Նադին Լաբակի
![]() արաբ․՝ نادين لبكي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1974[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Կրթություն | Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Քալիդ Մուզանար |
Պարգևներ և մրցանակներ | |
nadinelabaki.com | |
Նադին Լաբակի (արաբ․՝ نادين لبكي, փետրվարի 18, 1974[1], Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նադին Լաբակին իր կյանքի առաջին տասնյոթ տարիներն անցկացրել է պատերազմական միջավայրում, մինչև որ 1991 թվականին Լիբանանում քաղաքացիական պատերազմը ավարտվեց[2]։ Իր կարիերան սկսել է 1990 թվականի Studio El Fan շոուում։ Շոուն սկսվել էր 1970-ական թվականներից և շարունակվել էր մինչև 2000-ական թվականները։ Տաղանդների շոուում տարբեր երաժշտական տեսահոլովակների նկարահանման համար արժանացել է մրցանակի[3]։
Լաբակին Բեյրութի Սուրբ Հովսեփի համալսարանում աուդիովիզուալ ուսումնասիրությունների աստիճան է ստացել։ 1997 թվականին նա թողարկել է իր 11 Rue Pasteur ֆիլմը, որը Փարիզի Արաբական Համաշխարհային ինստիտուտում արժանացել է Արաբական կինոյի բիենալեում լավագույն կարճամետրաժ ֆիլմերի մրցանակին։ Լաբակին եզակի է նրանով, որ ի տարբերություն լիբանանցի և արաբ կինոռեժիսորների, նա արտասահմանում կրթություն չի ստացել[2]։
1998 թվականին նա մասնակցել է Փարիզի Կորս Ֆլորանում դերասանական խաղի վերաբերյալ սեմինարին։ Նա շարունակել է գովազդներ և երաժշտական տեսահոլովակներ նկարահնել հայտնի արևելյան երգիչների համար, որոնց համար նա մի քանի անգամ մրցանակների է արժանացել։
Նադին Լաբակի սկսել է իր դերասանուհու կարիերան 2000-ական թվականներին՝ նկարահանվելով կարճամետրաժ ֆիլմերում[4]։ 2010 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ջորջ Հաքեմի «Stray Bullet» ֆիլում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաբակին մի քանի լեզու գիտի, որոնցից են արաբերենը, ֆրանսերենը, անգլերենը և իտալերեն։ 2007 թվականին ամուսնացել է երաժիշտ և կոմպոզիտոր Քալիդ Մուզաների հետ։ 2009 թվականին զույգն ունեցել է տղա՝ Վալիդը։ 2016 թվականին ծնվել է նրանց դուստրը։
2016 թվականին Լաբակին Բեյրութի ամերիկյան համալսարանից պատվավոր աստիճան է ստացել և համալսարանի 150-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Armes Roy (2015-01-29)։ New Voices in Arab Cinema (անգլերեն)։ Indiana University Press։ էջ 232։ ISBN 9780253015280 (link)
- ↑ Frishkopf Michael Aaron (2010)։ Music and Media in the Arab World (անգլերեն)։ American Univ in Cairo Press։ էջեր 103 and 104։ ISBN 9789774162930
- ↑ Stafford Roy (2014-01-10)։ The Global Film Book (անգլերեն)։ Routledge։ ISBN 9781136474583
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիբանանում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Լիբանանցի ռեժիսորներ
- Լիբանանցի դերասանուհիներ
- Լիբանանցի սցենարիստներ
- Կին սցենարիստներ
- Լիբանանցի ֆեմինիստներ