Նամ Թե Հյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նամ Թե Հյոն
Nam Tae-hyun at WINNER Japan Tour 2015 in Aichi 05.jpg
South Club-ը Holiday Land փառատոնին,2017 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն 남태현
Ծնվել է մայիսի 10, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}}) (24 տարեկան)
Hanam, Գյոնգի, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրեր Քեյ փոփ, ալտերնատիվ ռոք, բլյուզ
Մասնագիտություն երգիչ
Երգչաձայն լիրիկական տենոր
Գործիքներ կիթառ
Գործունեություն 2011-մինչ այժմ
Լեյբլ YG Entertainment (2011–2016), Avex/YGEX (2014-2016), South Buyers Club (2017 )
Շրջանավարտ Հանլիմ բազմարվեստ դպրոց
Անդամակցություն Winner

Նամ Թե Հյոն (կորեերեն՝ 남태현, չին.՝ 南太鉉, անգլ.՝ Nam Tae-hyun` ծնվել է 1994 թվականի մայիսի 10-ին Հանամում՝ Գյոնգի, Հարավային Կորեա), հեղինակ-կատարող, դերասան և WINNER խմբի նախկին մասնակից[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտից առաջ: WIN: Who Is Next, Winner TV[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտից առաջ որպես Winner խմբի մասնակից Նամ Թե Հյոնը, լինելով YG Entertainment լեյբլի ստաժյոր, հանդես է եկել որպես պարող YG Family Concert 2011-ում[2]: 2013 թվականին մասնակցել է WIN: Who Is Next ռեալիթի շոույի Team A խմբի կազմում, որը հաղթանակ տարավ և արդյունքում առաջնելույթ կատարեց «Winner» անվանումով[3]: Նույն թվականի դեկտեմբերին Թեհյոնը հայտնվեց Winner TV կատակերգական հաղորդման մեջ, որը հեռարձակվել է Mnet ալիքով, և նկարահանվել է իր կոլեգայի՝ Թեյանգի «Ringa Linga» տեսահոլովակում[4]:

Նամ Թե Հյոնը Winner-ի համերգին, Այչի, Ճապոնիա,2015

2014 - 2015: Դեբյուտ և 2014 S/S[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեհյոնը իր անմիջական մասնակցություն է ունեցել խմբի 2014 S/S դեբյուտային ալբոմի նախապատրաստմանը՝ ալբոմի համար 3 երգ գրելով՝ «But» (사랑하지마), «Tonight» (이 밤) և սոլո թրեք «Confession»[5]: Ալբոմը թողարկվել է 2014 թվականի օգոստոսին և գլխավորել մեծ քնակությամբ չարտեր, այդ թվում նաև Gaon Music Chart-ը, ինչպես նաև՝ Billboard's World Album Chart-ը[6]: Ռելիզի շրջանակներում Թեհյոնը՝ խմբի մնացած անդամների հետ հանդես է եկել այնպիսի հանրահայտ հեռուստաշոուներում, ինչպիսիք են Inkigayo-ն, M Countdown-ն, Weekly Idol-ը և You Hee-yeol’s Sketchbook-ը[7]: Winner խումբը նոր ռեկորդ է սահմանել առաջնելույթից մինչև առաջին հաղթնակը ընկած օրերի քանակով և ստացել «հրեշ-նորեկներ» մականունը՝ հավաքելով երկրի հնարավոր բոլոր երաժշտական մրցանակները[8]: Բացի այդ, Թեհյոնը Winner-ի հետ միասին առաջնելույթ է կատարել Ճապոնիայում, որտեղ խումբը 25000 հանդիսատեսի համար անցկացրել է իր առաջին Zepp Tour շրջագայությունը և երգել Epik High խմբի «Spoiler» երգի ճապոնական տարբերակը[9]:

2015 թվականին Թեհյոնը խաղաել է Midnight Girl վեբ-դորամայում, ստացել է երկրորդ պլանի դեր SBS ալիքի Late Night Restaurant սերիալում և ելույթ ունեցել Worldwide Inner Circle Conference-ում՝ WWIC 2015 Կորեայում, Չինաստանում և Ճապոնիայում և աշնանային ճապոնական Winner Japan Tour 2015 շրջագայությունում[10]:

2016: EXIT: E և հեռացումը Winner-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին՝ նոր ալբոմի թողարկման շեմին Թեհյոնը և Սոն Մինոն թողարկել են «Pricked» (사랑가시) սինգլը, որը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Melon չարտում և գլխավորել iTunes չարտերը 9 երկրներում՝ այդ թվում նաև Սինգապուրում, Թաիլանդում և Բրունեյում[11]:

