Jump to content

Նախաարդյունաբերական հասարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախաարդյունաբերական հասարակություն
Ենթակատեգորիահասարակություն Խմբագրել Wikidata
Չինացի ֆերմերն օգտագործում է եզը` գութան քաշելու համար

Նախաարդյունաբերական հասարակություն (անգլ.՝ pre-industrial society), արդյունաբերական հեղափոխությանը նախորդած ժամանակաշրջաններում ապրած հասարակությունները։

Նախաարդյունաբերական հասարակությունները տարբերվում են տարածաշրջանից տարածաշրջան՝ կախված տվյալ տարածքի մշակույթից կամ սոցիալական և քաղաքական կյանքի պատմությունից: Եվրոպան հայտնի էր իր ավատատիրական համակարգով և Իտալական Վերածնունդով[1]:

«Նախաարդյունաբերական» տերմինը նաև օգտագործվում է որպես շրջակա միջավայրի պայմանների չափանիշ մինչև արդյունաբերական հասարակության զարգացումը։ Օրինակ, Փարիզի համաձայնագիրը, որն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է 2016 թվականի նոյեմբերի 4-ից, «նպատակ ունի սահմանափակել գլոբալ տաքացումը 2-ից շատ ցածր, նախընտրելի է մինչև 1,5 աստիճան Ցելսիուս, համեմատած նախաարդյունաբերական մակարդակների հետ»[2][3]։

Ընդհանուր հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սահմանափակ արտադրություն,
  • Զարգացած զյուղատնտեսական ճյուղեր,
  • Աշխատանքի սահմանափակ բաժանում․ Նախաարդյունաբերական հասարակություններում արտադրությունը համեմատաբար պարզ էր, իսկ մասնագիտացված արհեստների թիվը՝ սահմանափակ,
  • Դասակարգային կառուցվածքի պարզություն,
  • Շփմանը սահմանափակություն համայնքների միջև,
  • Բնակչությունն աճի զգալի տեմպերով[4]
  • Սոցիալական դասեր՝ գյուղացիներ և տերեր[[5]
  • Կենսապահովման մակարդակը
  • Սննդի արդյունաբերությունում գյուղացիներից կախված բնակչություն։

Տնտեսական համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային ծանր պայմաններ էին տիրում արդյունաբերական հեղափոխությունից շատ առաջ։ Նախաարդյունաբերական հասարակությունը շատ ստատիկ էր, և մանկական աշխատանքը և երկար աշխատանքային ժամերը նույնքան տարածված չէին մինչև արդյունաբերական հեղափոխությունը[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About: Pre-industrial society». dbpedia.org. Վերցված է 2025-01-28-ին.
  2. UNFCCC, The Paris Agreement, accessed 30 December 2020
  3. Hawkins, E. (2017), Defining 'pre-industrial', published 25 January 2017, accessed 30 December 2020
  4. Cipolla, Carlo M. Before the Industrial Revolution: European Society and Economy, 1000–1700. New York: Norton, 1976
  5. 5,0 5,1 Persson, Karl Gunnar. Pre-industrial Economic Growth: Social Organization, and Technological Progress in Europe. Oxford: Blackwell, 1988.
  6. R.M. Hartwell, The Industrial Revolution and Economic Growth, Methuen and Co., 1971, pp. 339–41 0-416-19500-8

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]