Jump to content

Նադրա Հադդադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադրա Հադդադ
արաբ․՝ نَدْرة حَدَّاد‎‎
Ծնվել էհոկտեմբերի 30, 1881(1881-10-30)
ԾննդավայրՀոմս, Սիրիա
Վախճանվել էմայիսի 27, 1950(1950-05-27) (68 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, վաճառական և խմբագիր
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԱնդամակցությունThe Pen League?
 Nadrah Haddad Վիքիպահեստում

Նադրա Հադդադ (արաբ․՝ ندرة حداد‎‎, հոկտեմբերի 30, 1881(1881-10-30), Հոմս, Սիրիա - մայիսի 27, 1950(1950-05-27)) սիրիացի բանաստեղծ էր և Հյուսիսային Ամերիկայի առաջին արաբալեզու գրական ընկերության՝ «Փետուրի միավորման» հիմնադիր անդամ[1][2]։

Նադրան ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 30-ին Հոմսում, օսմանահպատակ Սիրիայում, սիրիացի հույն ուղղափառ մտավորական Ռաշիդ Հադդադի ընտանիքում։ Նա նախնական կրթությունը ստացել է քաղաքի հունական ուղղափառ համայնքային դպրոցում և աշխատել է որպես հաշվապահ, նախքան 1897 թվականի դեկտեմբերի 26-ին 17 տարեկանում Միացյալ Նահանգներ գաղթելը[3]։

Հադդադը բնակություն է հաստատել Նյու Յորքում և զբաղվել առևտրով, միաժամանակ գրելով բանաստեղծություններ։ Նա աշխատել է որպես արաբալեզու «ալ-Սայիհ» (արաբ․՝ السايح‎‎, «Զբոսաշրջիկը») հրատարակության գլխավոր խմբագիր, որը հիմնադրել էր իր եղբայր Աբդ ալ-Մասիհը։ Ավելի ուշ նա աշխատել է բանկային ոլորտում[4][5]։

Հադդադը «Փետուրի միավորման» հիմնադիր անդամ է, որը Հյուսիսային Ամերիկայի առաջին արաբալեզու գրական ընկերությունն է[6]։ Խմբակն սկզբնապես ստեղծվել է Նասիբ Արիդայի և Նադրայի եղբոր՝ Աբդ ալ-Մասիհի կողմից 1916 թվականին, իսկ հետագայում վերակազմավորվել է 1920 թվականին Նյու Յորքում մահջարի գրողների ավելի մեծ խմբի կողմից՝ Ջիբրան Խալիլ Ջիբրանի գլխավորությամբ[7][8][9]։

Հադդադի ամենահայտնի աշխատանքը «Դիվան Աուրակ ալ-Խարիֆն» է (Աշնանային տերևների գիրքը)[10]։

Հադդադը մահացել է սրտի կաթվածից 1950 թվականի մայիսի 27-ին՝ հարսանեկան արարողության ժամանակ, այն բանից հետո, երբ նա արտասանել էր նորապսակներին շնորհավորող բանաստեղծություն[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադրան ամուսնացել է Հադբո Հադդադի հետ և ունեցել երեք երեխա՝ Ռոբերտ, Ուիլյամ և Ժոզետ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bawardi, Hani J. (2015). The Making of Arab Americans: From Syrian Nationalism to U.S. Citizenship (1st ed.). Texas: University of Texas Press. ISBN 978-1-47730-752-6.
  • Bushrui, Suheil (1987). Kahlil Gibran of Lebanon. Smythe. ISBN 9780861402793.
  • Haiek, Joseph R. (1984). Arab-American Almanac. News Circle Publishing House. ISBN 978-0-915652-21-1.
  • Jayyusi, Salma Khadra; Tingley, Christopher (1977). Trends and Movements in Modern Arabic Poetry. Brill. ISBN 9789004049208.
  • Meisami, Julie Scott; Starkey, Paul, eds. (1998). Encyclopedia of Arabic Literature. Vol. 1. Routledge. ISBN 9780415185714.
  • Popp, Richard Alan (2001). «Al-Rābiṭah al-Qalamīyah, 1916». Journal of Arabic Literature. Brill Publishers. 32 (1): 30–52. doi:10.1163/157006401X00123. JSTOR 4183426.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]