Նաթանիել Բեդֆորդ Ֆորրեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթանիել Բեդֆորդ Ֆորրեսթ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, ստրկավաճառ և բանակի սպա
Ծննդյան օր հուլիսի 13, 1821(1821-07-13)[1][2]
Ծննդավայր Chapel Hill, Մարշալ շրջան, Թենեսի, ԱՄՆ
Վախճանի օր հոկտեմբերի 29, 1877(1877-10-29)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայր Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Թաղված Թենեսի
Քաղաքացիություն  ԱՄՆ
Զավակներ William Montgomery Forrest?[3]

Նաթանիել Բեդֆորդ Ֆորրեսթ (անգլ.՝ Nathaniel Bedford Forrest, {{տարբերակ` Նեիթան Բեդֆորդ Ֆորրեսթ[4],}}, հուլիսի 13, 1821(1821-07-13)[1][2], Chapel Hill, Մարշալ շրջան, Թենեսի, ԱՄՆ - հոկտեմբերի 29, 1877(1877-10-29)[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի խոշոր կապիտալիստ-հողատեր, վաճառական և ստրկավաճառ, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին Ամերիկայի դաշնային պետությունների բանակի գեներալ։ Ծնվել է աղքատ ընտանիքում, վաղ տարիքում զրկվել է հորից։ Միանալով հորեղբոր բիզնեսին՝ զբաղվել է ստրկավաճառությամբ, 1850-ական թվականներին մեծ հարստություն վաստակելով` գնել է երկու տնկադաշտ։

Երբ սկսվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, նա զորակոչվել է բանակ որպես շարքային, իսկ արդեն 1862 թվականի հունիսին ստացել է բրիգադի գեներալի կոչում։ Մասնակցել է Սթրեյթի արշավանքի հետմղմանը։ Նրա հեծելազորը առաջինն էր Չիկագոյի ճակատամարտում, 1864 թվականի փետրվարին նա ճակատամարտում հաղթել է դաշնային հեծելազորին։ 1864 թվականի ապրիլին նրա ջոկատը գրոհով վերցրել է Ֆորտ Փիլլոուն, որի ընթացքում բազմաթիվ սևամորթ զինծառայողներ են զոհվել, իսկ Ֆորրեսթը հյուսիսում ստացել է «Ֆորտ Փիլլոուի մսագործ» մականունը։ Նա մասնակցել է Ֆրանկլին-Նեշվիլի արշավին, ապա նրա հեծելազորի մնացորդները ջախջախվել են գեներալ Ուիլսոնի կողմից Միսսիսիպիում և Ալաբամայում, Ուիլսոնի արշավանքի ժամանակ։ 1865 թվականի մայիսին Ֆորրեսթը հանձնվել է դաշնային բանակին։ Պատերազմից հետո Ֆորրեսթը վերադարձել է Մեմֆիս, վերականգնել իր պլանտացիաները և մասնակցել երկաթուղիների կառուցմանը։ Ենթադրվում է, որ նա մասնակցել է Կու-կլուքս-կլանի ստեղծմանը, հավանաբար գլխավորել է այն 1867 թվականից մինչև 1869 թվականը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթանիել Բեդֆորդ Ֆորրեսթը ծնվել է աղքատ ընտանիքում Չափել Հիլում (անգլ.՝ Chapel Hill, Tennessee), Թենեսի նահանգ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա դարբին Ուիլյամ Ֆորեսթի (1801-1837) և Միրիամ «Մադդի» Բեկի (1802-1867) տասներկու երեխաներից ավագն էր։ Նրա հոր մասին հայտնի է միայն այն, որ նա ծնվել է մոտ 1800 թվականին, Թենեսի շրջանում, մեծացել է Բեդֆորդ շրջանում և այնտեղ ամուսնացել է շոտլանդա-իռլանդական ծագում ունեցող Միրիամի հետ, որը Թենեսի էր եկել Հարավային Կարոլինայից։ Ուիլյամը Հյուսիսային Կարոլինա նահանգի Օրանժ շրջանից Նաթան Ֆորրեսթի (1776–1827) և իռլանդական ծագմամբ ոմն միսս Բոուի ավագ որդին էր։ Նաթանը Վիրջինիա նահանգի Շեդրակ Ֆորրեսթի որդին էր, որը ծնվել էր կա՛մ Վիրջինիայում, կա՛մ Անգլիայում։ 1730 թվականին Շեդրակը տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինա, որտեղ 1790 թվականի տվյալներով նրան էր պատկանում մեկ ստրուկ և 787 հեկտար հող։ Այսպիսով, Նաթան Բեդֆորդ Ֆորրեսթն ունեցել է շոտլանդա-իռլանդա-անգլիական ծագում[5][6]։

