Նանետա Գիլֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանետա Գիլֆորդ
Ծնվել էօգոստոսի 17, 1903(1903-08-17)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 17, 1990(1990-03-17) (86 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
 Nanette Guilford Վիքիպահեստում

Նանետա Գիլֆորդ (անգլ.՝ Nanette Guilford, իսկական անունը՝ Գուտման, օգոստոսի 17, 1903(1903-08-17), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 17, 1990(1990-03-17), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգչուհի (սոպրանո) և վոկալի ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է կանադացի ուսուցիչ Ալբեր Ժանոտի մոտ, որի արդյունքում, առանց Եվրոպայում կրթություն ստանալու, դարձել է առաջին նշանավոր ամերիկյան վոկալիստներից մեկը[1]։ Բեմել է 1921 թվականին, Ժան Շվարցի «Գիշերները արթուն մնացողները - 1921» բրոդվեյան մյուզիքլում։

1923 թվականին պայմանագիր է կնքել Մետրոպոլիտեն օպերայի հետ՝ տարիքը նշելով 18 և համարվել է Մետրոպոլիտենում հանդես եկած ամենաերիտասարդ երգչուհին և հաճախ հիշատակվել է «աստղային բալիկ» (անգլ.՝ the baby star) բնորոշմամբ։

Առաջին երեք սեզոններին երգել է հիմնականում փոքր դերեր։ 1926 թվականին Ումբերտո Ջորդանոի «Կատակով ընթրիք» օպերայում կատարել է Ջինևիի դերը, հետագայում նաև երգել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայում, Շառլ Գունոյի «Ֆաուստում», Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտում» և այլն[2]։

1932 թվականին թողնելով բեմը՝ մինչև 1981 թվականը մասնավոր դասեր է տվել։

1928-1930 թվականներին ամուսնացած է եղել ջութակահար Մաքս Ռոզենի հետ։ Նրանք հանդես են եկել միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nanette Guilford, Met Opera Singer, Voice Teacher, 86
  2. «Guilford Nanette». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.