Նախաթելային մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախաթելային մեքենա, մանվածքի արտադրության մեջ կիրառվում է նախաթելի (մանման արտադրության կիսաֆաբրիկատ, որից պատրաստվում է մանվածք) ստացման համար։ Նախաթելային մեքենայի հիմնական մասերն են արտաձգիչ սարքը և ոլորման-փաթաթման մեխանիզմը։ Կախված մանրաթելի տեսակից և նախաթելի հաստությունից նախաթելային մեքենաները տարբերվում են արտաձգիչ սարքերով, եղանապտուտակների, իլիկների, կոճերի չափսերով, նախաթելի ձևավորման եղանակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 156