Փետրվարի 1-ին՝ առաջնելույթից 18 ամիս անց Winner-ը բեմ վերադարձավ « Exit: E» ալբոմով, որն առաջինն էր Exit Movement շարժման նախատեսված չորս մինի ալբոմներից[12]: Մինի ալբոմը իր մեջ ներառում է 5 երգ, այդ թվում նաև «Pricked»-ը և «Baby Baby» և «Sentimental» երկու գլխավոր երգերը[13]: Թեհյոնը դարձավ ալբոմի գլխավոր կոմպոզիտորը և պրոդյուսերը, որի մեջ մտնում էր նաև նրա սոլո թրեք «I’m Young» (좋더라)-ը: «Baby Baby»-ն և «Sentimental»-ը գլխավորել են Կորեայի 8 երաժշտական չարտերը, որոնց թվին են պատկանում նաև Melon-ը, Naver-ը և Mnet-ը[14]: Exit: E-ն զբաղեցրել առաջին հորիզոնականը 11 երկրների iTunes-ում, ներառյալ Հոնկոնգը, Սինգապուրը, Ինդոնեզիան և Ֆիլիպինները[15]: «Baby Baby»-ն քննադատների և լսողների կողմից ստացավ գովաբանական արձագանքներ քեյ փոփին ոչ բնորոշ բլյուզ երաժշտության և 6/8 («վեց ութերորդական») դժվար չափերի օգտագործման շնորհիվ[16]: Հարցազրույցի ժամանակ Թեհյոնը խոստովանել է, որ «Baby Baby» երգը նրան հեշտ չի տրվել, բայց «ոչ նրա համար, որ դժվար էր գրելը, այլ, որովհետև երգը ծնունդ առավ ծանր ժամանակներում», դրա համար է, որ նա հատուկ կապ ունի այս երգի հետ[17]: Բրիտանական մշակույթի և արվեստի Dazed հրատարակությունը «Baby Baby» երգը բնութագրեց ինչպես գրավիչ բլյուզ երաժշտություն, որը գրվել է Motown-ի ոգով, որը հրաշալի կերպով թույլ տվեց նրան առաձնացնել քեյ փոփ թրենդներից, և տվեց իր «տարվա 20 լավագույն քեյ փոփ թրեքներ» ցուցակի 3-րդ հորիզոնականը[18]:

Նույն թվականի մարտին Թեհյոնը հայտնվել է չինական Happy Camp հայտնի շոույում, Two Yoo Project Sugar Man հաղորդման մեջ և Actor School (배우학교) նախագծում[19][20]: Actor School նախագծում մասնակցություն ունեցան 7 հայտնիություններ, ովքեր դերասանական վարպետություն են սովորել դերասան Պակ Շին Յանի մոտ[21]: Նույն ամսում Winner 2016 EXIT Tour-ի շրջանակներում խումբը համերգներ է անցկացրել Սեուլում, Դեգուում, Բուսանում և Կվանգջուում[22]: Դրան զուգահեռ Winner-ը նկարահանվել է Half-Moon Friends ծրագրում, որում մասնակիցները երկու շաբաթվա ընթացքում խնամեցին 4-ից 7 տարեկան երեխաններին[23]: Half-Moon Friends-ը մեծ ճանաչում ձեռք բերեց Չինաստանում, որտեղ հաղորդման դիտումների քանակը գերազանցեց 32 միլիոնը, իսկ յուրաքանչյուր դրվագ դիտվել է մոտավորապես 6 միլլիոն անգամ[24]: Ապրիլում Girl's Day խմբի Սոն Մինոյի և Հերիի հետ Թեհյոնը հայտնվել է Running Man վարկանշային հեռուստաշոույի էպիզոդներից մեկում[25]: Ալբոմի խթանումը ավարտվել է հուլիսյան համերգներով 4 ճապոնական քաղաքներում՝ Տոկիո, Ֆուկուոկա, Նագոյա և Կոբե, որտեղ Winner-ը հանդես եկավ 36 հազար հանդիսատեսների առջև[26]:

Նույն թվականի հոկտեմբերի 12-ին YG Entertainment-ը հայտարարեց, որ Թեհյոնը ժամանակավորապես կդադարեցնի իր գործունեությունը հոգեբանական խնդիրների պատճառով և բուժում կստանա տնային պայմաններում, իսկ Winner-ի հաջորդող ռելիզները կհետաձգվեն անորոշ ժամկետով[27]:

