Նազանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նազանի (այլ կիրառումներ)
Նազանի
Ծնվել է1870
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1912
Վախճանի վայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան

Նազանի (Տեր-Մարտիրոսյան Հովհաննես), Թառլանյան Թորոս, Հովհաննես Տերենց (1870, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 1912, Ալեքսանդրապոլ), գրող, աշուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Ալեքսանդրապոլում՝ որպես իրավաբան և կրթության գործիչ։ Լույս են տեսել Նազանու «Սրտի խօսքեր» (1892) բանաստեղծությունների ժողովրդական, «Մեր խալֆան» (1906) վիպակը, «Սիրոյ տաղեր» (1913) ժողովրդական։ Նազանին առավել հայտնի է աշուղական երգերով («Ես մի խոսնակ թառ ունեի», «Տերն, աչքերիդ ատլաս փայլից», «Ո՞ւր ես, ուր ես, ազիզ աղջիկ», «Յար, քեզ հետ խոսելիք ունեմ» և այլն)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 192:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեվոնյան Գ, Սայաթ-Նովայի համալսարանական աշակերտը. Հովհաննես Տերենց, «Ձիթենի», ժող, Թ., 1915։