1834 թվականին Ուիլյամ Ֆորրեսթն իր ամբողջ ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Միսսիսիպիի հյուսիսում գտնվող Թիպա շրջան, որը լքված էր չիկասո հնդկացիների կողմից և արագորեն բնակեցվել էր տարբեր նահանգներից եկած սպիտակամորթներով։ Այն ժամանակ մարզում դպրոցները քիչ էին և կանոնավոր չէին աշխատում։ Ենթադրվում է, որ նա դպրոց հաճախել է երեք ամիս Թենեսիում, երեք ամիս Միսիսիպիում։ 1837 թվականին Ուիլյամը մահացել է։ Նաթանիելը ստիպված էր պահել ամբողջ ընտանիքը։ 1841 թվականին նրա երկու եղբայրները և երեք քույրերը մահացել են տիֆից և ջերմությունից։ Նաթանիելը ինքը ծանր հիվանդ էր, սակայն ողջ է մնացել։ 1843 թվականին նրա մայրը երկրորդ անգամ է ամուսնացել, այս անգամ` Ջոզեֆ Լաքստոնի հետ, նրանք ունեցել են երկու որդի (Ջեյմսը և Դիքին) և դուստր[7]։

1841 թվականի փետրվարին Ֆորրեսթը միացել է կամավորների խմբին, որոնք պատրաստվում էին մեկնել Տեխաս, որպեսզի մասնակցեին Տեխասի անկախության պատերազմին։ Վաշտն ի վերջո լուծարվել է, բայց Ֆորրեսթը կարողացել է հասնել Հյուստոն, որտեղ հասկացել է, որ իր ծառայություններն ավելորդ են։ Նա աշխատանք է ստացել մի տնկադաշտում, որտեղ գումար է վաստակել տուն վերադառնալու համար[8]։ 1842 թվականի աշնանը նրա հորեղբայը՝ Ջոնաթան Ֆորրեսթը, հրավիրել է նրան միանալ իր բիզնեսին Մեմֆիսից հարավ գտնվող Հերնանդո քաղաքում։ Այստեղ 1845 թվականի մարտին տեղի է ունեցել լայնորեն հայտնի մի պատմություն։ Մեթլոք չորս եղբայրները (Ուիլյամը, Ջեյմսը, Ջեֆերսոնը և Բինը) հարձակվել են Ֆորրեսթի հորեղբոր վրա։ Ֆորրեսթը միջամտել է, վիրավորվել, բայց ինչ-որ մեկը նրան Բոուիի դանակ է տվել, որի օգնությամբ նա քշել է հարձակվողներին` լուրջ վիրավորելով նրանց։ Այս փոխհրաձգության ժամանակ Ֆորրեսթը գնդակահարվել է Բինի կողմից։ Նաթանիելը անձամբ է բռնել Բինին և հանձնել նրան իշխանությանը[9] [10] :

Ջոնաթանի մահից հետո նրա բիզնեսն անցել է Ֆորրեսթին։ Այդ նույն ժառանգությամբ նրա սեփականությանն են անցել նրա առաջին վեց ստրուկները[11]։

Մի քանի ամիս անց տեղի է ունեցել մեկ այլ հայտնի պատմություն։ Ֆորրեսթ ինչ-որ տեղ էր գնում տեղացի փաստաբան Ջեյմս Մորսի հետ, երբ պլանտատոր Ջեյմս Դայսոնը գնդակահարել է Մորսին` ցանկանալով գնդակահարել նաև Ֆորրեսթին, բայց վերջինս կարողացել է իր ատրճանակն ուղղել դեպի պլանտատորը, որը վախեցել է կրակել։ Ավելի ուշ Ֆորրեսթը գտել է Դայսոնին և դատի տվել նրան Մորսի սպանության համար[12][13]։

