Նախադասության երկրորդական անդամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախադասության լրացումներ, նախադասության երկրորդական անդամներ, որոնք լրացնում են նախադասության գլխավոր կամ այլ անդամներ։ Լրացվող անդամը կոչվում է լրացյալ։ Լրացումներ լինում են գոյականական (լրացյալն ունի գոյականի առարկայական իմաստ) և բայական (լրացյալն ունի բայական իմաստ)։ Ըստ այդմ գոյականական լրացումներ են որոշիչը (առարկայի որակ, չափ, քանակ են), հատկացուցիչը (առարկայի պատկանելություն, սերում, ծագում են), բացահայտիչը (առարկայի բացահայտում, ով կամ ինչ լինելը), իսկ բայական լրացումներ՝ խնդիրներն ու պարագաները։ Լրացումներ ու լրացյալները միմյանց հետ կապվում են խնդրառությամբ կամ առդրությամբ։ Առդրության ժամանակ լրացյալը չի թելադրում այս կամ այն լրացումը, այն որոշվում է շարադասությամբ կամ հնչերանգով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 673