Նազար (թալիսման)
Նազար բոնջուք (թուրքերեն՝ Nazar boncuk, թարգմանաբար՝ «հմայիլ չար աչքի դեմ»), ավանդական թյուրքական հուռութք չար աչքի դեմ, որին նաև «կապույտ աչք», «Ֆաթիմայի աչք» են անվանում[1]։ Հայերի շրջանում այս չարխափանին անվանում են «աչքի հուլունք»։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայիլն իրենից ներկայացնում է համակենտրոն շրջաններ։ Առավել հաճախ խորհրդանշական սև կլոր բիբը գնտվում է դեղին կամ կապույտ շերտերի կենտրոնում։ Կլոր հուռութքի ծայրերին շուրջանակի պատկերված է սպիտակ կամ բաց կապույտ շերտ։
Ավելի հաճախ նազարը պատրաստում են ապակուց[1]: Անվանումը գալիս է արաբերենից / نظر /, բառացի նշանակում է «նայել, հսկել», «նայիր ներս» և այլն[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն իսլամական լեգենդի, Մուհամմադ մարգարեի դուստրը՝ Ֆաթիման, իր սիրեցյալին նվիրել է կապույտ ապակու կտոր, որը շատ է դուր գալիս նրան։ Ըստ այդ լեգենդի՝ հենց կապույտ ապակին է օգնել փեսացուին, որ կենդանի վերադառնա երկար ճանապարհից[4]։
Ենթադրվում է, որ թուրք վարպետները պատրաստել են այդպիսի թալիսմաններ հարյուրամյակներ առաջ։ Հնարավոր է, որ այս հուռութքը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական թյուրքերի մոտ[5]։ Ղրիմի և Օդեսայի թանգարաններում նմանատիպ թալիսմաններ կարելի է հանդիպել հնագույն սլավոնների և հին հույների արվեստի մեջ։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոգության ավանդական ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար հանդիպում է Թուրքիայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հայաստանում, Իրանում, Աֆղանստանում, Հունաստանում, Իրաքում և Կիպրոսում։ Այն կարելի է տեսնել տներում, խանութներում, մեքենաներում, ինտերիերի առարկաներում, սպասքին, հագուստներում, մոխրամաններում, դրանք զարդարում են բանալիների կախազարդերը։ Նազարի պատկերը օգտագործվում է թուրքական Fly Air ավիաընկերության ինքնաթիռների ֆյուզելյաժում։
Համաժողովրդական սնահավատության համաձայն, թալիսմանը գործում է միայն այն ժամանակ, երբ պարզ տեսանելի է։ Այն նվիրում են նորածիններին, երեխաներին, հղի կանանց, գեղեցիկ աղջիկներին, հաջողակ գործարարներին, մարզիկներին[6]։ Սիրահարները փոխանակվում են այդպիսի թալիսմաններով` հուսալով փրկել իրենց սերը և պաշտպանել սիրելիին դժվարություններից։ Նաև, ըստ սնահավատության, եթե կրում ես նազարը, իսկ ապակին ճաքում է, նշանակում է, որ «աչքով են տվել», իսկ հուռութքը փրկել է՝ իր վրա վերցնելով աչքը։
Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թուրքական հայտնի «Հոյակապ դար» սերիալի 10-րդ մասում սուլթանը դիմում է հարեմի կառավարչին՝ իր և որդու համար թալիսման ձեռք բերել[7]։
- Նազարը Crytek ընկերության CryEngine 3 համակարգչային շարժիչի լպատկերանիշի մաս է կազմում։
- Ռայչել Միդի «Վամպիրների ակադեմիան» գրքում Ռոզ Հեզևեյին նրա մայրը նազար է նվիրում, որը ստացել է Ռոզի թուրք հորից։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Նազարներերի վաճառասրահ
-
Քանդակ Նիդերլանդներում` ոգեշնչված նազարից
-
Պարսկական նազար
-
Թուրքական նազար բոնջուկ
-
Նազարը Թուրքիայի նորածինների հիվանդանոցային պալատի դռների վրա
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Турецкий глаз или Назар nazar boncugu. Комментарии : LiveInternet — Российский Сервис Онлайн-Дневников»։ Վերցված է 2013-04-03
- ↑ «Символы благополучия и удачи Назар бончук Традиционный турецкий амулет от сглаза»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է 2013-04-03
- ↑ Vgl. Ronald T. Marchese: The fabric of life. Cultural transformation in Turkish society, Binghamton University, New York 2004, 103ff (einsehbar bei Google Books).
- ↑ «Назар бонджук - Оберег для детей Хюррем»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին։ Վերցված է 2019-04-08
- ↑ «Помогают ли синие амулеты от сглаза?»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-25-ին։ Վերցված է 2019-04-08
- ↑ «Волшебный глаз от сглаза»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է 2013-04-03
- ↑ «Назар бонджук Оберег для детей Хюррем»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է 2013-04-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նազար (թալիսման) կատեգորիայում։ |