1845 թվականի ամռանը Ֆորեսթը հանդիպել է այրի Էլիզաբեթ Մոնտգոմերիին և նրա դստրեը՝ Մերի-Անն Մոնտգոմերիին, որոնց սայլակը մնացել էր ճանապարհին։ Ֆորրեսթն անձամբ կանանց ափ է տարել, սայլակը հանել ջրից և կոպիտ վռնդել երկու երիտասարդներին, որոնք այդ ամբողջ ընթացքում կանգնել էին և չէին միջամտել։ Մի քանի օր անց նա գնում է Հորն լճի Մոնտգոմերների կալվածք, որտեղ հյուրասենյակում տեսնում է նույն երկու երիտասարդներին, որոնց նա վռնդել էր։ Ֆորրոեսթը կրկին վռնդում է նրանց և երկրորդ այցի ժամանակ առաջարկություն անում Մերի Էնին։ Մերիի հորեղբայրը նախ դեմ էր ամուսնությանը. «Դուք պիղծ լեզու ունեք և արկածախնդիր եք, իսկ նա քրիստոնեական ընտանիքի աղջիկ է», ասել է վերջինս։ Ֆորրեսթը պատասխանել է. «Գիտեմ, որի համար էլ նրա կարիքը ունեմ»։ Նա համառորեն է գործել և, ի վերջո, 1845 թվականի սեպտեմբերի 25-ին նրանք ամուսնացել են։ Մեկ տարի անց՝ 1846 թվականի սեպտեմբերի 28-ին, ծնվել է նրանց որդին՝ Ուիլյամ Ֆորրեսթը[14][15][16]։

Ֆորրեսթի ընտանիքը մշտապես աճում էր։ Որդուց հետո 1847 թվականին լույս աշխարհ է եկել դուստրը, իսկ 1848 թվականին նրա եղբայր Ջոնը վերադարձել է Մեքսիկական պատերազմից, որը հրազենային վիրավորում էր ստացել, մասամբ կաթվածահար էր եղել և աջակցության կարիք ուներ։ Ֆորրեսթը հաջողակ վաճառական էր, զբաղվում էր անասունների վաճառքով և վերավաճառում էր ստրուկներին։ Այդ ժամանակ ուժեղ նախապաշարում կար հարավում ստրկավաճառության դեմ[17]։ Նախապաշարումն այնքան ուժեղ էր, որ պլանտատորները ստրուկներ էին վաճառում միայն ֆինանսական խիստ անհրաժեշտության դեպքում։ Նահանգի կառավարությունը 1831 և 1846 թվականներին ընդունել է օրենքներ, որոնք արգելում էին ստրուկների ներկրումը պետություն, ինչը հանգեցրել էր ստրուկների գների արագ բարձրացմանը, և ստրուկները վերավաճառում էին հիմնականում նահանգի բնակեցված շրջաններից դեպի քիչ բնակեցված շրջաններ։ Մեմֆիսը դառնում է ստրկավաճառության հիմնական տարանցիկ կենտրոն, ուստի 1852 թվականին Ֆորրեսթն իր ամբողջ ընտանիքի հետ տեղափոխվել է այս քաղաք։ Այժմ նա ստրուկներ էր փնտրում ցածր գներով տարածաշրջաններում և վաճառում նրանց Մեմֆիսում։ Նման գործարքի ամենավաղ հիշատակումը 1852 թվականի նոյեմբերի 27-ին է, երբ Ֆորրեսթը Ջերի անունով 35 տարեկան ստրուկի համար 775 դոլար է ստացել[18]։

