Նանենսթադ, կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեում։ Համարվում է Ռումերիկե շրջանի մաս։ Թեյգիբին գյուղը մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Որպես մունիցիպալիտետ ձևավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին (տես՝ formannskapsdistrikt):
Մունիցիպալիտետը (ի սկզբանե ծխական համայնք) անվանվել է հին Նանենսթադ ագարակի անունով (հին նորվեգերեն՝ Nannastaðir) այստեղ առաջին եկեղեցու կառուցումից ի վեր։ Անվանման առաջին տարրը Nanni (հին նորվեգերեն արական անուն) անունն է սեռական հոլովով, վերջին տարրը՝ «staðir»՝ բնակավայր, ագարակ։
Նանենսթադը գտնվում է Ակերսհուս շրջանի հյուսիսարևմտյան մասում, բնակչությունը կենտրոնացած է Romerikssletta-ում։ Այն ներառում է Մաուրա, Հոլթեր, Թեյգիբին գյուղերը։ Վերջինս հանդիսանում է վարչական կենտրոն։