Նազըմ Փաշա
Նազըմ Փաշա թուրք.՝ Hüseyin Nâzım Paşa | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1848 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 23, 1913 |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Nazim Pasha Վիքիպահեստում |
Հուսեին Նազըմ Փաշա (թուրք.՝ Hüseyin Nâzım Paşa, 1848, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 23, 1913, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան բանակի գլխավոր շտաբի պետը Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա եղել է Ֆրանսիական պաշտպանողական դոկտրինի ակտիվ աջակիցներից մեկը, որը նախագծել էր Ֆերդինանդ Ֆոշը, ում մոտ դասավանդել է Նազըմը Սեն-Սիրի ռազմական ակադեմիայում: Ֆոշը հետագայում եղել է Դաշնակից զորքերի գլխավոր հրամանատարը Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատում: Գլխավոր շտաբի պետ դառնալուց հետո Նազըմը անմիջապես փոփոխություններ իրականացրեց Օսմանյան ռազմական դոկտրինում, որը ստեղծել էր Կոլմար ֆոն դեր Գոլցը (Գոլց Փաշան), գերմանացի սպա, ով նախագծել էր Օսմանյան բանակի վերակազմավորումը և փոփոխությունները: Համաձայն Գոլց Փաշայի դոկտրինի, Բալկանյան երկրներում օսմանյան զորքերը պետք է մնան պաշտպանողական արևմտյան (Վարդար) և արևելյան (Թրակիա) ուղղություններով:
Նազըմ Փաշան հրաժարվեց Գոլց Փաշայի դոկտրինից և չնայած Օսմանյան բանակը ուներ մի շարք խնդիրներ զորահավաքների մասով (զորահավաքներին մասնակցել էր նախատեսված 600.000 զինվորի կեսը), զարգացրեց ընդգծված հարձակվողական պլանը, ներառյալ հարձակվողական գործողություններ երկու ճակատներով: Քանի որ Սերբական բանակը, որը պարտություն էր կրել Սերբ-բուլղարական պատերազմում, համարվում էր ավելի թույլ մրցակից, Նազըմ Փաշան որոշեց հարձակվել նրանց վրա առաջինը: Դրանից հետո նա պետք է հարձակցեր Բուլղարիայի վրա (որը համարվում էր Բալկանյան դաշինքի ամենահզոր պետությունը) երկու ճակատներով` Մակեդոնիայի և Թրակիայի ուղղություններով: Նրա թերագնահատումը սերբական ուժին ձախողումների պատճառ դարձան և նրա գործողությունները աղետալի հետևանք ունեցան:
Նա սպանվեց Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից 1913 թվականի հունվարի 23-ին պետական հեղաշրջման ժամանակ[1]: Որպես վրեժխնդրություն, նրա հարազատներից մեկը սպանեց Կոմիտեի մեծ վեզիր Մեհմուդ Շևկետ Փաշային 1913 թվականի հունիսի 11-ին[2]:
Le Petit Journal շաբաթաթերթի դիմերեսը 1913 թվականի փետրվարին, որտեղ պատկերված է Նազըմ Փաշայի սպանությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hussein Nazım Pasha Americana Encyclopedia
- ↑ David Kenneth Fieldhouse: Western imperialism in the Middle East 1914-1958. Oxford University Press, 2006 p.17
- 1848 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 1913 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Օսմանյան ռազմական քոլեջի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Օսմանյան բանակի գեներալներ
- Փաշաներ
- Օսմանյան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Բալկանյան պատերազմներում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Օսմանյան կայսրության սպանված անձինք
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Թուրքիայում հրազենից մահացածներ