Դմիտրի Նազարյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Նազարյան Դմիտրիից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Դմիտրի Նազարյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 1, 1936 |
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | 2014 |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
| Մասնագիտություն | բանասեր |
Դիմիտրի Հովակիմի Նազարյան (հունվարի 1, 1936, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2014), հայ բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1936 թվականի հունվարի 1-ին Երևանում[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 թվականին ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։
- 1970 թվականից շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ատենախոսական թեման եղել է «Ջորջ Բայրոնի գրական-քննադատական հայացքները»)։
- 1976 թվականին շնորհվել է դոցենտի կոչում։
- 1997 թվականի հոկտեմբերին «Գալիք» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի կոչում։
- 2005 թվականի մարտից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի հրամանով զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն[1] :
Երևանի պետական համալսարանում գործող բանասիրությունից գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության մասնագիտական խորհրդի, ինչպես նաև «Հայագիտական հանդեսի» խմբագրական խորհրդի անդամ էր։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակել է «19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արտասահմանյան գրականության պատմությունից» գիրքը։