելու և հակաօդային պաշտպանության տարհանման կարիքները բավարարելու համար Նանկինը որոշեց նոր դարպաս բացել Թայչընում՝ Պեյծիկը լեռան ստորոտին, Հոուխու քաղաքային պատի մոտ։ Նախագծումն ու շինարարությունը սկսվեց 1951 թվականի դեկտեմբերին և ավարտվեց 1952 թվականի հունիսի 12-ին։ Միևնույն ժամանակ բացվեց և ընդլայնվեց Մին դինաստիայի մոտակա Հոուխու փոքրիկ դարպասը, որը տանում է դեպի Սյուենվու լիճ: Մին դինաստիայի քաղաքային պարսպի Սյուենվու լճի ափամերձ հատվածը, որը ձգվում է Սյուենվու դարպասից մինչև Ծիեֆան դարպասը, և այնուհետև Թայփին դարպաս, Նանկին քաղաքի պարիսպների ամենաերկար և ամենալավ պահպանված հատվածն է։ Այն նաև քաղաքային պարսպի ամենաբարձր հատվածն է. գետնից մինչև պատի բարձրությունը սովորաբար կազմում է մոտ 20–25 մետր։[18][19] Վերջին տարիներին, վերանորոգումից հետո, այս դարպասի վրա կառուցվել է Նանկինի քաղաքային պատի թանգարանը՝ Ծիեֆան դարպասը դարձնելով հայտնի զբոսաշրջային վայր:
Ծիեֆան դարպասի կողքին էր գտնվում Վումիաո շլյուզը, այլ կերպ՝ Սյուենվու լճի մեծ շլյուզ: Գտնվում էր Վումիաոյից հյուսիս-արևելք (ներկայումս Նանկինի քաղաքային կառավարության տեղակայման վայրը): Շլյուզը ջուր է հասցնում Սյուենվու լճից մինչև քաղաքի Ճընճու գետը՝ քաղաքի պարսպի հիմքերում թաղված ջրատար խողովակի միջոցով: Ճընճու գետի մակարդակը կարելի է վերահսկել՝ կարգավորելով ջրի հոսքը շլյուզով։ Շլյուզի երկարությունը և լայնությունը 25 մետր է, քառակուսի ջրհորը՝ 85 մետր խորությամբ, իսկ ջրատար խողովակը կոչվում է «Լինֆուտոն»։ Ի սկզբանե կար պղնձե խողովակների 103 հատված և թուջե խողովակների 37 հատված՝ 0,95 մետր տրամագծով և 143,9 մետր ընդհանուր երկարությամբ։ Ջրատար խողովակն ունի ջրի ընդունման երկու բացվածք և երկու զույգ երկկողմանի պղնձե ջրարգելափակող դարպասներ:[20]
Սինմին դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինմին դարպասը քաղաքային նոր դարպաս է, որը բացվել է Նանկինի հյուսիսային պատի վրա 1934 թվականին։ Այն գտնվում է Ծինչուան դարպասի արևմտյան կողմում՝ Ծինչուան և Ճոնֆու դարպասների միջև։ Այն բանից հետո, երբ Ծինչուան դարպասը վերածվեց փոքր երկաթուղային անցման, Նանկինի կառավարությունը բացեց այս դարպասը՝ հեշտացնելու քաղաքի հյուսիսային մասից բնակիչների մուտքն ու ելքը: 1932 թվականին Ծինչուան դարպասի արևմտյան կողմում գտնվող քաղաքային պատի վրա ճեղք բացվեց։ 1934 թվականին պատերազմի պատրաստվածության նկատառումներից ելնելով Նանկինի կայազորի հրամանատարությունը ծախսեց ավելի քան 6000 յուեն՝ ճեղքի մոտ քաղաքային դարպաս կառուցելու համար: Սինմին դարպասը, ինչպես Վուտին, Հանճոն դարպասները և Չինաստանի Հանրապետության ժամանակաշրջանում նոր բացված այլ քաղաքային դարպասներ տարբերվում են ավանդական կամարաձև քաղաքային դարպասների ոճից: Դրանք բոլորը քաղաքային դարպասներ են՝ փայֆան կամարի տեսքով (Փայֆանը, որը նաև հայտնի է որպես փայլոու, չինական ճարտարապետության ավանդական ոճ է, որը հաճախ օգտագործվում է կամարների կամ դարպասների կառույցներում), իսկ Սինմին դարպասը, որն իր տեսակի մեջ միակ դարպասն է, որը պահպանվել է Նանկինում, այժմ շրջապատված է բնակելի շենքերով նոր Ծյանին բնակելի համալիրում:[21][22]