Նոյեմբերի 25-ին հայտարարվեց, որ Թեհյոնը հեռանում է խմբից և YG Entertainment-ից[28]: Մյուս օրը նա իր անձնական Ինստագրամում հրապարակեց ձեռագիր նամակ, որի մեջ նա ներողություն է խնդրել իր երկրպագուներից, արտահայտել իր երախտագիտությունը և խոստացել վերադառնալ այլ երաժշտությամբ և նախագծերով[29]:

Նամ Թե Հյոնը Winner-ի համերգին, Այչի, Ճապոնիա,2015

2017 - ներկա ժամանակներս: Սոլո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհյոնը շարունակում է տեղադրել իր երաժշտությունը և քավերները SoundCloud-ում իր էջում, որոնց թվին են պատկանում նաև Radiohead խմբի Creep երգի քավեր, ինչպես նաև հարավկորեացի երգիչ Պակ Հյո Շինի «Beautiful Tomorrow»-ն և «Breath» (숨)-ը[30]: Որպես մենակատար, նա ոգեշնչվում է տարբեր ժանրերի արտիստների կողմից, ինչպիսիք են Nirvana-ն, Beatles-ը, Rolling Stones-ը, B.B. King-ը և Eric Clapton-ը[31]:

Հունվարի 5-ին թեհյոնը ստեղծեց հանրային էջ Tumblr-ում, որտեղ նա կիսվում է իր երկրպագուների հետ իր երաժշտությամբ, մտքերով և արվեստով[32]:

Մայիսի 26-ին առաջնելույք է կատարել «South Club» խմբի հետ «Hug Me» թրեքով[33]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհյոնը խոսում է անգլերեն և ճապոներեն լեզուներով: Նա ունի կրտսեր եղբայր՝ Նամ Դոն Հյոնը, ով նույնպես երաժիշտ է: Բացի երաժշտությունից՝ Թեհյոնը հետաքրքրվում է նկարչությամբ: Նրա վրա մեծ ազդեցություն է թողնում ամերիկացի նեյոէքսպրեսիոնիստ Ժան Միշել Բասկիայի աշխատանքները:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արտիստ Երգ Դեր Ալբոմ
2013 Team A «Go Up» Բառեր (համահեղինակ), երաժշտություն (համահեղինակ) WIN: Who Is Next, «Final Battle»
«Just Another Boy»
2014 Winner «Confession» (고백하는거야) Բառեր, երաժշտություն (համահեղինակ) 2014 S/S
«But» (사랑하지마) Բառեր (համահեղինակ), երաժշտություն (համահեղինակ)
«Tonight» (이 밤)
2016 «Sentimental» (센치해) EXIT: E
«Baby Baby» Բառեր (համահեղինակ), երաժշտություն
«I’m Young» (좋더라) Բառեր, երաժշտություն (համահեղինակ)
2017 South Club «Hug Me» Բառեր, երաժշտություն 90

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալիք Անվանում Դեր
2015 MBC Every 1 Midnight’s Girl Gong Ji-dan
SBS Late Night Restaurant Min-woo
2016 Sohu TV Under The Black Moonlight Lee Kang-woo

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալիք Անվանում Ծանոթագրություններ
2013 Mnet Who Is Next: WIN Team A խմբի մասնակից
2014 WINNER TV բոլոր էպիզոդները
SBS Inkigayo հրավիրված հեռուստահաղորդավար
KBS You Hee-yeol’s Sketchbook
MBC Every 1 Weekly Idol էպիզոդ 169
2016 tvN Actor School էպիզոդ 1-10
KBS You Hee-yeol’s Sketchbook էպիզոդ 307
HBS Happy Camp
SBS Running Man էպիզոդ 294
JTBC Two Yoo Project — Sugar Man էպիզոդ 21
Half-Moon Friends բոլոր էպիզոդները

