Նաիրա Գյուրջինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաիրա Գյուրջինյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1961(1961-09-24) (58 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
Մասնագիտություներաժշտագետ, խմբավար և մանկավարժ
ԱշխատավայրՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և Հայաստանի Երգի պետական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
ԵրեխաներԱդրիանա և Աննա

Նաիրա Գյուրջինյան (սեպտեմբերի 24, 1961(1961-09-24), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտագետ, խմբավար, մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն անցել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում: Փոխադրվել է երրորդ դասարան, 1971 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան: Չի կարողացել գրել, կարդալ և անգամ խոսել հայերեն[1]: 1977 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1981 թվականին և ստացել երաժշտագետի ու խմբավարի մասնագիտություններ: Ուսումնարանն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է ՀՀ Մեծամոր քաղաքի երաժշտական դպրոցում՝ դասավանդելով այնտեղ[2]:

1983 թվականից աշխատել է Հենրիկ Իգիթյանի մանկական գեղագիտական կենտրոնում, որտեղ էլ հիմնել է «Ջեզլ» ջազային-էստրադային, «Վաղորդյան կաթիլներ» և «Շմակի» մանկապատանեկան վոկալ-համույթները: 2004-2007 թվականներին Հայաստանի Երգի պետական թատրոնում դասավանդել է վոկալ և ոճաբանություն ջազային-էստրադային ժանրում: Բազմաթիվ երգերի հեղինակ է: 2006-2007 թվականներին մասնակցել է «Save The Children» ընկերության կողմից կազմակերպվող երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրերի աշխատանքներին` որպես երգահան: 2006 թվականից եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար-1», «Հայ Սուպերսթար-2», «Հայ Սուպերսթար-4», «Իքս-Ֆակտոր 1», «Իքս-Ֆակտոր 2» նախագծերի ժյուրիի անդամ և երաժշտական պրոդյուսեր: 2008 թվականին հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրին` «Կատարողական արվեստի կառավարում» թեմայով: 2010 թվականից հանդիսանում է ԱՄՆ դեսպանատան կանանց մենթորական ծրագրի մասնակից: 2014 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երեք քույր, այժմ ապրում է հոր հետ: Ունի երկու դուստր՝ Ադրիանան և Աննան, որոնք ամուսնացած են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]