Նազարեթ Նազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նազարեթ Նազարյան
Ծնվել է հունվարի 7, 1957(1957-01-07) (62 տարեկան)
Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն ճարտարագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ) Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ալմա մատեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2003)

Նազարեթ Հայկազի Նազարյան (հունվարի 7, 1957(1957-01-07), Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1979-1982 թթ., 1987-1994 թթ. աշխատել է ԵՊԻ։ 1994 թվականից ՌԴ բնական ԳԱ Էկոտեղեկագիտական հիմնախնդիրների ինստիտուտի (Մոսկվա) փոխտնօրենն է, 2003 թվականից՝ Գիտության, կրթության և հասարակության զարգացման համաշխարհային համալսարանի սենատոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացրել է բարդ համակարգերի էկոտեղեկագիտական տեսությունը և դրա հիման վրա առաջարկել երկրաֆիզիկական մոնիտորինգի համակարգերի կառուցման խնդիրների լուծման նոր մոտեցում՝ շրջակա միջավայրի ցանկացած ենթահամակարգ դիտարկելով որպես բնության տարր։ Առաջարկել է հեռավոր ռադիոչափական չափումների տվյալների վերականգման դիֆերենցիալ ապրոքսիմացիայի ալգորիթմը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Модели и алгоритмы для обработки данных гидрофизического эксперимента