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Արտիստ Տևողություն Դեր
«Ringa Linga» Taeyang 3:49 ինքը իրեն (կամեո)
«Empty» Winner 4:07 ինքը իրեն
«Color Ring» Winner 4:24 ինքը իրեն
«I’m Him» Mino 3:21 ինքը իրեն
«Sentimental» Winner 3:43 ինքը իրեն
«Baby Baby» Winner 5:05 ինքը իրեն
«I’m Young» Taehyun 5:41 ինքը իրեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About Winner»։ fy-winner։ Վերցված է May 9, 2016 
  2. «'WIN' 강승윤 속한 A팀, 최종 우승…'WINNER'로 데뷔»։ Nate։ Վերցված է May 9, 2016 
  3. «Billboard World Album Chart»։ Վերցված է August 30, 2014 
  4. «WINNER Successfully Wrap Up “WINNER 1st JAPAN TOUR 2014,” Drawing 25,000 Fans»։ YG LIFE։ Վերցված է 2017-01-11 
  5. «WINNER's Nam Taehyun confirmed to be lead in web drama 'Midnight Girl'»։ Soompi։ Վերցված է 2017-01-11 
  6. «WINNER's Nam Taehyun Cast in “Shinya Shokudo” Remake»։ Soompi։ Վերցված է 2017-01-11 
  7. «Worldwide Inner Circle Conference: WWIC 2015»։ ygfamily.com։ Վերցված է 2017-01-11 
  8. «WINNER JAPAN TOUR 2015»։ ygex։ Վերցված է 2017-01-11 
  9. «WINNER announces their 'Exit Movement' entry single and mini-album in new image»։ AllKpop։ Վերցված է 2017-01-11 
  10. «WINNER回归先行曲《PRICKED》登各大榜单No1 - 粉丝网星闻»։ news.ifensi.com։ Վերցված է May 9, 2016 
  11. «[YG Press] [KPKF] [Pann] Winner gets praised for 'Baby Baby' and Nam Taehyun's composition skills - Netizen Nation»։ OneHallyu։ Վերցված է 2017-01-07 
  12. «Interview: 160319 WINNER Discusses Creating Borderless Music Style + Activities During Hiatus in Nylon Korea!»։ With WINNER։ 2016-05-03։ Վերցված է 2017-01-07 
  13. «The 20 best K-Pop tracks of the year»։ DAZED։ Վերցված է 2017-01-11 
  14. «Stars get acting lessons in new TV show»։ koreatimes։ 2016-02-03։ Վերցված է 2017-01-07 
  15. «WINNER Wins Children's Hearts on Half-Moon Friends»։ Soompi։ Վերցված է 2017-01-09 
  16. «WINNER’s “Half-moon Friends” fascinating China, too… Recording more than 30 million views»։ YG LIFE։ Վերցված է 2017-01-09 
  17. «Girl’s Day’s Hyeri and WINNER’s Song Mino and Nam Tae Hyun to Appear on “Running Man”»։ Soompi։ Վերցված է 2017-01-11 
  18. «위너, 日투어 성료…3만 6천 관객과 굿바이»։ X Sports News։ Վերցված է 2017-01-11 
  19. Choi R։ «WINNER’s Nam Taehyun To Halt Activities Indefinitely Due To Health Issue»։ Soompi։ Վերցված է 28 November 2016 
  20. https://twitter.com/koreanupdates/status/786103119096733696
  21. http://www.soompi.com/2016/11/24/breaking-nam-tae-hyun-officially-leaves-winner-yg/
  22. confessions of a daydreamer (2016-11-26), Nam TaeHyun apologizes to fans after leaving YG and WINNER in handwritten letter., https://www.youtube.com/watch?v=RSncAoEWHYY, վերցված է 2016-11-27 
  23. Do K։ «Nam Tae Hyun Writes Handwritten Letter To Fans After Leaving WINNER And YG»։ Soompi։ Վերցված է 28 November 2016 
  24. «SOUTH_CLUB»։ SoundCloud։ Վերցված է 2017-01-06 
  25. «Namtaehyun»։ south-b-club.tumblr.com։ Վերցված է 2017-01-06 
  26. «Nam Taehyun Tattoos' Hidden Meaning»։ Pann-choa։ Վերցված է 2017-01-09 
  27. «VIDEO: BEHIND THE SCENES OF TAEYANG’S "RINGA LINGA" DANCE PERFORMANCE + MUSIC VIDEO»։ Kempire Daily։ Վերցված է May 9, 2016 
  28. «WINNER - 공허해(EMPTY) M/V»։ Youtube։ Վերցված է May 9, 2016 
  29. «WINNER - 컬러링(COLOR RING) M/V»։ Youtube։ Վերցված է May 9, 2016 
  30. «WINNER - 걔 세(I'm him) MINO SOLO M/V»։ Youtube։ Վերցված է May 9, 2016 
  31. «WINNER - 센치해(SENTIMENTAL) M/V»։ Youtube։ Վերցված է May 9, 2016 
  32. «WINNER - Baby Baby M/V»։ Youtube։ Վերցված է May 9, 2016 
  33. «WINNER - 좋더라(I’M YOUNG) M/V»։ Youtube։ Վերցված է May 9, 2016