Նախաճաշ հայրիկի հետ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախաճաշ հայրիկի հետ
ռուս.՝ Завтрак у папы
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և մելոդրամա
Թվական2016
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարիա Կրավչենկո
ԴերակատարներԵկատերինա Շպիցա, Յուրի Կոլոկոլնիկով և Պոլինա Մաքսիմովա
ՕպերատորՈւլուկբեկ Խամրաեվ
ԵրաժշտությունԿարլիս Աուզանս
ԿինոընկերությունՑենտրալ Փարթներշիփ
Տևողություն96 րոպե

Նախաճաշ հայրիկի հետ (ռուս.՝ Завтрак у папы), ռեժիսոր Մարիա Կավչենկոյի կողմից նկարահանված ռուսական կատակերգական ֆիլմ[1], որ պատմում է ծնողների և երեխաների հարաբերությունների մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիան գեղեցիկ երիտասարդ կին է, ապրում է Սանկտ Պետերբուրգում և աշխատում գովազդային ընկերությունում որպես քոփիրայթեր։ Նա ունի աղջիկ՝ Ալյան։ Մի անգամ ընկերության տնօրենը, որտեղ աշխատում էր Յուլիան, նրան գործուղման է ուղարկում Մոսկվա այն նպատակով, որ նա ստանա պատվեր արտասահմանյան «Ընտանեկան մթերք» մեծ կորպարացիայից։

Յուլիայի տնօրենը համարում է, որ պայմանագիրը գործնականում ստորագրված է. այդ ճանապարհին կա միայն մեկ արժանի մրցակից՝ Մոսկվայի գովազդի ընկերության տնօրեն Ալեքսանդր Տիտովը։ Սակայն Յուլիան հասկանում է, որ Մոսկվայի ընկերության տնօրենը Ալյայի հայրն է։

Պատահաբար իր հոր մասին իմանում է նաև Ալյան, որն էլ որոշում է ծանոթանալ նրա հետ։ Դրա համար նա ճանապարհվում է իր մոր հետևից Մոսկվա և մի առավոտ Ալեքսանդրան ծեծում է դուռը։ Տիտովը չի հավատում, որ Ալյան իր աղջիկն է, քանի որ նա չէր հիշում ո՛չ այն գիշերը, ո՛չ էլ Յուլիային։ Տակավին ամուրի տղամարդը, որն ապրում էր իր ուզածի պես, որոշում է աղջկան հանձնել խնամակալության, միաժամանակ հանդիպել «Ընտանեկան մթերք» ընկերության ներկայացուցչին, որից կախված է, թե ում է բաժին ընկնելու պայմանագիրը։ Ալեքսանդրը հանկարծ իմանում է, որ Բոբը վեց երեխաների հայր է և ընտանեկան արժեքների մեծ երկրպագու։ Ալեքսանդրը անմիջապես որոշում է լավ կողմից ցույց տալ իրեն՝ Ալիային ներկայացնելով որպես իր դուստր, իսկ իր աշխատակից Օքսաննային՝ որպես իր կին։ Ալեքսանդրը Բոբին հրավիրում է իր մեկ շաբաթ ապրել իր «ընտանիքի» հետ։

Ալեքսանդր կկարողանա ՞ արմատապես փոխել կյանքի ոճը և արդյո՞ք Ալյան կկարողանան կրկին միասին տեսնել իր ծնողներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուիզա Գաբրիելա Բրովինա - Ալիա, 10-ամյա աղջիկ
  • Կատերինա Շպիցա - Յուլիա, Ալիայի մայրիկը
  • Յուրի Կոլոկոլնիկով - Ալեքսանդր Տիտով, գովազդային ընկերության կրեատիվ տնօրեն
  • Պոլինա Մաքսիմովա - Օքսաննա Տարելկինա, Սաշայի աշխատակիցը
  • Վալենտին Պելկա - Բոբ, «Ընտանեկան մթերք» ընկերության ներկայացուցիչ

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]