Խոջա Նահապետ Գուլնազար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նահապետ Խոջա Գուլնազարից)
Խոջա Նահապետ Գուլնազար
Ծնվել է1629
Մահացել էդեկտեմբերի 31, 1694(1694-12-31)

Խոջա Նահապետ Գուլնազար (1629, Վ. Ագուլիս - դեկտեմբերի 31, 1694), հայ վաճառական, տպարանապետ, մեկենաս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոջա Նահապետ Գուլնազարը 1676 թվականին Կ. Պոլսում մեծ գումարով ընդօրինակել է տվել մի Հայսմավուրք։ 1680-ական թվականներին նրա միջոցներով հրատարակվել է վենետիկյան տպարանատեր Միքելանջելո Բարբոնիի տպարանում լույս տեսած գրքերից մեկը։ Անտոն Բարթոլիի տպարանում (Վենետիկ) ջուղայեցի վաճառական Խարտաշենց Անտոնի ընկերակցությամբ տպագրել է տվել «Դաշանց թուղթ»-ի 2-րդ հրատարակությունը (լույս է տեսել 1695 թվականին)։ 1686 - 1687 թվականներին Վենետիկում հիմնել է սեփական տպարան և լույս ընծայել նախ Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի»-ն (1686), ապա՝ «Պարզաբանութիւն հոգենուագ Սաղմոսացն» (1687), որի սկզբում Խոջայիի դիմանկարն է՝ հայ վաճառականի տարազով։ Գրքի յուրաքանչյուր էջի ձախ կողմում տպված է գրաբար բնագիրը, աջում՝ Հովհաննես Կոստանդնուպոլսեցու (Հովհաննես Հոլով) աշխարհաբար մեկնությունը։ «Պարզաբանութիւն»-ը համարվում է աշխարհաբարով տպագրված երկրորդ գիրքը (1675 թվականին Մարսելում լույս տեսած «Արհեստ համարողութեան» գրքից հետո)։

Խոջան թաղված է Ագուլիսի կաթոլիկական Ս. Հուլիանոս եկեղեցում։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 74