Նանեի տաճար (Թիլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նանեի տաճար, հայ հեթանոսական տաճար Մեծ Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Այն ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։