Ճոնյան դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Ճոնյան դարպասը երթևեկային հանգույց է Նանկինում, որը գտնվում է չորս հիմնական ճանապարհների խաչմերուկում՝ Ճոնյան ճանապարհ, Ճոնյանպեյ ճանապարհ, Ծիեննին ճանապարհ և Լոնփան ճանապարհ: 1980-ականներին կառուցվեց եռահարկ խաչմերուկ։ Հարավ-արևմուտքում գտնվում է Նանկինի միջքաղաքային ավտոբուսի կայարանը, իսկ արևելքում՝ Նանկինի երկաթուղային կայարանը։ Այս շրջանը նաև հակված է զարգանալ-դառնալու Նանկինի երրորդ բիզնես թաղամասը: Ի սկզբանե այստեղ քաղաքային դարպաս եղել է, որը գտնվել է Նանկինի հյուսիսում։ Քաղաքի այս դարպասը, թեև գտնվում է Մին ժամանակաշրջանի պատի վրա, սակայն այն Մին ժամանակաշրջանի քաղաքային տասներեք դարպասներից չէ, այլ բացվել է 1930-ականներին ուղիղ Ճոնյան ճանապարհի խաչմերուկում, որն ուղղված է դեպի հյուսիս և դեպի քաղաքային պատը: Այս դարպասից ոչ հեռու՝ դեպի արևելք, գտնվում է Շընցը դարպասը (այժմ կոչվում է Խըփին դարպաս):
Հանճոն դարպաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանճոն դարպասը ժամանակին Նանկինի արևմտյան կողմում գտնվող քաղաքային դարպաս էր, որն այժմ օգտագործվում է որպես տեղանուն: Հանճոն դարպասը Նանկինի սկզբնական տասներեք դարպասներից մեկը չէր՝ Մին դինաստիայի օրոք կառուցված, այլ բացվել է 1930-ականներին: Մին դինաստիայի Շըչըն դարպասը (նաև հայտնի որպես Հանսի դարպաս (旱西门 կամ 汉西门) գտնվում է Հանճոն դարպասից հարավ։ 1933 թվականին, երբ բացվեց Հանճոն փողոցը, քաղաքային պատի վրա բացվեց արևմտյան ոճի նոր եռակամար դարպաս, որը գտնվում էր Ցինլիան դարպասի և Հանսի դարպասի միջև: 1958 թվականին Հանճոն դարպասը քանդվեց։ Այսօր Հանճոն դարպասը տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են Հանճոն փողոցը, որը ձգվում է արևմուտքից արևելք, և Հուծյու և Հուծյունան ճանապարհները, որոնք ձգվում են հյուսիսից հարավ: Հանճոն ճանապարհի անունը ծագել է «Հանճոն» աշխարհագրական տեղանունից, ինչպես Սիքան, Շանհայ և Րըխը ճանապարհները, և ուղղակիորեն կապված չէ Հանճոն դարպասի հետ: Հանճոն դարպասը կառուցվեց այն ժամանակ, երբ բացվեց Հանճոն ճանապարհը, քանի որ քաղաքին նոր դարպաս էր անհրաժեշտ, և անվանվեց ճանապարհի անվամբ:
Այլ դարպասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցաոչան դարպաս: Այն բացվել է 1908 թվականին Տինխուայ և Ցինլիան դարպասների միջև՝ քաղաքի արևմտյան պատի վրա և գտնվում է Ցինխուայ գետի նավահանգստի մոտ:[23]
