Նահատակ Սոլեյմանի ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Նահատակ Սուլեյմանի» ռազմագործողություն, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացված ռազմագործողություն ընդդեմ Իրաքում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաների 2020 թվականի հունվարի 8-ի գիշերը։ Համաձայն իրանական կողմի՝ այդ հարձակումը իրականացվել է ի պատասխան հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանում ամերիկյան զինված ուժերի կողմից իրանական Ղոդս ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է «երկիր-երկիր» դասի 15 հրթիռ։ Կորուստների մասին իրանական և ամերիկյան կողմերի հաղորդած տվյալները հակասական են․ Իրանը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 80 ամերիկացի, իսկ ամերիկյան կողմը նշել է, որ զոհեր չեն եղել[1][2]։

Իրաքի տարածքում տեղակայված և հրթիռային հարձակման ենթարկված ամերիկյան ռազմաբազաներն են եղել երկրի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազան և Էրբիլում գտնվող օդանավակայանը[3]։

Ըստ CNN հեռուստաընկերության հարձակումից առաջ ամերիկյան զորքերը Մերձավոր Արևելքում իրենց զենիթահրթիռային համալիրները բարձր մարտական պատրաստվածության վիճակի էին բերել, ինչը սակայն չկանխեց ռազմաբազաների խոցումը[4]։

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրեն տեղեկացրել են Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածելու մասին միայն հունվարի 8-ի կեսգիշերից հետո: CNN-ի տվյալներով՝ հարվածները հասցվել են տեղական ժամանակով ժամը 02։00-ին։ Վարչապետը հայտնել է, որ հարվածները հասցվել են կամ արդեն հասցվում են, սակայն հստակ նպատակներ Թեհրանը չի բացահայտել[5]։

Իրանի ղեկավարության մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումը «ապտակ» է ԱՄՆ-ին, և ավելացրել է, որ այն համարժեք պատասխան չէ գեներալ Քասեմ Սուլեյմանիի մահվան համար։ «Նրա սպանության համար մեր վերջնական պատասխանը կլինի այն, որ մենք ԱՄՆ-ի բոլոր ուժերը դուրս կբերենք տարածաշրջանից», - հարձակումից հետո Twitter-ում գրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]