Նազիր Կաժարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նազիր Կաժարով
Nazir Kazharov 2008.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նազիր Յուրևիչ Կազարով
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1987(1987-01-12)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Nartkala, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2001 Ռուսաստան Արուան
2002-2004 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 Ռուսաստան Լոկոմոտիվ (Կալուգա) 4 (0)
2005-2006 Ռուսաստան Սպորտակադեմիկ 27 (10)
2006 ՎարձավճարՖրանսիա Օլիմպիկ-ե (Մարսել)
2007-2009 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 27 (3)
2009 ՎարձավճարՌուսաստան Անժի 13 (1)
2010 Ռուսաստան Վոլգար-Գազպրոմ 27 (3)
2011 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 4 (0)
2012 Ռուսաստան Չերնոմորեց 8 (0)
2013-2015 Ռուսաստան Սպարտակ (Գելենջիկ) սիրող․
2015-2018 Ռուսաստան Դրուժբա (Մայկոպ) 51 (10)
2018 Ռուսաստան Անգուշտ 4 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Ռուսաստան Ռուսաստան (երիտ․) 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նազիր Յուրևիչ Կաժարով (հունվարի 12, 1987(1987-01-12)[1], Nartkala, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով զբաղվել սկսել է Նարտկալայի ՄՊՄԴ-ում Փաշա Ռամազանովիչ Աղաբալիևի ղեկավարությամբ։ 14 տարեկան հասակում ընդգրկվել է «Արուան» տեղական ակումբի կազմում, որը հանդես էր գալիս Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնում։ Այդտեղից մարզիչներ Ասլանբեկ Խանցևի և Վլադիմիր Կուրաշինովի խորհրդով տեղափոխվել է մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբի դպրոց[2]։ Նա չի կարողացել ամրապնդել իր տեղը «երկաթուղայինների» կազմում և ուսումնառության ավարտին շարունակել է կարիերան Կալուգայի «Լոկոմոտիվում», բայց երկու ամիս անց դուրս է եկել թիմից ակումբի ղեկավարության հետ ընդհարման պատճառով[2]։ 2005 թվականի ամռանը միացել է երկրորդ դվիզիոնում հանդես եկող «Սպորտակադեմակումբին», որտեղ անցկացրել է 27 խաղ՝ խփելով 10 գոլ։ Արժանացել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբի մարզչական շտաբի ուշադրությանը և 2006 թվականին ստաժավորում անցել Ֆրանսիայում։ 2007 թվականի ամռանը ավարտվել է «Սպորտակադեմակումբի» հետ պայմանագրի ժամկետը, և նա տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ» ակումբ։ Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում նորամուտը կատարել է օգոստոսի 5-ին՝ մասնակցելով 19-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ տնային խաղին[3]։ «Սպարտակ» ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 20 օր անց՝ օգոստոսի 26-ին կայացած «Դինամո» ակումբի դեմ խաղում[4]։ 2009 մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրել է Մախաչկալայի «Անժի» ակումբում[5], որտեղ գոլ է խփել առաջին իսկ խաղում՝ գրավելով «Նիժնի Նովգորոդի» դարպասը[6], սակայն դրանից հետո հիմնականում դուրս է եկել փոխարինման և այլևս աչքի չի ընկել՝ ընդհանուր առմամբ ակումբում անցկացնելով 13 հանդիպում։ 2009 թվականի օգոստոսին վերադարձել է Նալչիկ, որտեղ մինչև մրցաշրջանի ավարտը հանդես է եկել երիտասարդական կազմերի առաջնությունում։ 2010 թվականի մրցաշրջանն անցկացրել է Աստրախանի «Վոլգար» ակումբում, խաղացել է 27 խաղ և խփել 3 գոլ։ 2011 թվականի մարտին վերադարձել է «Սպարտակ Նալչիկ»[7]։ Հուլիսի 17-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ Վլադիմիրի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում կանխամտածված կերպով հետևից ոտքով խփել է Վալերի Մալիշևին, ինչից հետո հեռացվել է դաշտից[8][9]։ Հետագայում որակազրկվել է գավաթային չորս խաղերով։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է 5 խաղ՝ խփելով 1 գոլ։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Լոկոմոտիվ (Կալուգա) 2005 4 0 0 0 4 0
Ռուսաստան Սպորտակադեմկլուբ 2005 14 5 0 0 14 5
2006 13 5 0 0 13 5
Ընդհանուր 27 10 0 0 27 10
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2007 13 2 2 1 15 3
2008 14 1 1 0 15 1
Ընդհանուր 27 3 3 1 30 4
Ռուսաստան Անժի 2009 13 1 1 0 14 1
Ռուսաստան Վոլգար-Գազպրոմ 2010 27 3 2 0 29 3
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2011/12 4 0 1 0 5 0
Ընդհանուր 31 3 4 1 35 4
Ընդհանուր կարիերայում 102 17 7 1 109 18

(2011 թվականի հուլիսի 18-ի դրությամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Олег Лубан. Назир Кажаров: «С местного футболиста спрос больший»(ռուս.) // Северный Кавказ : Газета. —Нальчик, 2008. — В. 4 марта.(չաշխատող հղում)
  3. Протокол матча «Спартак-Нальчик» — «ЦСКА» 1:1
  4. Протокол матча «Спартак-Нальчик» — «Динамо» (Москва) 4:1
  5. «Назир Кажаров перешёл в «Анжи»»։ Советский спорт։ 2009-03-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-12-9 
  6. «Протокол матча «Нижний Новгород» — «Анжи» 1:1»։ sportbox.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-12-9 
  7. «Пополнение в ПФК «Спартак-Нальчик»»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»։ 2011-03-09accessdate=2011-12-9։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-16-ին 
  8. Александр Гаврилов. (2011-07-18)։ ««Торпедо» (Владимир) — «Спартак-Нальчик» 3:0»։ onedivision.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-12-9 
  9. «"Торпедо" вышло в 1/8 финала Кубка России»։ Сайт ФК "Торпедо Владимир"։ 2011-07-17։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-27-ին։ Վերցված է 2019-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]