Նամեյսի մատանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամեյսի արծաթե մատանի
Նամեյսի մատանին՝ լատվիական մետաղադրամի դարձերեսին

Նամեյսի մատանի (լատիշ․՝ Nameja gredzens), լատվիական ավանդական մատանի, որն արտացոլում է լատվիական անկախությունը, բարեկամությունը, հավատարմությունը և խորհրդանշում է լատվիական հին երկրամասերի՝ Կուրզեմեի, Լատգալիայի ու Վիձեմեի միությունն ու միասնությունը[1][2]։

Մատանու ձևավորումը և նրան առնչվող ավանդություններն ու սովորություններն սկիզբ են առել հին Լատգալեում, որը Լատվիայի արևելյան պատմական երկրամասն է։ Ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ այդ մատանին առաջին անգամ պատրաստվել է 12-րդ դարում[3]։

Նամեյսի մատանին լայն տարածում գտած խորհրդանիշ է լատվիական մշակույթում։ 1928 թվականին Ալեքսանդր Գրինսը մի վեպ է գրել «Nameja gredzens» («Նամեյսի մատանին») խորագրով, որը ժողովրդականացրել է մատանին ու դրա խորհրդանշական էությունը[4]։ 2018 թվականին կինոռեժիսոր Այգարս Գրաուբան նկարահանել է «Հեթանոս արքան» կինոնկարը (լատիշ․՝ Nameja gredzens), որտեղ արտացոլված է մատանու հետ կապված լեգենդի այլընտրանքային տարբերակը[5]։

Նամեյսի մատանին իր ձևավորման և առասպելաբանական նշանակության շնորհիվ կենտրոնական տեղ է գրավել լատվիական ոսկերչության մեջ[6]։

20-րդ դարում ոչ միայն Լատվիայում, այլև Բալթյան ուրիշ երկրներում բուռն հետաքրքրություն է առաջացել Նամեյսի մատանու նկատմամբ՝ թե՛ որպես ոսկերչական առարկայի և թե՛ որպես լատվիական ինքնության խորհրդանիշի[7]։ Այն սովորաբար տղամարդիկ են կրում, բայց մեր օրերում սկսել են նաև կանայք կրել[3]։ Մատանին մեծ մասամբ արծաթից է պատրաստվում, թեև հանդիպում են նաև ոսկուց կամ բրոնզից պատրաստվածներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. R, Gunta (2014). «Nameja gredzens – latviešu pazīšanās zīme» (լատվիերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  2. «Nameja Ring - EAT RIGA - HOME». Making of Namejs ring (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  3. 3,0 3,1 «The Namejs Ring». sudrabanams.lv (անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  4. 4,0 4,1 Bundza, Maria (2014). «Reflections on AABS conference» (PDF).
  5. Nedēļa līdz filmas "Nameja gredzens" pirmizrādei, Արխիվացված է օրիգինալից 2018-07-08-ին, Վերցված է 2018-05-09-ին
  6. https://www.baltictimes.com/news/articles/21802/ |title=Ethnographic jewelry in the Baltic States |last=Paukskens |first=Kristina |date=19 November 2008 |newspaper=The Baltic Times |language=en |access-date=2018-05-09}}
  7. «Coins - Namejs Ring». Bank of Latvia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]