Նայպիդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նայպյիդաուից)
Քաղաք
Նայպիդո
Naypyidaw.svg
Uppatasanti Pagoda-02.jpg
Կոորդինատներ: 19°44′16″ հս․ լ. 96°12′27″ ավ. ե. / 19.73778° հս․. լ. 96.20750° ավ. ե. / 19.73778; 96.20750
Երկիր Մյանմա Մյանմա
Ենթարկում Մայրաքաղաք
Հիմնադրված է 2005 թ.
Մակերես 7 054.37 կմ²
ԲԾՄ 115±1 մետր
Բնակչություն 925 000 մարդ (2009)
Խտություն 130 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+6:30
Հեռախոսային կոդ +95 67
##Նայպիդո (Մյանմա)
Red pog.png

Նայպիդո կամ Նեյպյիդո (Naypyidaw.svg), բառացիորեն թարգմանաբար նշանակում է «թագավորական երկիր», Մյանմայի մայրաքաղաք։ Գտնվում է նախկին մայրաքաղաք Յանգոնից 320 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը կառուցվել է Չեպյի գյուղի տեղում, Պյինման քաղաքից 17 կմ դեպի արևմուտք։

Մայրաքաղաքի տեղափոխումը Նայպիդո տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 6-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի նոյեմբերի 7-ին Մյանմայի ռազմական կառավարությունը սկսել է նախարարությունների և գերատեսչությունների Յանգոն քաղաքից տեղաբաշխման գործընթացը։ Տեղափոխման հստակ օրը ընտրված էր աստղաբանական նկատառումներից ելնելով՝ դա նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 06:36 էր։ 11 գումարտակներից և 11 նախարարություններից բաղկացած երկրորդ պահակախումբը լքել է Յանգոնը (համաձայն «Բանգկոկ Փոստ» ամսագրի հաղորդագրության)[1]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանգոնից Նայպիդո գնացքը գնում է իննը ժամ, գործում է ամեն օր՝ ժամը 09:00-ին մինչև 18:00-ը[2]:

2006 թվականի մարտի կեսերին Air Mandalay ավիաընկերությունը չվերթներ է սկսել Յանգոնի և Նայպիդոյի միջև։ 2006 թվականի հունիսի 5-ին ավիափոխադրումներ են սկսվել նաև մինչև Սիտվե և Տանդվե քաղաքները[3]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Move to Pyinmana»։ Bangkok Post։ 2005-12-04։ Վերցված է 2005-12-07 
  2. «Import, export licensing moving to Naypyidaw»։ The Myanmar Times։ Myanmar Consolidated Media։ 2006-05-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-19-ին։ Վերցված է 2006-06-29 
  3. «News Briefs (New air destinations)»։ The Myanmar Times։ Myanmar Consolidated Media։ 2006-06-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-19-ին։ Վերցված է 2006-06-29 


Ասիական երկրների մայրաքաղաքներ

ԱՄԷ Աբու Դաբի · Հորդանան Ամման · Թուրքիա Անկարա · Թուրքմենստան Աշխաբադ · Ղազախստան Աստանա · Իրաք Բաղդադ · Թաիլանդ Բանգկոկ · Բրունեյ Բանդար Սերի Բեգավան · Ադրբեջան Բաքու · Լիբանան Բեյրութ · Ղրղզստան Բիշքեկ · Սիրիա Դամասկոս · Բանգլադեշ Դաքքա · Արևելյան Թիմոր Դիլի · Կատար Դոհա · Տաջիկստան Դուշանբե · Հայաստան Երևան · Քուվեյթ Էլ Քուվեյթ · Սաուդյան Արաբիա Էր Ռիադ · Վրաստան Թբիլիսի · Իրան Թեհրան · Բութան Թհիմփհու · Պակիստան Իսլամաբադ · Նեպալ Կատմանդու · Մալայզիա Կուալա Լումպուր · Վիետնամ Հանոյ · Մալդիվներ Մալե · Բահրեյն Մանամա · Ֆիլիպիններ Մանիլա · Օման Մասկատ · Ռուսաստան Մոսկվա · Մյանմա Նայպիդո · Կիպրոսի Հանրապետություն Նիկոսիա · Հնդկաստան Նյու Դելի · Շրի Լանկա Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե · Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին · Կամբոջա Պնոմպեն · Ինդոնեզիա Ջակարտա · Եմեն Սանաա · Հարավային Կորեա Սեուլ · Սինգապուր Սինգապուր · Լաոս Վիենտյան · Ուզբեկստան Տաշքենդ · Ճապոնիա Տոկիո · Մոնղոլիա Ուլան Բատոր · Հյուսիսային Կորեա Փենյան · Պակիստան Քաբուլ