1854 թվականի փետրվարի 1-ին նա Ադամսի փողոցում 4500 դոլարով ապառիկ գնել է հողատարածք և տուն։ Այստեղ կառուցվել էին տարածքներ սևամորթների համար և բակ` նրանց գնորդներին ցուցադրելու համար։ Մեմֆիսում ասում էին, որ Ֆորրեսթը լավ է վերաբերվում սևամորթներին, երբեք չի բաժանում ընտանիքները և ինքն էր խորհուրդ տալիս, որ սևամորթները դուրս գան քաղաք և ընտրեն իրենց տիրոջը։ Նրանցից ոչ ոք չի փախել, քանի որ Ֆորեսթը նրանց բացատրել էր իրենց արտոնության առավելությունները։ Հայտնի է, որ կային մարդիկ, որոնց նա երբեք չէր վաճառում ստրուկներին, քանի որ նրանք հայտնի էին ստրուկների հանդեպ վատ վերաբերմունքով։ Ավելի ուշ ստրկավաճառ Ջորջ Ադաիրը Ատլանտայից ասել է, որ Ֆորրեսթը ստրուկների մեջ այնքան հայտնի էր իր լավ վերաբերմունքով, որ իրենք էին խնդրում գնել իրենց։ 1864 թվականին հյուսիսային նահանգների թերթերը գրում էին, որ Ֆորրեսթի տունը սարսափ էր տարածում ամբողջ շրջանում, և որ նա անձամբ մտրակում է սևամորթ տղամարդկանց և կանանց։ Ֆորրեսթը իսկապես կարող էր մտրակել, բայց հաջողակ բիզնեսի համար ձեռնտու էր բարի սեփականատիրոջ համբավ ունենալը։ Առանց այդպիսի հեղինակության գրեթե անհնար էր ստրուկներ գնել այն ժամանակ, երբ ստրուկներ վաճառելն ինքնին վատ արարք էր համարվում[19][20]։

1850-ականներին ստրուկների գները արագորեն աճել են, իսկ արդեն 1857 թվականինին Ֆորրեսթը նրանց վաճառում էր հիմնականում քառանիշ գումարներով։ 1400 դոլար՝ երկու երեխա ունեցող կնոջ համար, 1200 դոլար՝ 30 տարեկան տղամարդու համար, 1300 դոլար՝ սպասուհու, 1250` 16 տարեկան տղայի համար, 20 տարեկան կնոջ համար` 1000 դոլար և երեք դուստր ունեցող զույգի համար` 3,575 դոլար [21]։

Ֆորրեսթը հայտնի մարդ էր Մեմֆիսում, իսկ 1858 թվականի հունիսի 22-ին ընտրվել է քաղաքային խորհրդի անդամ (Ալդերման)։ Մի ժամանակ նա ֆինանսական հանձնաժողովի անդամ էր։ 1859 թվականի հուլիսին նա հանկարծակի հրաժարական է տալիս, բայց սեպտեմբերի 8-ին վերադառնում է իր պաշտոնին[22].:

1859 թվականին Ֆորրեստը որոշել է դադարեցնել ստրկավաճառությունը։ Հնարավոր է, որ նրա կինը դեմ էր իր բիզնեսին, կամ երկրում տիրող ընդհանուր իրավիճակը նրան ստիպել էր մտածել, որ ստրկավաճառությունն Ամերիկայում երկար չի տևի։ Նա անցել է իր երկու պլանտացիաների վարմանը և ավելի շատ ստրուկների է վաճառել։ Նրա վերջին գործարքը կայացել է 1859 թվականի սկզբից։ 1860 թվականին նրա եղբոր` Ահարոնի նմանատիպ ընկերությունը Վիքսբուրգում փակվել է[23]։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականի հունիսի 9-ին Թենեսիում տեղի է ունեցել հանրաքվե, ըստ որի որոշվել է նահանգը դուրս բերել Միությունից։ Հունիսի 14-ին Ֆորրեսթն իր կրտսեր եղբոր՝ Ջեֆրիի և որդու՝ Ուիլյամի հետ, որը 15 տարեկան էր, ժամանել է Մեմֆիս և միացել Ամերիկայի դաշնային նահանգների բանակին, որն ամրություններ էր կառուցում Ռենդոլֆ քաղաքի մոտակայքում։ Նա շարքային ծառայության է անցել կապիտան Ջոշուա Ուայթի վաշտում, որը դարձել է Թենեսիի 6-րդ գումարտակի D վաշտը, իսկ այնուհետև Թենեսիի 6-րդ հեծելազորային գնդի մաս։ Ֆորրեսթը երկար չի ծառայել որպես շարքային։ Հուլիսի 10-ին Թենեսիի նահանգապետ Իշամ Հարրիսը (ով լավ էր ճանաչում Ֆորրեսթին) կանչել է նրան Մեմֆիս և հանձնարարել հավաքել գունդը կոնֆեդերացիայի բանակի համար։ Վարկածներից մեկի համաձայն՝ Մեմֆիսի ազդեցիկ բնակիչները հանդիպել են նահանգապետին և գեներալ Պոլկին ու խնդրել նրանց լուրջ առաջադրանք տալ Ֆորրեսթին և փոխգնդապետի կոչում շնորհել իրեն։ Հուլիսի 23-ին «Ավալանշ» թերթը հրատարակել է հեծելազորային գունդը համալրելու և այն Ֆորրեսթին վստահելու առաջարկը։ Նահանգապետի համաձայնությամբ, Ֆորրեսթն ուղիղ գնացել է չեզոք, բայց Հարավին համակրող նահանգ` Կենտուկի` կամավորներ հավաքագրելու և զենք գնելու համար։ Նա ժամանել է Լուիսվիլ, որտեղ նա գնել է 500 հատ Կոլտ ատրճանակ, դրանք քողարկել է կարտոֆիլով լի պարկերի մեջ և գնացքով ուղարկել հարավ։ Տեղեկանալով, որ դաշնային բանակը իրեն դարանակալել է Մանֆորդվիլի մոտակայքում, նա իր բոլոր նորակոչիկներին, ինչպես նաև նրանց ընկերներին և հարազատներին նստեցրել է գնացքի մեջ՝ ձևացնելու, որ այնտեղ կա մեծ ռազմական կազմավորում։ Հետագայում նա բազմիցս կրկնել է այս ոչ ավանդական մեթոդը։ Նա ներգրավել է քաղաքացիական անձանց, որպեսզի ստեղծի չափազանցված մեծ պատկերացում իր զորքերի թվաքանակի մասին[24][25][26]։