- Սիաոպեյ դարպաս: 1908 թվականին այն վերաբացվել է Շընցը և Ծինչուան դարպասների միջև՝ քաղաքի հյուսիսային պատ վրա։ Այն հայտնի էր «Սըշան դարպաս» անվամբ և հետագայում սխալմամբ անվանվել է «Ճոնֆու դարպաս»: Հին տեղանքը ներկայիս Ճոնֆու կամրջի արևմտյան կողմում է:
- Վուտին դարպաս: 1927 թվականին քաղաքաշինական անհրաժեշտությունից ելնելով պատի մի հատված քանդվեց՝ «ջրուղի բացելու» և ջրանցք ստեղծելու համար։1934 թվականին կառուցվեց Վուտին դարպասը, 1958 թվականին՝ քանդվեց։ 2007 թվականին նույն տեղում կառուցվեց նոր եռակամար քաղաքային դարպաս, որը մինչ օրս կոչվում է «Վուտին դարպաս»։[24]
- Ճոնխուայի արևելյան և արևմտյան դարպասներ: 1931 թվականին Ճոնխուա դարպասի բառբականի արևելյան և արևմտյան հատվածներում բացվեցին նոր անցումներ։ Այն քանդվեց 1950-ականներին, իսկ վերջին տարիներին վերականգնվեց։
- Ծիցին դարպաս: Այն կառուցվել է 1991 թվականին և գտնվում է Շուեյսի դարպասից հարավ և քաղաքային պատի հարավ-արևմտյան անկյունից հյուսիս։ Քաղաքի դարպասի անվանումը ծագել է Յուեն դինաստիայի օրոք Նանկին քաղաքի անունից՝ «Ծիցինլու»։ Յույուենցյուեն թանգարանը գտնվում է Ծիցին դարպասի պատին մոտ հատվածում։[25]
-
Նանկինի Յույուենցյուեն թանգարանի հուշատախտակ
-
Յույուենցյուեն թանգարանի մշակութային մասունքները
- Հուայենկան դարպաս: Կառուցումն ավարտվել է 2007թվականին: Այն վերջերս բացվել է քաղաքի արևմտյան պատի Յիծյան դարպասի և Տինխուայ դարպասների միջև:
- Ճանկան դարպաս: Կառուցվել է 2008 թվականին, Ճոնխուա դարպասի արևմտյան կողմում և քաղաքային պատի հարավ-արևմտյան անկյունից արևելք։[26] Այն անվանվել է հնագույն Ճանկանլիի պատվին, իսկ Նանկինի մետրոյի 1-ին գիծը անցնում է դարպասի միջին կամարի մոտով:
- Պիաոյին դարպաս: Կառուցումն ավարտվել է 2009 թվականին: Գտնվում է Ճոնշան դարպասի հարավային կողմում։
Կայսերական և պալատական քաղաքի պատեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանկինի կայսերական քաղաքի պատը Մին դինաստիայի օրոք ուներ յոթ դարպասներ՝ Հոնվու դարպասը, Չանանի ձախ և աջ դարպասները, Չընթիեն դարպասը, Տոնան դարպասը, Սիան դարպասը և Պեյան դարպասը։ Պալատական քաղաքի պատն ուներ չորս դարպաս՝ Վու, Տոնխուա, Սիխուա և Սյուենվու դարպասները։
Սկսած Ճընյանից՝ Նանկին քաղաքի գլխավոր դարպասից, դեպի հյուսիս ձևավորված էր պալատական քաղաքի և կայսերական քաղաքի պատերի կենտրոնական առանցքը, որն իր մեջ ներառում էր Հոնվու դարպասը՝ Հինգ վիշապի արտաքին կամուրջը (կայսերական արտաքին ջրանցքի վրայով), Չընթիեն դարպասը՝ կայսերական քաղաքի գլխավոր դարպասը, Տուան դարպասը, պալատական գլխավոր Վու դրապասը, Հինգ վիշապի ներքին կամուրջը (կայսերական ներքին ջրանցքի վրայով), Ֆընթիեն դարպասը, Ֆընթիեն դահլիճը, Հուակայ դահլիճը, Ծինշըն դահլիճը, Ցիենցին դարպասը, Ցիենցին պալատը, Շընկոն դահլիճը, Կուննին պալատը, պալատական քաղաքի հյուսիսային Սյուենվու դարպասը, կայսերական քաղաքի հյուսիսային Պեյան դարպասը և Թայփին դարպասը:
