Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում
(Վերահղված է Նախագիծ:Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստումից)
![]() |
---|
![]() Արխիվ |
---|
Այս էջում տեղադրվում են փաստեր Գլխավոր էջի Գիտեի՞ք որ նախագծի համար։ Այստեղ կարող եք համարձակ տեղադրել այն, ինչ կհամարեք հետաքրքիր մեր Վիքիպեդիայի էջերում։ Նախագիծը Գլխավոր էջում թարմացվում է շաբաթը մեկ։
Պահանջներ առաջարկվող փաստերին[խմբագրել կոդը]
- Փաստը պետք է լինի բավականին ոչ պարզունակ, հետաքրքիր և նշանակալի։
- Փաստը պետք է վերցված լինի հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից։
- Ըստ էության ցանկացած հետաքրքիր փաստ որոշակի հոդվածի հղում է, այնպես որ գլխավոր հղումը պետք է ուղղորդի դեպի առնվազն միջին չափերի հոդված, այլ ոչ թե կիսատ-պռատ կամ միայն երկու բառով նկարագրության։
- Հոդվածը պետք է փաստը հաստատող հեղինակավոր աղբյուրների հղումներ ունենա։
- Խորհուրդ չի տրվում տեղադրել վիճելի «փաստեր»։ Ծայրագույն դեպքում կարելի է գրել «ըստ վարկածի», «կա կարծիք» և այլն։ Ցանկալի չէ տեղադրել նյութեր, որոնք խմբագրական պատերազմների առիթ կհանդիսանան։
- Չի կարելի տեղադրել փաստեր, որոնք երևակայության, կամայական ենթադրությունների արդյունք են կամ հիմնված են բառախաղի վրա։
Թողարկում[խմբագրել կոդը]
- Թողարկման մոտավոր ծավալը պետք է 6-8 փաստի և 1-2 լուսանկարի սահմանում լինի, լուսանկարի հոդվածը տեքստի մեջ պետք է մյուս հղումներից առանձնանա թավատառ տառատեսակով։ Ըստ հնարավորի հոդվածները, որոնցից ներկայացված են փաստերը, պետք է լինեն գիտելիքների տարբեր ոլորտներից, որ ընթերցողի մոտ պատրանք չստեղծեն, թե Վիքիպեդիան նյութերի մեկ շրջանի է անդրադառնում։
- Առաջարկվող նյութերը կջնջվեն գլխավոր էջի կաղապարում տեղադրվելուց հետո, մնացած նյութը մեկ ամիս անց։ Պայմաններին չհամապատասխանող նյութը ջնջվում է
գծով, <s>այսպես</s>։ Բողոքարկումները քննարկման էջում։
Նոր տեղեկություններ[խմբագրել կոդը]
- Կանկունի ստորջրյա թանգարան
- Սիլենդ
- Խանզիր
- 100000000 ֆունտ ստեռլինգ (թղթադրամ)
- ...որոշ մարդկանց օրգանիզմում գործում է փոքրիկ գարեջրագործարան, որը կարող է հանգեցնել խոսակցության, շարժիչ գործառույթների խանգարման, գլխապտույտի և փորկապությունը։
- ․․․2011 թվականին համաշխարհային մրցույթի արդյունքներով աշխարհի յոթ բնական հրաշալիքներից մեկը ճանաչված գետ է թափվում մոտ 10 հազար վտակ, որոնցից 100-ից ավելին նավարկելի են, իսկ 17-ն ունեն ավելի քան 1600 կմ երկարություն։
- ․․․կա նացիստական Գերմանիայի առաջնորդին նմանվող կատուներին նվիրված կայք։
- Եվրիոնի համաստեղություն
- Պայթող տաբատներ
- Դոմինիկ Օ'Բրայեն
- Լլոյդս բանկ կղկղանքաքար
- Դուբլինի՝ վիսկիի հրդեհ
Ամազոն[խմբագրել կոդը]
- Բրազիլիայի ազգային աստղադիտարանի երկրաֆիզիկայի դեպարտամենտի տվյալներով՝ ստորգետնյա Համզա գետը, որը սնվում է ստորերկրյա ջրերով, հոսում է նույն ուղղությամբ, ինչ Ամազոնը, բայց 4 կմ խորության վրա: Նրա հոսքը գնահատվում է 3 հազար մ³/վ։
- Բրիտանացի Էդ Սթաֆորդն առաջինն է եղել, ով քայլել է Ամազոնի ակունքից մինչև նրա գետաբերանը: Նրանից պահանջվել է ավելի քան երկու տարի՝ 859 օր (2008 թվականի ապրիլից մինչև 2010 թվականի օգոստոս) 6400 կմ անցնելու համար։