Նաննի Մորետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նանի Մորետիից)
Նաննի Մորետտի
իտալ.՝ Nanni Moretti
Նաննի Մորոտին 2011-ի Կաննյան կինոփառատոնին
Ծնվել էօգոստոսի 19, 1953 (70 տարեկան)
ԾննդավայրԲրունիկո
ՔաղաքացիությունԻտալիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան,ռեժիսոր,սցենարիստ
Ակտիվ շրջան1976-այժմ
Ծնողներհայր՝ Luigi Moretti?, մայր՝ Agata Apicella Moretti?
Ամուսին(ներ)Silvia Nono?
Երեխա(ներ)Pietro Moretti?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0604335

Ջովանի (Նաննի) Մորետտի (իտալ.՝ Giovanni (Nanni) Moretti; ծնվել է օգոստոսի 19-ին 1953 թվականին, Բրունիկոյում, Տրենտինո Ալտո Ադիջե՝ Իտալիա), իտալացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան, միջազգային կինոմրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաննի Մորետտին ծնվել է Բրունիկո քաղաքում, բայց իր մանկությունն անցկացրել է Հռոմում։ Դպրոցում նա հաճախել է ջրագնդակի խմբակի և խաղացել է Իտալիայի ազգային հավաքականում[2]։ 1973 թվականին իր փողերով գնել է «Super-8 կինոկամերան» և իր ընկերներով սկսեց սիրողական ֆիլմեր նկարել։ Մորետտիի առաջին պրոֆեսիոնալ ֆիլմը եղել է Ecce bombo-ն, որը հայտնվել է էկրաններին 1978 թվականին, որն էլ իրեն բերել է մեծ ճանաչում Իտալիայում[2]։

Իր առաջին ֆիլմը Ecce bombo-ն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի շրջանակներում։ Մորետտին այդ կինոփառատոնին մասնակցել է վեց անգամ և 2001 թվականին ստացել գլխավոր մրցանակը։ Ռեժիսորը հայտնի է իր էքսցենտրիկ կատակերգություններով։ Շատ հաճախ նա նկարահանվում է իր իսկ ֆիլմերում։ Այդ պատճառով իտալացի լրագրողները նրան անվանել են «իտալական Վուդի Ալլեն»[3]։

Մորետտին Իտալիայում ունի իր սեփական կինոթատրոնը «Cinema Nuovo Sacher» անունով[2]։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]