Նաթանիել Աթկինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթանիել Աթկինսոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1999(1999-06-13)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԼոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Nathaniel Atkinson Վիքիպահեստում

Նաթանիել Աթկինսոն (անգլ.՝ Nathaniel Atkinson, հունիսի 13, 1999(1999-06-13)[1], Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա), ավստրալացի ֆուտբոլիստ, շոտլանդական «Հարթ օֆ Միդլոթիան» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է 2017 թվականին, «Մելբուռն Սիթի» ակումբում[2]։ Նույն թվականի դեկտեմբերին նորամուտը նշել ակումբի Ա լիգայում հանդես ակումբի հիմնական կազմում։ 2020/21 մրցաշրջանում թիմի հետ հասել է մինչև եզրափակիչ, որում «Մելբուրն Սիթին» հաղթել է 3։ 1 հաշվով և դարձել Ավստրալիայի չեմպիոն։ Աթկինսոնը խփել է գոլերից մեկը և ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։ Նրան շնորհվել է Ջո Մարսթոնի մեդալ։

2022 թվականի ձմռանը պայմանագիր է կնքել շոտլանդական «Հարթ օֆ Միդլոթիան» ակումբի հետ, 2022/23 մրցաշրջանում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4 հանդիպման[3]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Ասիայի 2018 թվականի առաջնությանը, որտեղ 1/4 եզրափակչում աչքի է ընկել գոլով, սակայն հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Սաուդյան Արաբիային։ 2021 թվականին Ավստրալիայի հավաքականի կազմում երկու հանդիպում է անցկացրել Ճապոնիայի օլիմպիական խաղերում, որտեղ Ավստրալիան երեք միավորով զբաղեցրել է խմբի վերջին հորիզոնականը։

Ավստրալիայի հիմնական հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի մարտի 29-ին՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նույն թվականի հունիսի 7-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ որակավորման չորրորդ փուլի հանդիպմանը (2։ 1), իսկ հունիսի 13-ին մասնակցել է Պերուի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ միջմայրցամաքային անցումային խաղին, որում Ավստրալիան հաղթել է 11 մետրանոցներով։

Ավելի ուշ Աթկինսոնն ընդգրկվել է Ավստրալիայի 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հայտացուցակում։ Մրցաշարում նա մասնակցել է միայն խմբային փուլի առաջին տուրի՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին (1։ 4), իսկ նրա հավաքականը հասել է մինչև 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ պարտվել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականին (1։ 2)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Cooling, Andrew (2017 թ․ մարտի 16). «Atkinson Trains With Melbourne City First Team». Slice of Cheese. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  3. «Match made in heaven for Nathaniel | Heart Of Midlothian Football Club». www.heartsfc.co.uk. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  4. «SOCCEROOS SQUAD ANNOUNCED: FIFA World Cup Qatar 2022™». Socceroos (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Աթկինսոն» հոդվածին։