Jump to content

Նախաբան (ստեղծագործության մաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու տող Կլաուդիո Մոնտեվերդիի 1609 թվականի «Օրփեոս» օպերայի նախաբանից, հրատարակվել է Վենետիկում։

Նախաբան (հին հունարեն՝ πρό-λογος — նախաբան, հին հունարեն՝ πρό — նախա, առաջա + հին հունարեն՝ λόγος — բան), թատերական ներկայացման մեջ ներածական մաս, ներածություն, նախաբան։

Հին հունական ողբերգության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական ողբերգությունում այսպես էր կոչվում պիեսի այն մասը, որը նախորդում էր երգչախումբի առաջին երգին՝ պարոդին։

Էսքիլեսի և Սոֆոկլեսի նախաբաններն ուղղակիորեն գործող անձանց այնպիսի դրություն-վիճակ, որի զարգացումն էլ դրամայի բովանդակությունն է կազմում։ Դրանք օրգանականորեն մտնում են գործողության մեջ և համատեղում են դրամայի բոլոր պայմանները ինչպես դրանցում ներգրավված անձանց հարաբերությունների և տրամադրությունների տեսանկյունից, այնպես էլ ներկայացման առումով (սովորաբար երկխոսության միջոցով է ներկայացվում)։ Եվրիպիդեսի ստեղծագործությունների նախաբաններում տրվում է դրամատիկ գործողության սկզբին նախորդող իրադարձությունների չոր և սառը ներկայացումը, իսկ երբեմն էլ մատնացույց է արվում պիեսի հանգուցալուծումը։ Եվրիպիդեսի նախաբաններում ներկայացման ձևը մեծ մասամբ մենախոսությունն է՝ այն էլ ինչ-որ Աստվածության անունից արված։

Հին հռոմեական կատակերգությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հռոմեական կատակերգությունում նախաբանը քիչ թե շատ մանրամասներով ներկայացնում էր սյուժեի բովանդակությունը, դրա ծագման և զարգացման հիմնական գծերը։ Հաճախ սրան ավելանում էր նաև հանդիսատեսին ուղղված խնդրանքը՝ սիրալիր ընդունելու դերասաններին։ Տերենցիայի ժամանակ նախաբանի հիմքը կազմել է հեղինակի կամ ներկայացումը տնօրինողի, կամ միաժամանակ երկուսի նկատմամբ ուշադրություն դրսևորելու հայտարարությունը։ Այստեղ են զետեղվել նաև հարձակումները բանաստեղծի,պոետի գրական հակառակորդների վրա։ Պլավտուսի անունով մեզ հասած կատակերգությունների նախաբանները, նրան չեն պատկանում. դրանք գրված են հետմահու ներկայացումների համար և առանձնանում են շատախոսությամբ և անբովանդակությամբ։

Միջնադարյան միֆոլոգիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Միստերիա յում նախաբանը վերածվել է քարոզի կամ աղոթքի։

16-րդ դարի սկզբի մի մորալիտեի՝ բարոյախոսական պիեսի՝ դրամայի նախաբանը հայտնում է, թե ինչպես է հեղինակը, որը տեղափոխվել է դժոխքի շեմին, լսում է սատանանյի հետ Լյուցիֆերի զրույցը մարդկանց գայթակղելու միջոցների մասին. նրա պիեսը դառնում է անմաքուր մեքենայությունների բացահայտում։

Նոր ժամանակների եվրոպական դրամատուրգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացիների մոտ նախաբանը երբեմն մատուցում էր դերասանը, որը, դուրս գալով վարագույրի առջև, այն ներկայացնում էր իբրև հանդիսատեսին ուղղված անձնական ուղերձ։ Շեքսպիրի ստեղծագործություններում նախաբանը ներկայացնողի դերում հանդես է գալիս մերթ երգչախումբը, մերթ Հենրի IV-ը։

Բայց արդեն իտալացի կատակերգուների ստեղծագործություններում նախաբանը հայտնվում է տեսարանի տեսքով։ Օրինակ՝ թատրոնի տնօրենի և դերասանի մասնակցությամբ տեսարանի ձևով. Գյոթեի կիրառած հնարքը «Ֆաուստի» նախաբաններից մեկում։ Գյոթեի և Շիլլերի գրչի թեթև զարկով «Վալլենշտեյնի ճամբարի» նախաբանը դառնում է տեսական առումով բովանդակալից և հետաքրքիր գրական ձև։ Բանաստեղծը նախաբանի միջոցով ունկնդիրներին և ակնդիրներին տեղափոխում է այն մթնոլորտը, որում զարգանում է դրամայի ինտրիգը, այնուհետև այն կապում է բարձրագույն էակների հետ, որոնք ղեկավարում են կյանքը, և դրանով անձնական դրամային հաղորդում է լայն, համընդհանուր իմաստ։ Այդպիսինն է «Ֆաուստի» նախաբանը, Ալեքսեյ Տոլստոյի «Դոն Ժուան» դրամա նախաբանը. դրանք ոչ այնքան նախապատրաստում են ապագա իրադարձությունները, որքան լուսաբանում են դրանք, առաջ մղում գործողությունը՝ ունկնդիրների և ակնդիրների միտքը այստեղ պատկերված իրական աշխարհից տեղափոխելով գերզգայուն ոլորտներ։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամայի նմանողությամբ կիրառվել է նաև էպիկական ստեղծագործություններում (մեծ պոեմում և վեպում

  • «Пролог, часть пьесы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)