Ֆորրեսթը Կենտուկիից մի վաշտ է բերել, որին Մեմֆիսում միացել է երկրորդը, իսկ հոկտեմբերի սկզբին նա հավաքագրել էր 650 հոգանոց գումարտակ` բաղկացած 8 վաշտից։ Ֆորրեսթը դարձել է նրա հրամանատարը, իսկ Դեյվիդ Քելլին՝ մայոր։ Նույն ամսին գումարտակն ուղարկվել է Դոնելսոն Ֆորտ։ Այն օգտագործվել է փոքր արշավների համար, և մեկի ընթացքում այն առաջին անգամ հայտնվել է կրակի տակ` «Կոնեստոգա» շոգենավով փոխհրաձգության ժամանակ։ Նոյեմբերի 21-ին նրա գումարտակը համալրվել է 2 լրացուցիչ վաշտով։ Դեկտեմբերին նրան ուղարկել են հետախուզական ուղևորության` դեպի Օհայո գետը, և Սուրբ Ծնունդը նա նշել է Հոփքինսվիլում։ Պատմաբան Ջեք Հիրստը գրել է, որ Ֆորրեսթն իր գումարտակը լավ պայմաններում էր պահում, տաք վրաններում։ Նա լավ էր վերաբերվում շարքայիններին, հավատալով, որ ռազմական էներգիան պետք է պահպանվի այնպես, որպեսզի ճակատամարտի սկզբին նրանք լինեն լավ վիճակում[27][28]։

Սակրամենտոյի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորրեսթի կարիերայի առաջին ճակատամարտը տեղի է ունեցել Սուրբ ծնունդից անմիջապես հետո։ Դեկտեմբերի 28-ին հետախուզությունը հայտնել էր Ռամսեյ քաղաքի մոտ 500 հոգանոց դաշնային ջոկատի հայտնվելու մասին։ Ֆորեսթը 200 հոգանոց ջոկատի հետ հակառակորդին մղել է Սակրամենտո գյուղի մոտ ու կիրառեց հնարք, որը հետագայում հաճախ օգտագործվում էր։ Ջոկատի մի մասը ճակատից հարձակվել է հակառակորդի վրա, իսկ մայորներ Քելլիի և կապիտան Սթարնսի ջոկատները եզրերից նետվել են հակառակորդի վրա։ Ֆորրեսթն անձամբ է սպանել երեքին, ընդ որում` նետվել է ձիուց և ստացել ոչ լուրջ վնասվածք։ Հարավցիներն ունեցել են երկու սպանված և երեք վիրավոր, հյուսիսցինները կորցրել են հարձակման ենթարկված 168 հոգանոց ջոկատից 88 մարդ։ Դաշնային գեներալ Թոմաս Քրեթենդենը վերադասին զեկուցել է, որ հարավցիները հաջողությամբ հետ են մղվել, բայց հանկարծ ինչ-որ մեկը հրամայել է նահանջել, և դա հանգեցրել է անկանոն փախուստի[29][30][31]։

