Նամակ թագավորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամակ թագավորին
ՀեղինակՏոնկե Դրախտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկ, արկածային, մանկապատանեկան
Բնօրինակ լեզուհոլանդերեն
Երկիր Նիդերլանդներ
Հրատարակման տարեթիվ1962
Թարգմանիչ հայերենԱննա Մարիա Մատտաարի
Հրատարակում հայերեն«Զանգակ» հրատարակչություն

«Նամակ թագավորին»(հոլանդերեն՝ De Brief voor de koning ) մանկապատանեկան գիրքը առաջին անգամ լույս է տեսել 1962 թվականին։ Հեղինակը հոլանդացի գրող Տոնկե Դրախտն է։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, գերմաներեն, հունարեն, դանիերեն, էստոներեն, ինդոնեզերեն, ճապոներեն, լեհերեն, պորտուգալերեն, չեխերեն, իսպաներեն, կատալոներեն և այլն։ Գիրքը աճառվել է ավելի քան մեկ միլիոն անգամ։[1]

2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել նաև գրքի հայերեն թարգմանությունը՝ «Նամակ թագավորին։ Արկածները որոնողները» մատենաշարով՝ կազմված ութ մասից։1(չաշխատող հղում)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում ներկայացվում են վաղնջական ժամանակները, երբ դեռևս երկրի վրա ապրում էին ասպետներ։ Պատմությունը սկսվում է Դագոնավտի թագավորությունում։ Գլխավոր հերոսը 16-ամյա Տիուրին է, ով թագավորությունում հայտնի ասպետի որդի է։ Տիուրին իր՝ ասպետի կոչում ստանալու նախորդ գիշերը, թեև իրավունք չուներ բացելու մատուռի դուռը, բացում է մի անծանոթի առաջ։ Անծանոթը Տիուրիին փոխանցում է մի նամակ՝ ասելով, որ նամակը պետք է փոխանցվի Յունավեն թագավորին, և մի ամբողջ թագավորության ճակատագիր այդ նամակից է կախված։ Սակայն նամակը թագավորին պիտի հանձներ Սև ասպետը, իսկ Տիուրիի առաքելությունն է նամակը հասցնել ասպետին։ Տիուրին, հասկանալով օգնության կոչի կարևորությունը, համաձայնում է՝ խոսք տալով նամակը տալ միայն ասպետին։ Տիուրին ճանապարհ է ընկնում, սակայն ասպետին գտնում է մահամերձ վիճակում, և ինքն է կատարում ասպետի առաքելությունը։ Բայց շուտով հայտնաբերում է, որ իրեն հետապնդում են կարմիր հագած ասպետները։ Եվ սա դեռ միայն սկիզբն էր։ Տիուրիին սպասվում էին բազմաթիվ արկածներ, փորձություններ իր առաքելության կատարման ընթացքում։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսին դուրս է եկել գրքի հիման վրա նկարված համանուն ֆիլմ։ Իսկ 2020 թվականի մարտին «Նեթֆլիքս» ընկերությունը թողարկել է համանուն սերիալ։ Սա առաջին գիրքն էր հոլանդերենով, որի հիման վրա «Նեթֆլիքսը» նկարել է ֆիլմ։ [2]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.trouw.nl/cultuur-media/de-brief-voor-de-koning-krijgt-een-netflix-serie-nu-moet-ik-nog-een-poosje-blijven-leven~bd94ad7c/?utm_source=link&utm_medium=social&utm_campaign=shared_earned«Զանգակ» հրատարակչություն(չաշխատող հղում)

https://www.kinderboeken.nl/auteur/tonke-dragt/

• Նամակ թագավորին։ Արկածներ որոնողները մատենաշար, Տոնկե Դրախտ, Երևան, 2020