Նալոքսոն
Նալոքսոն (Naloxonum), օփիոիդային ընկալիչների անտագոնիստ, օգտագործվում է որպես հակաթույն օփիոիդների, առաջին հերթին հերոինի գերդոզավորման դեպքում[1]։
Ըստ քիմիական կառուցվածքի նալոքսոնը մոտ է նալորֆինին, ազոտի ատոմի մոտ այն նույնպես պարունակում է ալիլային ռադիկալ և տարբերվում է հիմնականում 14-րդ դիրքում հիդրօքսիլ խմբի (−OH) փոխարեն օքսո (=O) տեղակալիչի առկայությամբ։
Նալոքսոնը ներառված է կենսականորեն անհրաժեշտ և կարևորագույն դեղամիջոցների ցանկում։
Նալոքսոնը ստացվել է Մոզես Լևենշտեյնի և Ջեք Ֆիշմանի կողմից՝ հիմնվելով Հարոլդ Բլումբերգի տեսական աշխատանքների վրա Նյու Յորքի Սլոուն-Քեթերինգ ուռուցքաբանության համալսարանում, և արտոնագրվել է նրանց կողմից 1961 թվականին։ Նույն թվականին ճապոնական Սանկյո դեղագործական ընկերությունը արտոնագրել է նոր միացությունը։ 1971 թվականին նալոքսոնը թույլատրվել է կլինիկական օգտագործման համար ԱՄՆ-ում[2]:
Ֆարմակոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարմակոլոգիական տեսանկյունից նալոքսոնը տարբերվում է նրանով, որ հանդիսանում է «մաքուր» օփիոիդային անտագոնիստ՝ զուրկ մորֆինանման ակտիվությունից։ Այն գործում է մրցակցային անտագոնիզմի սկզբունքով՝ արգելափակելով ագոնիստների կապումը կամ դուրս մղելով դրանք օփիոիդային ընկալիչներից։ Նալոքսոնն առավելագույն խնամակցություն ունի μ-ընկալիչների հետ և ավելի քիչ՝ κ- և δ-օփիոիդային ընկալիչների հետ։ Մեծ դեղաչափերի դեպքում պրեպարատը կարող է ունենալ փոքր ագոնիստական ազդեցություն, որը, սակայն, գործնական նշանակություն չունի։
Կիրառում (տեսություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտորոշման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նալոքսոնի ներարկումը թմրամոլությամբ տառապողներին առաջացնում է աբստիներզիայի բնորոշ նոպա, ինչն երբեմն օգտագործվում է հիվանդության բացահայտման համար։
Նալոքսոնը որպես «մաքուր» ագոնիստների անտագոնիստ սովորաբար կիրառում են 0․4-0․8 մգ դեղաչափով։ Ագոնիստ-անտագոնիստների (պենտազոցին, նալբուֆին, բուպրենորֆին, բուտորֆանոլ) կիրառման հետ կապված թունավորման երևույթները վերացնելու համար պահանջվում են նալոքսոնի ավելի մեծ դեղաչափեր (մինչև 10-15 մգ)։
Թմրամոլության ախտորոշման համար ներարկում են 0․5 մգ նալոքսոն «մաքուր» ագոնիստների օգտագործման դեպքում և ավելի բարձր դեղաչափեր՝ ագոնիստ-անտագոնիստների օգտագործման դեպքում։
Թունավորումների կանխում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նալոքսոնային հավաքածու, որը բաժանում են Բրիտանական Կոլումբիայում, Կանադա
Նալոքսոնը հիմնականում կիրառում են թմրեցնող ցավազրկողներով, օրինակ՝ հերոինով, սուր թունավորման դեպքում (այսպես կոչված գերդոզավորում)։ Նալոքսոնը արդյունավետ է և՛ օփիոիդների սուր գերդոզավորման դեպքում, և՛ շնչառության ճնշման կամ գիտակցության մակարդակի նվազման դեպքում, որն առաջացել է օփիոիդների ընդունման հետևանքով։
Այն մտնում է գերդոզավորման դեպքում շտապ օգնության հավաքածուների կազմի մեջ, որոնք Կանադայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում բաժանում են օփիոիդներից կախվածություն ունեցող մարդկանց և արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների աշխատակիցներին (ոստիկանություն, հրշեջներ, բուժաշխատողներ)։
Այն նաև կիրառվում է դեքստրոմետորֆանի և բուտիրատի գերդոզավորման դեպքում։
Նալոքսոնը ներարկում են միջմկանային, ներերակային կամ ինտրանազալ եղանակով. բերանով ընդունման դեպքում քիչ արդյունավետ է, քանի որ արագ մետաբոլիզացվում է լյարդում։ Պարենտերալ ներարկման դեպքում արագ է գործում (1-3 րոպեի ընթացքում), բայց համեմատաբար կարճատև (0․5-ից մինչև 3-4 ժամ)՝ կախված դեղաչափից և կիրառման եղանակից։ Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի մի քանի դեղաչափի ներարկում, քանի որ մեծամասնություն օփիոիդների ազդեցության տևողությունն ավելի երկար է, քան նալոքսոնի ազդեցության տևողությունը[3][4]։
Թմրանյութերից կախվածության բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նալոքսոնի ազդեցության կարճատևությունը սահմանափակում է թմրամոլության թերապիայի համար դրա կիրառման հնարավորությունը։
