Նահեդ Շերիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Նահեդ Շերիֆ
Նահեդ Շերիֆ.jpg
Ծնվել էհունվարի 1, 1942(1942-01-01)[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էապրիլի 7, 1981(1981-04-07)[1] (39 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Egypt (1972–1984).svg Եգիպտոս
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիA Storm of Love?, Me and My Daughters?, The Killers?, Q16125961? և Q106937969?
Ամուսին(ներ)Kamal el-Shennawi?

Նահեդ Շերիֆ (արաբ․՝ ناهد شريف‎‎, իսկական անունը՝ Սամիհա Զաքի Ալ Նիալ, հունվարի 1, 1942(1942-01-01)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս - ապրիլի 7, 1981(1981-04-07)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամիհա Զաքի Ալ Նիալը ծնվել է 1942 թվականի հունվարի 1-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), սակայն հետո տեղափոխվել է Կահիրե։

Վերցնելով Նահեդ Շերիֆ բեմական կեղծանունը՝ նա Սամիհա Զաքի Ալ Նիալը 1958 թվականին սկսել է նկարահանվել կինոյում[2] և ճանաչման արժանացել 1960-ական թվականների վերջի ու 1970-ական թվականների սկզբի ֆիլմերի շնորհիվ։ Մինչև կյանքի վերջը Նահեդ Շերիֆը հասցրել է նկարահանվել ավելի քան 60 ֆիլմում։

1962 թվականին Նահեդ Շերիֆն ամուսնացել է ռեժիսոր Հուսեյն Հելմ Էլ-Մոհանդեսի հետ, սակայն կարճ ժամանակ անց նրանք ամուսնալուծվել են։ Հուսեյնից բաժանվելուց հետո Նահեդ Շերիֆն ամուսնացել է դերասան Քամալ էլ-Շեննավիի (1921-2011) հետ, բայց հետագայում նրանից նույնպես բաժանվել է։ Դրանից հետո նա տեղափոխվել է Լիբանան և այնտեղ շարունակել նկարահանվել կինոյում։ Երրորդ անգամ Նահեդ Շերիֆն ամուսնացել է լիբանանահայ նկարիչ Էդվարդ Ջերեջյանի հետ, որի հետ ամուսնացած է եղել մինչև իր կյանքի վերջը։ Այդ ամուսնության ընթացքում Նահեդ Շերիֆն ունեցել է իր միակ երեխային՝ Պատրիսիա Ջերեջյանին։

1970-ական թվականների վերջին Նահեդ Շերիֆի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։ Նահեդ Շերիֆը մահացել է այդ հիվանդությունից 1981 թվականի ապրիլի 7-ին Կահիրեում․ 39 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]