Սակրամենտոյի ճակատամարտի հաջողությունը ոգեշնչել է հարավի հեծելազորին, սակայն Ֆորրեսթի պահվածքը անհանգստացրել է նրանց։ Նա կոպտորեն խախտում էր մարտավարության կանոնները և բացահայտորեն վտանգում իր կյանքը, շատերը կարծում էին, որ նա երկար չի ապրի։ Նա շատ զգացմունքային էր թվում հրամանատարի պաշտոնի համար, իսկ մայոր Քելլին կարծում էր, որ գրագետ հակառակորդը կարող է հեշտությամբ կոտրել Ֆորրեսթին[32]։ Մարտից հետո շարքային Բլանտոնը գրել է, որ հաղթանակը ստիպել է սպաներին և շարքայիններին հարգել միմյանց, իսկ Ֆորրեսթը ու Քելլիին ցույց են տվել, որ արժանի են հրամանատար լինելուն։ Նա գրել է նաև, որ հետագա մի շարք մարտերում նրանք հաստատել են Սակրամենտոյում նվաճած հեղինակությունը[33]։

Ֆորտ Դոնելսոնի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակրամենտոյից հետո Ֆորրեսթի հեծելազորը ծածկում էր գեներալ Քլարկի նահանջը դեպի Կլարկսվիլ, այնուհետև նրան ուղարկել են գեներալ Փիլոուի տեղակայման վայր Ֆորտ Դոնելսոնում, որտեղ Ֆորրեսթը ժամանել էր 1862 թվականի փետրվարի 9-ին։ Նրան անմիջապես հետախուզության են ուղարկել Ֆորտ Հենրի, որը փետրվարի 6-ին գրավվել էր հյուսիսցիների կողմից։

Հյուսիսցիները հարձակման են անցել Ֆորտ Դոնելսոնի դեմ, Ֆորրեսթը հնարավորինս դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը։ Հյուսիսցիները մոտեցել են ամրությանը, և ճակատամարտը սկսվել է Դոնելսոն ֆորտում։ Հարավի հրամանատարները փետրվարի 13-ին Ֆորրեսթի ներկայությամբ կայացած խորհրդում որոշելե ն դուրս գալ ամրոցից։ Փետրվարի 15-ի հարձակումը հաջող է սկսվել, բայց գեներալներ Ֆլոյդը, Փիլլոուն և Բաքները որոշել են կապիտուլյացիա անել։ Ֆորրեսթը բողոքել է, պնդել բերդը լքելու հնարավորության մասին և ասել, որ ինքը չի եկել հանձնվելու համար։ Նրա հեծելազորը կարողացել է անարգել լքել բերդը, հետագայում Ֆորրեսթը գրել է, որ բանակի երկու երրորդը կարող էր լքել բերդը, հարձակվել թշնամու վրա և ջախջախել նրան։ Ֆորրեսթը բերդի միջից տարել է իր ջոկատի բոլոր 500 մարդկանց, մի քանի այլ զինվորների տարբեր ստորաբաժանումներից[34][35][36]։

Փետրվարի 18-ին Ֆորրեսթը ժամանել է Նեշվիլ և զեկուցել գեներալ Ալբերտ Սիդնի Ջոնսթոնին, իսկ փետրվարի 25-ին քաղաքը հանձնվել է դաշնային գեներալ Բուելին, բայց Ֆորրեսթին հաջողվել է կազմակերպել բոլոր արժեքավոր գույքի հանումը և նահանջելով, սայլերը ծածկելով տեղափոխվեց Մուրֆրիսբորո։ Նույն օրերին նա երկու շաբաթ արձակուրդ է տվել իր մարդկանց, և մարտի 10-ին նրանք վերադարձել են՝ իրենց հետ բերելով նորակոչիկներին։ Ֆորրեսթի ջոկատը դարձել է լիարժեք գունդ, նա ինքն ստացել է գնդապետի կոչում, իսկ մայոր Քելլին դարձել է փոխգնդապետ[37]։