Արտաքին պատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանկին քաղաքի ծայրամասում, լեռնային խիստ լանդշաֆտի պատճառով՝ կառուցվեց արտաքին պատը՝ 18 դարպասներով՝ գետին հարակից ցանկապատային դարպասը, Ծիանտոն դարպասը, Մեծ և Փոքր Սունսյան դարպասները, Մեծ և Փոքր Անտը դարպասները, Ֆընթայ դարպասը, Կական դարպասը, Շանֆան դարպասը, Կաոցիաո դարպասը, Ցանպո դարպասը, Ցիլին դարպասը, Սիենխը դարպասը, Յաոֆան դարպասը (այսօր՝ Յաոխուա), Կուանյին դարպասը, Ֆոնին դարպասը, Շանյուեն դարպասը և գետի ափին Ծինչուան դարպասը։
Յաոխուա դարպասը, որը նախկինում հայտնի էր որպես Յաոֆան դարպաս, քաղաքային դարպաս էր կարծրահողային պատի հյուսիս-արևելքում, որը գտնվում էր Ցիսյա թաղամասի Յաոխուա հատվածի Յաոխուա փողոցում։ 1903 թվականին, երբ բրիտանական ինժեներական թիմը կառուցում էր Շանհայ-Նանկին երկաթուղին, սխալմամբ Յաոֆան դարպասի անվանումը թարգմանեցին որպես Յաոխուա դարպաս, որը մինչ օրս օգտագործվում է։ Նույն թվականին Յաոխուա դարպասը քանդվեց և դարձավ Նանկինի Հյուսիսային երկաթուղու կենտրոնը։

Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 1-ին Նանկինում հորդառատ անձրև տեղաց։ Նանկինի օդերևութաբանական աստղադիտարանը նարնջագույն անձրևի նախազգուշացում տվեց: Անձրևաջրերը ներթափանցեցին Մինի քաղաքային վաղեմի պատի մեջ և դուրս թափվեցին ջրահեռացման համակարգի միջով՝ ձևավորելով յուրահատուկ «ջուր թքով վիշապ» տեսարանը:[27]
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Չաոյան դարպաս (այլևս գոյություն չունի)
-
Ճընյան դարպաս (Չինաստանի Հանրապետության ժամանակաշրջանում վերանվանվել է Կուանխուա, այլևս գոյություն չունի)
-
Մին դինաստիայի Նանկին քաղաքի պատի պատմության թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 南京城墙网Արխիվացված է Հունվար 15, 2021 Wayback Machine-ի միջոցով:
- 龙虎网:明城墙专题
- 金陵图书馆专辑:南京明城墙(չաշխատող հղում)
- ↑ «南京测绘第一个大手笔:明城墙确定35.267公里». 龙虎网. 2006-08-30. Արխիվացված է օրիգինալից 2007-10-12-ին. Վերցված է 2010-07-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «600岁明城墙见证南京沧桑 或申世界文化遗产». 凤凰网. 2014年3月5日. Արխիվացված է օրիգինալից 2021年2月21日-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 «南京城墙保护管理中心» (պարզեցված չինարեն). 南京城墙网. 2016-11-29. Արխիվացված է օրիգինալից 2020-12-12-ին. Վերցված է 2019-12-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «东南文化». dnwh.njmuseum.com. Վերցված է 2025-03-20-ին.
- ↑ «登录-维普官网». www.cqvip.com. Վերցված է 2025-03-20-ին.
