Jump to content

Նադիա Նադիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադիա Նադիմ
պարս.՝ نادیه ندیم
Քաղաքացիությունը Դանիա և  Աֆղանստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1988(1988-01-02)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Հերաթ, Աֆղանստան[3]
Հասակ 175 սանտիմետր
Դիրք հարձակվող

Նադիա Նադիմ (դանիերեն՝ Nadia Nadim, հունվարի 2, 1988(1988-01-02)[1][2], Հերաթ, Աֆղանստան[3]), դանիացի ֆուտբոլիստ, «Միլան» ակումբի և Դանիայի ազգային հավաքականի հարձակվող: Եվրոպայի 2017 թվականի առաջնության արծաթե մեդալակիր:

Ծնվել է Հերաթում, ապա ծնողների և չորս քույրերի հետ ապրել Է Քաբուլում[5]։ Ընտանիքի հետ Դանիա է տեղափոխվել 2000 թվականին այն բանից հետո, երբ նրա հայրը (Աֆղանստանի ազգային բանակի գեներալ) մահապատժի է ենթարկվել թալիբների կողմից[6]։ Դանիայում սկսել է զբաղվել ֆուտբոլով։

2012 թվականից հանդես է եկել «Ֆորտունա» ակումբում[7]։

2014 թվականի վերջին պայմանագիր է կնքել NWSL «Սքայ Բլու» ակումբի հետ։ Խաղալով 6 խաղում՝ իր հաշվին է գրանցել 7 գնդակ և 3 գոլային փոխանցում: 2015 թվականի փետրվարի 16-ին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով։

2016 թվականի հունվարի 14-ին փոխանակվել է «Փորթլենդ Թորնս»-ում[8]։ 2016 թվականի մրցաշրջանում դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ 20 խաղում խփելով 9 գնդակ: «Փորթլենդը» դարձել է կանոնավոր առաջնության հաղթող:

2018 թվականի հունվարին մարզուհին սկսել է հանդես գալ անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբում[9]։

2006 թվականին, երբ լրացել է Նադիայի 18 տարին, նա դարձել է Դանիայի քաղաքացի։ Դանիայի հավաքականում հանդես գալու թույլտվություն մարզուհին ստացել է ՖԻՖԱ-ից 2009 թվականին[10]։

Ազգային թիմի կազմում Նադիմը նորամուտը նշել Է 2009 թվականի Ալգարվեի գավաթում[11]։ Նա մասնակցել է Եվրոպայի 2009, 2013 և 2017 թվականների առաջնություններին:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին սկսել է բժշկական կրթություն ստանալ: Մուսուլման է[12]։

Խոսում է ինը լեզուներով՝ դանիերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, դարի, ուրդու և հինդի[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com
  3. 3,0 3,1 3,2 http://nadianadim.com/
  4. https://www.b.dk/nationalt/nadia-nadim-er-aarets-dansker-2017-jeg-foeler-at-det-er-en-kaerlighedserklaering
  5. «Nadia Nadim: Veni Vidi Vici». ourgamemag.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Muslim women and sport». books.google.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Nadia Nadim». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. «Thorns FC acquire forward Nadia Nadim, third pick in 2016 NWSL College Draft from Sky Blue FC». timbers.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «Nadia Nadim: Manchester City Women sign Denmark striker». bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  10. «Nadia Nadim klar til kvindelandsholdet». dbu.dk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Nadia Nadim – Danish Football Association profile». dbu.dk. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. «Nadia Nadim Fled Afghanistan. Now She's a Portland Thorns Forward and a Medical Student». pdxmonthly.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  13. «The Afghan refugee and trainee surgeon who can speak nine languages - and has just signed for Manchester City». manchestereveningnews.co.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադիա Նադիմ» հոդվածին։