Շայլոյի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին հայտնի է դարձել, որ Բյուելլի բանակը պատրաստվում է միանալ Գրանտի բանակին, իսկ հարավցիները որոշել են հարձակվել Գրանտի վրա՝ նախքան Բյուելլի ժամանել։ Ապրիլի 4-ին և 5-ին Ֆորրեսթի գումարտակը պիկետային ծառայություն է անցկացրել հակառակորդի հետ փոխհրաձգությամբ։ Շայլոյի ճակատամարտն սկսվել է ապրիլի 6-ին։ Քանի որ Ֆորրեսթի պատասխանատվության գոտում ոչինչ տեղի չէր ունեցել, նա իր գնդին առաջնորդել է դեպի ռազմի հիմնական դաշտ և միացել գեներալ Չիտեմի դիվիզիայի գրոհին, ապա մասնակցել է Պրենտիսի դաշնային դիվիզիայի հետ մարտերին։ Գեներալ Ջոնսթոնը սպանվել է այդ օրը, իսկ գեներալ Բորեգարը ստանձնել է հրամանատարությունը։ Գիշերվա ընթացքում Ֆորրեսթն անձամբ ներկայացել է Բորեգարին, ասելով, որ հակառակորդը ուժեղացում է ստացել, և եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, խնդիրները կարող են սկսվել առավոտյան։ Առավոտյան հակառակորդն իսկապես հարձակման է անցել և սկսել ճնշել հարավցիներին։ Անհարմար տեղանքի պատճառով հեծելազորը իրեն դրսևորվելու հնարավորություն չուներ։ Ապրիլի 8-ին հարավի բանակը շարունակել է նահանջը, իսկ հեծելազորի մի մասին, ընդամենը 800 մարդ, հանձնարարվել է դադարեցնել դաշնային բանակի հարձակումը[38]։

Տեղի է ունեցել բախում, որը հայտնի էր որպես Ֆոլլեն Թիմբերսի ճակատամարտ։ Ֆեդերացիաները (գեներալ Շերմանի հրամանատարությամբ) հարձակում են սկսել Ֆորրեսթի դիրքերի վրա, բայց նրանք կորցրել էին զորաշարքը, անցնելով գետը, Ֆորրեսթը, օգտվելով այս պահից, հարձակվել է նրանց վրա։ Հյուսիսցիները փախուստի են դիմել, Ֆորրեսթի հեծելազորը սկսել է հետապնդել նրանց, ինչ-որ պահի Ֆորրեսթն առաջ է քաշվել և շրջապատվել։ Նրան գրեթե բռնել էին, նա ատրճանակի գնդակից վիրավորվել էր, սակայն մեծ դժվարությամբ կարողացել է փրկվել։ Հետազոտող Ջեք Հերստը կարծում է, որ միայն հրաշքով կարելի է բացատրել այն, որ ծանր վիրավոր Ֆորրեսթը կարողացել է դուրս գալ այդ իրավիճակից[39][40]։

Ռևոլվերային գնդակը չեն կարողացել անմիջապես հանել, այդ պատճառով Ֆորրեսթը 60 օրով արձակուրդ է վերցրել, գնացել Կորինֆ, իսկ հետո` Մեմֆիս, բայց արդեն երեք շաբաթ անց վերադարձել է գունդ` մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը գնդապետի վիրաբույժն էր, նրան դուրս է բերել առանց անզգայացման,և Ֆորեսթը շարքից դուրս է մնացել ևս երկու շաբաթ[39][40]։

