Նազիմ Փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նազիմ Փաշա
թուրք.՝ Hüseyin Nâzım Paşa
Nazim Pascha.png
Ծնվել է1848
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 23, 1913(1913-01-23)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Nazim Pasha Վիքիպահեստում

Հուսեին Նազիմ Փաշա (թուրք.՝ Hüseyin Nâzım Paşa, 1848, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 23, 1913(1913-01-23), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան բանակի գլխավոր շտաբի պետը Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիմ Փաշան զինվորական համազգեստով:

Նա եղել է Ֆրանսիական պաշտպանողական դոկտրինի ակտիվ աջակիցներից մեկը, որը նախագծել էր Ֆերդինանդ Ֆոշը, ում մոտ դասավանդել է Նազիմը Սեն-Սիրի ռազմական ակադեմիայում: Ֆոշը հետագայում եղել է Դաշնակից զորքերի գլխավոր հրամանատարը Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատում: Գլխավոր շտաբի պետ դառնալուց հետո Նազիմը անմիջապես փոփոխություններ իրականացրեց Օսմանյան ռազմական դոկտրինում, որը ստեղծել էր Կոլմար ֆոն դեր Գոլցը (Գոլց Փաշան), գերմանացի սպա, ով նախագծել էր Օսմանյան բանակի վերակազմավորումը և փոփոխությունները: Համաձայն Գոլց Փաշայի դոկտրինի, Բալկանյան երկրներում օսմանյան զորքերը պետք է մնան պաշտպանողական արևմտյան (Վարդար) և արևելյան (Թրակիա) ուղղություններով:

Նազիմ Փաշան հրաժարվեց Գոլց Փաշայի դոկտրինից և չնայած Օսմանյան բանակը ուներ մի շարք խնդիրներ զորահավաքների մասով (զորահավաքներին մասնակցել էր նախատեսված 600.000 զինվորի կեսը), զարգացրեց ընդգծված հարձակվողական պլանը, ներառյալ հարձակվողական գործողություններ երկու ճակատներով: Քանի որ Սերբական բանակը, որը պարտություն էր կրել Սերբ-բուլղարական պատերազմում, համարվում էր ավելի թույլ մրցակից, Նազիմ Փաշան որոշեց հարձակվել նրանց վրա առաջինը: Դրանից հետո նա պետք է հարձակցեր Բուլղարիայի վրա (որը համարվում էր Բալկանյան դաշինքի ամենահզոր պետությունը) երկու ճակատներով` Մակեդոնիայի և Թրակիայի ուղղություններով: Նրա թերագնահատումը սերբական ուժին ձախողումների պատճառ դարձան և նրա գործողությունները աղետալի հետևանք ունեցան:

Նա սպանվեց Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից 1913 թվականի հունվարի 23-ին պետական հեղաշրջման ժամանակ[1]: Որպես վրեժխնդրություն, նրա հարազատներից մեկը սպանեց Կոմիտեի մեծ վեզիր Մեհմուդ Շևկետ Փաշային 1913 թվականի հունիսի 11-ին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hussein Nazım Pasha Americana Encyclopedia
  2. David Kenneth Fieldhouse: Western imperialism in the Middle East 1914-1958. Oxford University Press, 2006 p.17