Այլ կիրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նալոքսոնը արդյունավետ է նաև ալկոհոլային կոմայի և շոկի տարբեր տեսակների դեպքում, ինչը կապված է, ըստ երևույթի, շոկի և սթրեսի որոշ ձևերի ժամանակ էնդոգեն օփիոիդային համակարգի ակտիվացման, ինչպես նաև նալոքսոնի՝ հիպոտենզիան նվազեցնելու ունակության հետ։ 2003 թվականի մետա-վերլուծության մեջ եզրակացվում է, որ առկա կլինիկական հետազոտությունների տվյալները թույլ չեն տալիս գնահատել նալոքսոնի օգտակարությունը որպես շոկի ստանդարտ թերապիա, և որ վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ են ավելի որակյալ փորձարկումներ[5][6]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրտի զարկերի հաճախականության ավելացում, զարկերակային ճնշման բարձրացում, թոքերի այտուց[7]։
Նալոքսոնի ներարկմամբ առաջացած թմրանյութային դեպրեսիայի վիճակի կտրուկ ընդհատումը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, ուժեղացած քրտնարտադրությամբ, տախիկարդիայով, ճնշման բարձրացմամբ, դողով, ցնցումներով, սրտի գործունեության կանգով։ Նաև օփիոիդների ազդեցությունը կասեցնելու համար նալոքսոն ստացած հիվանդների մոտ կարող է զարգանալ հիպոթերմիա և կարող է կտրուկ (երկու-երեք անգամ) աճել թթվածնի սպառումը և թոքերի րոպեական օդափոխությունը, ինչը հանգեցնում է սրտանոթային համակարգի լարվածության՝ սրտի արտամղման ավելացման հաշվին[8][7]։
Երկարատև հիպօքսիայով ասպիրացիոն համախտանիշով հիվանդներին նալոքսոնի ներարկման դեպքում կարող է զարգանալ անցանկալի էֆեկտ հոգեշարժողական գրգռվածության և թոքերի այտուցի տեսքով 30-60 րոպե անց[9]։

Գործածում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները ցույց են տվել, որ նալոքսոնի կիրառումը թույլ է տալիս էականորեն նվազեցնել հերոինի գերդոզավորումից մահացությունը[1]։
2023 թվականին սփրեյները (4 մգ և 3 մգ նալոքսոն) հաստատվել են որպես դեղատոմսի պահանջ չունեցող վաճառքի համար նախատեսված դեղամիջոցներ[11][12]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Chelsea Clinton: America is suffering an opioid epidemic» Արխիվացված 2017-03-03 Wayback Machine.
- ↑ Jack Fishman Dies at 83; Saved Many From Overdose Արխիվացված 2014-11-06 Wayback Machine.
- ↑ «Naloxone Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Maxwell S., Bigg D., Stanczykiewicz K., Carlberg-Racich S. Prescribing naloxone to actively injecting heroin users: a program to reduce heroin overdose deaths(անգլ.) // [[J Addict Dis|]] (Journal of Addictive Diseases) : journal. — 2006. — Т. 25. — № 3. — С. 89—96. — — PMID 16956873.
- ↑ Hal Millard (2019 թ․ օգոստոսի 26). «Lexington County firefighters to carry Narcan in battle against opioid overdoses» (անգլերեն). The Lexington Sun. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Boef, B; Poirier V; Gauvin F; Guerguerian AM; Roy C; Farrell CA; Lacroix J. Naloxone for shock(անգլ.) // Cochrane Database of Systematic Reviews. — 2003. — № 4. — С. CD004443. — — PMID 14584016.
- 1 2 Ливанов Г. А., Лоладзе А. Т., Батоцыренов Б. В. Острые отравления метадоном (дольфином) (обзор) : [арх. 19 հունիսի 2021] // Общая реаниматология. — 2017. — № 13: 3. — С. 48—63.
- ↑ Губский Ю. И., Шаповалова В. А., Кутько И. И., Шаповалов В. В. Лекарственные средства в психофармакологии. — Киев — Харьков: Здоров'я — Торсінг, 1997. — 288 с. — 20 000 экз. — ISBN 5-311-00922-5, 966-7300-04-8
- ↑ Рациональная фармакотерапия в психиатрической практике: руководство для практикующих врачей / Под общ. ред. Ю. А. Александровского, Н. Г. Незнанова. — Москва: Литтерра, 2014. — 1080 с. — (Рациональная фармакотерапия). — ISBN 978-5-4235-0134-1
- ↑ Կաղապար:DailyMed
- ↑ «FDA Approves First Over-the-Counter Naloxone Nasal Spray» (անգլերեն). FDA. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
- ↑ «FDA Approves Second Over-the-Counter Naloxone Nasal Spray Product» (անգլերեն). FDA. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.