Նախապատմական Ֆրանսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախապատմական Ֆրանսիա, Ֆրանսիայի մարդկային բնակեցման ժամանակաշրջան, սկսած գոմինիդներից ընհդուպ մինչև Բրոնզե դար, երբ այստեղ հայտնվեցին կելտերը, ովքեր ծագումով լատինական մշակույթից էին:

Պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում գտնված օլդուվյան և աշելյան մշակույթների գտածոները պատկանում են հոմինիդներին, ամենայն հավանականությամբ՝ Homo erectus-ին և Homo heidelbergensis-ին: Մարդկային 560 տարվա ատամը (Արգո 149) գտնվել է Պերեպինյան քաղաքից ոչ հեռու՝ Կոն դ’Արգո քարանձավում[1]: Տոտավելյան մարդը Արգոյից (Caune de l’Arago) Տոտավել կոմունայում թվագրվում է 450 հազար տարեկան[2]: Homo heidelbergensis-ից մնացորդներ են մնացել Մոնմորեն[3]:

Քարանձավներում վաղ պալեոլիթի բնակիչները ապրում էին որսի և հավաքչության շնորհիվ, կարողանում էին կառուցել խրճիթներ, նման բացահայտումներ են արվել Գրոտ-դյու-Լազարեում և Թերրա-Ամատայում:

Միջին պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ նեանդերթալացիները Եվրոպա են եկել Ք. ա. 300 հազար տարի առաջ և մեռած են համարվել Ք.ա. 40 հազար տարի առաջ, ենթադրաբար սառը կլիմայի պատճառով: Այս շրջանում Ֆրանսիայում հայտնվաբերվեցին մեծաթիվ գտածոներ, կապված Մուստիերյան մշակույթի հետ, անունը դրվել է ի պատիվ ժայռաբնակ Լե-Մուստեին: Նեանդերթալյան դարաշրջանի եղջյուրները, որոնք հայտնաբերվել էին Փարիզում գիտնականները թվագրեցին 200 հազար տարվա[4]: Լեվալլուայի տեխնոլոգիայով պատրաստված մի շարք զենքեր պատրաստված են հատուկ տեսակի մշակված քարերից, որոնք հայտնվել են դեռ վաղ պալեոլիթի դարաշրջանում, բայց նեանդերթալյան զենքերին ավելի նման են միջին պալեոլիթյան դարաշրջանի զենքերին: Մարդակերության դեպքեր նեանդերտալացիների մոտ եղել են Մուլա-Ժերնսի (Moula-Guercy) և Լե-Պրադել (Les Pradelles) բնակավայրերում[5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]