Նախաճաշ խոտի վրա (Մոնե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախաճաշ խոտի վրա
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե[1][2]
տարի1865 և 1866
բարձրություն248 սանտիմետր և 418 սանտիմետր
լայնություն217 սանտիմետր և 150 սանտիմետր
ստեղծման վայրChailly-en-Bière?
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր և դիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերClaude Mossé?, Կլոդ Մոնե, Միշել Մոնե և Ֆրանսիական պետություն
ներշնչված էՆախաճաշ խոտի վրա
Ծանոթագրություններ
 Le Déjeuner sur l'herbe by Monet Վիքիպահեստում

«Նախաճաշ խոտի վրա» (ֆր.՝ Le déjeuner sur l’herbe), ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի նկարը՝ ստեղծված 1866 թվականին։ Նկարի փոքր տարբերակը գտնվում է Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։

Կլոդ Մոնեն իմպրեսիոնիստական շարժման ստեղծողներից և հետևորդներից մեկն է և «Նախաճաշ խոտի վրա»-ն ստեղծել է Փարիզյան սալոնում հայտի համար, նաև որպես մարտահրավեր Էդուարդ Մանեի բավականին չնչին բովանդակությամբ նույնանուն նկարի։ Նկարիչն աշխատել է 1865-1866 թվականներին Ֆոնտենբլո անտառում, ապա՝ Փարիզի իր ստուդիայում։ Ի սկզբանե ստեղծելով ստեղծագործության փոքրիկ տարբերակը՝ 130 ×181 սմ չափերով, Մոնեն սկսել է այն տեղափոխել 4×6 բարձրությամբ և երկարությամբ կտավի վրա։ Բախվելով նման մեծ չափսերի նկար վրձնելու խնդրի հետ՝ նա մի քանի անգամ վերանկարել է այն, այդ թվում Գյուստավ Կուրբեի մեկնաբանությունների ազդեցության տակ, ինչի արդյունքում վերջնականապես փչացրել է կտավը և ընդհանրապես դադարել է աշխատել դրա վրա։

Որպեսզի 1866 թվականի սալոնում թեկուզ ինչ-որ բան ցուցադրի, Մոնեն կարճ ժամանակահատվածում նկարել է «Կանաչ շորերով կինը» կտավը, որն արժանացել է քննադատների դրական արձագանքին։ Այնուամենայնիվ հաջորդ տարի «Կանայք այգում» նկարը՝ ստեղծված «Նախաճաշ»-ի մոտիվներով, չի հաստատվել ժյուրիին ցուցադրելու համար։

Գտնվելով նյութական ծանր վիճակի մեջ՝ 1878 թվականին նկարիչը որպես ժամկետանց պարտքի գրավ «Նախաճաշ խոտի վրա» անավարտ կտավը թողել է տան վարձակալին․ տունը վարձել էր Արժանտյո ընտանիքի հետ։

1884 թվականին Մոնեն վերագնել է նկարը և այն բաժանել 3 մասի։ Մի հատվածը կորել է՝ հասցնելով քայքայվել վարձակալի նկուղում, մինչդեռ մյուս երկուսը մասնավոր ձեռքերով հասել են Փարիզի Օրսե թանգարան, որտեղ էլ գտնվում են հիմա։ Փոքր տարբերակը 1904 թվականին գնել է ռուս հավաքորդ Սերգեյ Շուկինը և խորհրդային շրջանում նրա պատկերասրահի ազգայնացումից հետո նկարը հանձնվել է Նոր արևմտյան մշակույթի պետական թանգարանին։ Ավելի ուշ, երբ 1948 թվականին թանգարանը վերակազմավորվել է, այն հանձնվել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, որտեղ էլ հիմա պահվում է։

Ստեղծագործությունը իրենից ներկայացնում է անտառում խնջույքի մի տեսարան, որին մասնակցում են 12 մարդ՝ կանայք և տղամարդիկ՝ պառկած, կանգնած կամ նստած ծառերի տակ։ Տղամարդկային կերպարներից շատերը Մոնեն վերցրել է իր ընկեր՝ նկարիչ Ֆրեդերիկ Բազիլի կերպարից, որը նրա հետ գնացել էր Շայի, իսկ կանացի կերպարներինը՝ իր կնոջից։ Տղամարդիկ պատկերված են բաճկոններով և տաբատներով, իսկ տիկնայք՝ կրինոլիններով։

Նրանց միջև խոտերին փռված է սփռոց՝ տարատեսակ ուտեստներով։ Երկու տարբերակներն էլ, եթե դատենք մեծ կտավի մնացած հատվածներով, նման են, բացառությամբ մի քանի գունային լուծումներից, այդ թվում՝ շորերի գույնին վերաբերող։

Համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ Մոնե ինքնադիմանկար

Կլոդ Մոնոն (1840-1926) իմպրեսիոնիստական շարժման հիմնադիրերից և հետևորդներից մեկն է, որը ծնվել է Ֆրանսիայում 19-րդ դարում։ Իր կարիերայի ողջ ընթացքում Մոնեն հավատարիմ է մնացել իմպրեսիոնիստական շարժման սկզբունքներին և հենց նա է համարվում այս նկարչական դպրոցի առավել հետևողական կողմնակիցը, ինչպես նաև մեկը առավել նշանավոր բնանկարային նկարիչների արվեստի պատմության մեջ։

Ուշագրավ է, որ հենց «իմպրեսիոնիզմ» տերմինի ծագումը կապում են նրա 1873 թվականի գեղարվեստական «Տպավորություն. Ծագող արև» կտավի հետ, որը ներկայումս գտնվում է Փարիզի Մարմոտան Մոնե թանգարանում։ Այս ուղղության ակունքները գալիս են նկաչի երիտասարդությունից, որն անցկացրել է Հավրում, որտեղ Մոնեն հիացել է այն բանով, թե ինչպես է ծովանկարիչ Էժեն Բուդեն իր կտավները նկարում բացօթյա նկարում և հետագայում վերցրել է այդ նկարչական ոճը։ Ալժիրի բանակում երկու տարի (1860-1862) անցկացնելուց հետո նա ծնողների ցանկությանը հակառակ մեկնել է Փարիզ՝ գեղանկարչություն սովորելու համար։ Լուվրում հին վարպետների կտավները պատճենելու փոխարեն, որը երիտասարդ նկարիչների համար ավանդական պրակտիկա էր, Մոնեն դիմել է ավագ ժամանակակիցների աշխատանքներին՝ մասնավորապես Էդուարդ Մանե, Ժան Բատիստ Կամիլ Կորո, Գյուստավ Կուրբե։ Հենց Փարիզում էլ Մոնեն ընկերացել է նկարիչների հետ, որոնք դառնալու էին շարժման հիմնական անդամները՝ Կամիլ Պիսսարո, Պոլ Սեզան, Օգյուստ Ռենուար, Ալֆրեդ Սիսլեյ, Ֆրեդերիկ Բազիլ։ Համարվում է, որ իմպրեսիոնիզմի հիմքերը դրել են Մոնեն և Ռենեուարը, որոնք 1860-ական թվականներին միասին միայն բացօթյա սկսել են նկարել իրենց բնության թեմայով կտավները։ Լինելով միայն այս տեխնիակայի կողմանակից՝ Մոնեն ողջ կյանքը հետաքրքրվել է իրականության ըմբռնողականությամբ։ Լուսային էֆեկտների իրատեսական պատկերը հիմնված էր Մոնեի՝ օպտիկայի օրենքների խորը ընկալմաամբ, ինչպես նաև սեփական դիտարկումների փորձի վրա։ Հատկանշական է, որ հաճախ պատկերելով բնական լույս՝ Մոնեն այն պրիզմայի մեթոդով մասնատել է տարբեր բաղադրիչների։ Ընդ որում, նկարիչը գիտակցաբար հետ է շպրտել բոլոր սև ու մոխրագույն երանգները իր ներկապնակից, այդպիսով ամբողջությամբ մերժել է ակադեմիական մոտեցումը բնանկարի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Մոնեն հանդիպել իր ապագա կնոջը՝ Կամիլա Դոնսեին, որը շուտով դարձել է նրա մոդելներից մեկը։ Ամուսնացած չլինելով նկարչի հետ, նա հղիացել է և լույս աշխարհ է բերել առաջին որդուն։ Մոնեի հարազատները նման վարքագիծը անվանել են ոչէթիկական մինչդեռ նա ինքն իր նորարարական կտավների պատճառով դուրս է մղվել ակադեմիական սրահներից եւ սկսել է ապրել գրեթե լիակատար աղքատության մեջ[4][5][6][7].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օրսե թանգարան — 1986.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 JocondeLab — 2014.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 JocondeLab — 2014.
  4. «TechSmith Announces the Jing Project». Business Wire (անգլերեն). Okemos, Michigan: The Gale Group, Inc. 2007 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  5. журнал ComputerBild 09/2011, стр.95
  6. Jacques Vichet (2 декабря 2012). «Claude Monet, Le déjeuner sur l'herbe et Femmes au jardin». France TV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 27 октября 2016-ին.
  7. «Как устроена картина Клода Моне». Arzamas Academy. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]