- ↑ «登录-维普官网». www.cqvip.com. Վերցված է 2025-03-20-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «南京城墙保护管理中心» (պարզեցված չինարեն). 南京城墙网. 2016-10-24. Արխիվացված է օրիգինալից 2020-12-17-ին. Վերցված է 2019-12-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 杨国庆、肖瓛 (2014-02-26). «南京鸡鸣寺后"台城"为明代废城墙 并非"六朝台城"». 编辑:唐云云 (պարզեցված չինարեն). 中国新闻网,来源:南京日报. Արխիվացված է օրիգինալից 2021-02-21-ին. Վերցված է 2019-12-17-ին. «为加强对南京明城墙的保护和管理,我市先后成立了南京市城墙管理处和南京市明城垣史博物馆。这两家专业保护机构均设置于"台城"段城墙。»
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «南京明城墙长度揭晓最新数据35.267公里». Արխիվացված է օրիգինալից 2020-12-17-ին. Վերցված է 2009-01-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «搜狐新闻:南京市民"暴走"明城墙测精确长度获专家认可». Արխիվացված է օրիգինալից 2021-02-21-ին. Վերցված է 2009-01-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 流传海外的晚清金陵全图:还原光华门瓮城全貌 Արխիվացված է Հունվար 11, 2014 Wayback Machine-ի միջոցով:. 2011年04月08日,扬子晚报
- ↑ 太平门(չաշխատող հղում)。南京明城墙专辑。金陵图书馆
- ↑ [1] Արխիվացված է Ապրիլ 10, 2020 Wayback Machine-ի միջոցով:人民网江苏视窗网络舆情部,2014-5-8
- ↑ 14,0 14,1 14,2 中山门(չաշխատող հղում)。南京明城墙专辑。金陵图书馆.
- ↑ 玄武门(չաշխատող հղում)。明城墙专辑。金陵图书馆
- ↑ 玄武门城墙(չաշխատող հղում)。明城墙专辑。金陵图书馆
- ↑ «消失近60年后雨花门重现城南». 南京日报报业集团·南京报业网. 2009-07-10.(չաշխատող հղում)
- ↑ «解放门城墙垛口与玄武湖». 明城墙专辑. 金陵图书馆. Վերցված է 2010-07-23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «无名城门应叫后湖小门». 金陵晚报· A12版. 2005-11-04.
- ↑ «解放门武庙闸». 金陵图书馆·明城墙专辑.(չաշխատող հղում)
- ↑ «新民门». 明城墙专辑. 金陵图书馆.(չաշխատող հղում)
- ↑ «部分砖头已松动散落谁给74岁新民门"养老"?». 龙虎网. 2007-01-22. Արխիվացված է օրիգինալից 2014-01-11-ին. Վերցված է 2010-07-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «草场门大桥_南报网». 南报网 (պարզեցված չինարեն). 南京: 南报网. 2014-07-01. Արխիվացված է օրիգինալից (shtml) 2017-03-17-ին. Վերցված է 2017-03-16-ին. «光绪34年(1908年)为交通运输需要而开。1958年被拆除。»
{{cite news}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ [2] Արխիվացված է Սեպտեմբեր 7, 2008 Wayback Machine-ի միջոցով:. 龙虎网. 2007-10-10.
- ↑ «南京钰缘泉博物馆推出"文房四宝"主题文物展». Արխիվացված է օրիգինալից 2024-03-31-ին. Վերցված է 2024-03-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ “长干门”亮相(չաշխատող հղում)。南京日报, 2008-08-14.
- ↑ 张, 雷 (2016-07-02). «暴雨致南京城墙"龙吐水" 司机借水洗车_央广网». 央广网 (պարզեցված չինարեն). 央广网. Արխիվացված է օրիգինալից (shtml) 2021-02-21-ին. Վերցված է 2016-07-02-ին. «7月1日,江苏省南京市,南京遭遇强降雨天气,南京市气象台发布暴雨橙色预警,雨水渗入历史悠久的明城墙墙体内,经由其排水系统喷吐而出,形成了独特的"龙吐水"景观。»
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|trans_title=
(օգնություն); Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանկինի պատ» հոդվածին։ |