Պտուտահաստոց փամփուշտը անհնար էր անհապաղ հանել, այդ պատճառով Ֆորեսթը արձակուրդ վերցրեց 60 օրով, գնաց Կորինթոս, ապա Մեմֆիս (Թենեսի), բայց երեք շաբաթ անց նա վերադարձավ գունդ, մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Իր մարմնում եղած փամփուշտի պատճառով նա այնպիսի ուժեղ ցավ է զգացել, որ գնդի վիրաբույժն այն դուրս է բերել առանց անզգայացման, և Ֆորրեսթը շարքից դուրս է եկել ևս երկու շաբաթով[41]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Glaze R. L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. Geni(բազմ․) — 2006.
  4. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 127
  5. Mathes, 1902, էջ 2
  6. Hurst, 1993, էջ 19
  7. Mathes, 1902, էջ 2—10
  8. Mathes, 1902, էջ 10
  9. Mathes, 1902, էջ 11—12
  10. Davison, 2007, էջ 22—23
  11. Davison, 2007, էջ 23
  12. Mathes, 1902, էջ 12—13
  13. Hurst, 1993, էջ 24
  14. Mathes, 1902, էջ 13—15
  15. Hurst, 1993, էջ 15—17
  16. Davison, 2007, էջ 24—25
  17. Mathes, 1902, էջ 16
  18. Hurst, 1993, էջ 36
  19. Hurst, 1993, էջ 37—40
  20. Davison, 2007, էջ 27
  21. Hurst, 1993, էջ 47
  22. Hurst, 1993, էջ 52—58
  23. Hurst, 1993, էջ 63—64
  24. Mathes, 1902, էջ 23—24
  25. Hurst, 1993, էջ 67—74
  26. Davison, 2007, էջ 30—33
  27. Hurst, 1993, էջ 74—78
  28. Mathes, 1902, էջ 24—27
  29. Mathes, 1902, էջ 27—29
  30. Hurst, 1993, էջ 78—80
  31. Davison, 2007, էջ 38—42
  32. Hurst, 1993, էջ 80
  33. Davison, 2007, էջ 43
  34. Mathes, 1902, էջ 34—51
  35. Hurst, 1993, էջ 80—85
  36. Davison, 2007, էջ 45—58
  37. Mathes, 1902, էջ 51—54
  38. Mathes, 1902, էջ 54—59
  39. 39,0 39,1 Mathes, 1902, էջ 59—60
  40. 40,0 40,1 Hurst, 1993, էջ 93
  41. Hurst, 1993, էջ 93—94

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Davison, Eddy W. Nathan Bedford Forrest: In Search of the Enigma. — New York: Pelican Publishing, 2007. — 521 p. — ISBN 9781455609222
  • Hurst, Jack Nathan Bedford Forrest: A Biography. — New York: Alfred A. Knopf Inc., 1993. — 434 p. — ISBN 0394551893
  • Jordan, Thomas The Campaigns Of General Nathan Bedford Forrest And Of Forrest's Cavalry. — Independently published, 2019. — 260 p. — ISBN 978-1079061376
  • Kastler, Shane Nathan Bedford Forrest's Redemption. — Pelican Publishing, 2010. — 176 p. — ISBN 978-1589808348
  • Mathes, J. Harvey General Forrest. — New York: D. Appleton and company, 1902. — 452 p.
  • Parsons, Elaine Frantz Ku-Klux: The Birth of the Klan during Reconstruction. — The University of North Carolina Press, 2015. — 400 p. — ISBN 978-1469625423
  • Powell, David Failure in the Saddle: Nathan Bedford Forrest, Joe Wheeler, and the Confederate Cavalry in the Chickamauga Campaign. — Savas Beatie, 2010. — 384 p. — ISBN 978-1932714876
  • Seabrook, Lochlainn Nathan Bedford Forrest: Southern Hero, American Patriot. — Sea Raven Press, 2009. — 114 p. — ISBN 978-0982189948
  • Wills, Brian Steel The Confederacy's Greatest Cavalryman: Nathan Bedford Forest. — New York: Univ Pr of Kansas, 1998. — 478 p. — ISBN 978-0700608850
  • Wyeth, John A. That Devil Forrest: Life of General Nathan Bedford Forrest. — CreateSpace Independent Publishing Platform, 2017. — 336 p. — ISBN 978-1542609968

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Nathan Bedford Forrest» (անգլերեն). battlefields.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  • Dennis Showalter. «Was the Confederacy's Nathan Bedford Forrest history's most comprehensively frightening general?» (անգլերեն). historynet.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  • Stewart Sifakis. «Nathan Bedford Forrest (1821—1877)» (անգլերեն). civilwarhome.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.