Նազլի Տաբաթաբայ-Խաթամբախշ
| Նազլի Տաբաթաբայ-Խաթամբախշ | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 23, 1977 (49 տարեկան) կամ փետրվար 1977[1] (49 տարեկան) |
| Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | James Gillespie's High School? |
| Մասնագիտություն | դերասանուհի և գրող |
Նազլի Տաբաթաբայ-Խաթամբախշ (անգլ.՝ Nazli Tabatabai-Khatambakhsh,փետրվարի 23, 1977 կամ փետրվար 1977[1], Թավրիզ, Իրան), Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում հիմնված օպերային լիբրետիստական պրակտիկայի գեղարվեստական դոկտորական գիտաշխատող (2021-2027 թթ.)[2]:
Նրա վերջին օպերային պորտֆելը ներառում է Թագավորական օպերային թատրոնը, Aldeburgh Festival Britten Pears Arts-ը, Birmingham Opera Company-ն, Performance Arts Lab-ը և Ազգային երիտասարդական երգչախումբը: Նա եղել է ZENDEH-ի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը (գործադիր տնօրեն), որը նախկին Անգլիայի Արվեստի ազգային խորհրդի կազմակերպության մի մասն էր[3]:
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազլի Տաբաթաբայ-Խաթամբախշը ծնվել է Իրանի հյուսիսում գտնվող Թավրիզ քաղաքում՝ 1977թ. փետրվարին: Նա իր ծնողների հետ Մեծ Բրիտանիա է տեղափոխվել, երբ դեռ շատ փոքր էր: Նրա հայրը ակադեմիկոս էր, և նրանք բնակություն հաստատեցին Էդինբուրգում, որտեղ նա աշխատում էր։ Նրա մոր քաղցրավենիքի խանութը գտնվում էր Թագավորական լիցեի թատրոնի դիմաց: Նազլին հաճախել է Ջեյմս Գիլեսպիի միջնակարգ դպրոց, և նրա սիրելի առարկաներից էր արվեստը:
Նա սկսել է աշխատել 2001 թվականից՝ որպես Անգլիայի արվեստի խորհրդի տնօրեն Լեսթեր Հայմարքեթ թատրոնում, եղել է Derby Playhouse-ի աշխատակազմի ղեկավարը, իսկ այնուհետև՝ Էդինբուրգի Theatre Workshop-ի փոխտնօրեն: 2004 թվականին նա հիմնադրել է ZENDEH-ը (թատերախումբ), որը պարսկերեն նշանակում է «կենդանի»[4]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազլի Տաբաթաբայ-Խաթամբախշը Գիլդհոլի երաժշտության և դրամատիկական դպրոցի օպերային ստեղծագործության և գրականության պրոֆեսոր է:
Նազլի Թաբաթաբայ-Խաթամբախշը Անգլիայում ZENDEH թատերական ընկերության գեղարվեստական ղեկավարն էր, որը եղել է Անգլիայի Արվեստի ազգային խորհրդի կազմակերպության ազգային պորտֆելի մեջ[5]:
Ընկերությունը ստեղծել է թատրոն, որը միավորել է բանաստեղծական տարրերը, դիցաբանությունը և բացահայտում համաշխարհային քաղաքական և սոցիալական շերտերը: Իրանական առասպելները և ժամանակակից արվեստը հայտնվել են թատրոնի բազմաթիվ շոուներում, որոնք արտացոլում են գեղարվեստական ղեկավար Նազլի Թաբաթաբայ-Խաթամբախշի կրած մշակութային ժառանգությունը[6]:
Նազլիի կարիերայի ընթացքում զարգացրել է իր առաջնորդական հմտությունները՝ Մեծ Բրիտանիայում տարբեր թատրոններ ստեղծելու գործի միջոցով, մասնավորապես՝ ներկայացնելով Մերձավոր Արևելքի թեմաները և կանանց կյանքը[7][8][9]:
Նազլի Թաբաթաբայ-Խաթամբախշը անդամակցում է Խոսքի և դրամայի թագավորական կենտրոնական դպրոցի Անկախ արդարության կոմիտեին, ինչպես նաև Կատարողական արվեստի միջազգային ընկերության (անգլ.՝ the International Society of Performing Arts') ղեկավար կոմիտեի անդամ է Նյու Յորքում[10];
Հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազլի Տաբաթաբայ-Խաթամբախշը ZENDEH-ի գեղարվեստական ղեկավար լինելու տասը տարիների ընթացքում մշակել է թատերական բեմադրություններ ստեղծելու յուրահատուկ բազմաբեմական մեթոդ, որը վերաբերում է 21-րդ դարի Բրիտանիային:
Նա նաև առաջնորդում է Creative Case North-ը[11], որը վերաիմաստավորում է Անգլիայի Արվեստների խորհրդի մոտեցումը բազմազանության և հավասարության նկատմամբ՝ սահմանելով, թե ինչպես այս ոլորտները կարող են և պետք է հարստացվեն արվեստագետների, հանդիսատեսի և ավելի լայն հասարակության համար[12][13]:
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազլին բժիշկ Մ.Թ.Թաբաթաբայ-Խաթամբակշի և տիկին Մ.Թաբաթաբայ-Խաթամբախշի դուստրն է։ Նա ապրում է Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում[19]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Companies House — 1988.
- ↑ «Current Doctoral Researchers: Nazli Tabatabai-Khatambakhsh». Guildhall School of Music and Drama. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Channel | Arts Council». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Interview Nazli Tabatabai-Khatambakhsh». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Closures as NPOs have arts council funding offers withdrawn».
- ↑ Tomlin, Liz (2015 թ․ փետրվարի 26). British Theatre Companies: 1995-2014: Mind the Gap, Kneehigh Theatre, Suspect Culture, Stan's Cafe, Blast Theory, Punchdrunk. Bloomsbury Publishing. ISBN 9781408177303. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին – via Google Books.
- ↑ «NEVL - Home». www.zendeh.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «disability arts online». www.creativecase.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «The Rebel Poet of 1960s Iran». Wilton's Music Hall. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «The Rebel Poet of 1960s Iran». Winston.org.
- ↑ «Creative Case NORTH». 2018 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «disability arts online». www.creativecase.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2023-04-29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Speakers Announced for Visiting Arts International Producers Breakfast 2015! - Visiting Arts». www.visitingarts.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Medea on the Mic». PPP.
- ↑ «Feathers and Beak». PPP.
- ↑ «Feathers and Beak». PPP.
- ↑ «Paradise Garden». PPP.
- ↑ «68 Months In Waiting». BBC.
- ↑ «Edinburgh Iranian Festival 2019». The Edinburgh Reporter, UK.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Creative Case NORTH with Arts Council England
- Nazli Tabatabai-Khatambakhsh's Biography, International Society for the Performing Arts
- List of Plays by Nazli Tabatabai-Khatambakhsh
- Nazli Tabatabai-Khatambakhsh, The Royal Central School of Speech and Drama
- NAZLI TABATABAI-KHATAMBAKHSH(չաշխատող հղում) at the National Theatre of Scotland