Նադեժդա Ռուշևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Ռուշևա
ռուս.՝ Надя Рушева
Ծնվել էհունվարի 31, 1952(1952-01-31)[1]
ԾննդավայրՈւլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանվել էմարտի 6, 1969(1969-03-06)[1] (17 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի

Նադեժդա (Նադյա) Նիկոլաևնա Ռուշևա (ռուս.՝ Надя (Надежда Николаевна, հունվարի 31, 1952(1952-01-31)[1], Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն - մարտի 6, 1969(1969-03-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ-գրաֆիկ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Ռուշևան ծնվել է Ուլան Բատորում։ Նրա հայրը եղել է խորհրդային նկարիչ Նիկոլայ Կոստանտինովիչ Ռուշևան (1918—1975), իսկ մայրը՝ Տուվայի առաջին բալետի պարուհի Նատալիա Դոյդալովնա Աժիմկաա Ռուշևան (1926—2015): 1952 թվականի ամռանը ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։

Նադյան նկարել սկսել է հինգ տարեկանից, ընդ որում նրան ոչ ոք չի սովորեցրել։ Նույն ձևով մինչև դպրոց գնալը սովորել է նաև կարդալ և գրել։ Յոթ տարեկան հասակում նա սկսել է ամեն օր դասերից հետո կանոնավոր կերպով առնվազն կես ժամ զբաղվել նկարչությամբ։ Այդպես նա մի գիշերվա ընթացքում 36 պատկերազարդումներ է կատարել Պուշկինի «Սալթան թագավորի հեքիաթը» ստեղծագործության հիման վրա։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է գլխուղեղի անոթների լայնացմանը հաջորդող ներուղեղային արյունազեղումից՝ 1969 թվականի մարտի 6-ին՝ հիվանդանոցում։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի մայիսին տեղի է ունեցել նրա նկարների առաջին ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Պատանեկություն» թերթի կողմից։ Այդ ժամանակ Նադյան սովորել է հինգերորդ դասարանում։ Այդ ցուցադրությունից հետո հենց նույն թվականին թերթի 6-րդ համարում հրապարակվել են նրա առաջին նկարները։ Այդ ժամանակ նա եղել է ընդամենը 12 տարեկան։

Իր կյանքի հաջորդ հինգ տարիների ընթացքում նա անձնական ցուցադրություններ է ունեցել ԽՍՀՄ-ում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հնդկաստանում։

Նկարազարդումներ է կատարել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» և Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործությունների հիման վրա։ Երիտասարդ նկարչուհին երազել է դառնալ նկարիչ-մուլտիպլիկատոր։

1967 թվականին եղել է Արտեկում, որտեղ ծանոթացել է Օլեգ Սաֆարլիևի հետ։

1973 թվականի նոյեմբերին Ուլյանովյան տարածաշրջանային նկարչական թանգարանում տեղի է ունեցել նրա նկարների ցուցադրությունը, որտեղ ներկայացվել են երիտասարդ նկարչուհու ավելի քան 200 ստեղծագործություններ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքների մեջ կարելի է գտնել Հին Հունաստանի առասպելների, Պուշկինի, Տոլստոյի, Միխայիլ Բուլգակովի ստեղծագործությունների պատկերազարդումներ։ Ընդհանուր առումով նա պատկերազարդել է ավելի քան 50 հեղինակների ստեղծագործություններ։

«Վարպետը և Մարգարիտան» դարձել է նրա վերջին աշխատանքը։ Այդ ժամանակ Նադյան դարձել է առաջին նկարիչը, որը պատկերազարդել է «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործությունը։ Ելենա Բուլգակովան՝ Միխայիլ Բուլգակովի այրին, թողել է իր ինքնագիրը «Ափսոս, որ ես չգիտեի այդ բացառիկ էակի՝ Նադյա Ռուշևայի մասին»։

Նադյայի ստեղծագործությունների մեջ կան այնպիսինները, որոնք պատկերում են Չայկովսկու «Աննա Կարենինա» բալետի որոշ հատվածներ։ Բալետը բեմադրվել է նկարչուհու մահից հետո։ Բալետի գլխավոր դերում հանդես է եկել Մայա Պլիսեցկայան։

Նրա նկարները ծնվում էին առանց էսքիզների, միշտ նկարել է միանգամից և երբեք ջնջոց չի օգտագործել։ Նադյան ասել է.

Ես դրանք նախապես եմ տեսնում… Դրանք թափվում են թղթի վրա, ինչպես ջրի նշաններ։ Ինձ մնում է միայն ինչ-որ մի բանով շրջանակել դրանք։

Նադյան իրենից հետո թողել է հարուստ նկարչական ժառանգություն։ Նա թողել է ավելի քան 12 հազար նկարներ։ Անհնար է դրանց ճշգրիտ քանակությունը հաշվել, որովհետև հարյուրավոր թերթեր նկարչուհին նվիրել է իր ծանոթներին և ընկերներին, որոշ նկարներ էլ տարբեր պատճառներով հետ չի ստացել առաջին ցուցադրությունից։ Նկարների մեծամասնությունը պահպանվում է Մոսկվայում՝ Լև Տոլստոյի պետական թանգարանում, Կըզըլում գտնվող Նադյա Ռուշևայի անվան թանգարան-ֆիլիալում, Պետերբուրգի Պուշկինյան տանը, Արվեստի ազգային ֆոնդում, Սարովի քաղաքային թանգարանում և Ա. Պուշկինի անվան պետական թանգարանում։

Տեղի է ունեցել նրա նկարների 160 ցուցադրություն տարբեր երկրներում՝ Ճապոնիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Լեհաստանում և այլ երկրներում։

Ցիկլեր և աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնանկարներ
  • Բալետ
  • Պատերազմ և խաղաղություն
  • Արևմտյան դասականություն
  • Փոքրիկ իշխանը
  • Վարպետը և Մարգարիտան
  • Կենդանիների աշխարհ
  • Պուշկինիանա
  • Ռուսական հեքիաթներ
  • Այժմեականություն
  • Տուվա և Մոնղոլիա
  • Էլլադա
  • Բայրոն։ Աբիդոսյան հարսնացուն

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց հարկավոր է այնպիսի արվեստ, ինչպիսին մաքուր օդն է։ Հանճարեղ աղջիկը տիրապետում էր մարդկային ոգու ներթափանցման զարմանալի պարգևի։
Նրա նկարները դուրս են գալիս մանկական ստեղծագործությունների սահմաններից, բայց նույնիսկ մեծահասակ նկարիչների շրջանում շատերը դժվարությամբ կարող են համեմատվել նրա ստեղծագործական հորինվածքի, տեխնիկայի պարզության, և աշխարհի ստեղծագործական ընկալման հետ։
- Քանդակագործ Վասիլի Ալեքսեևիչ Վատագին
Ճակատագրի անողոք դաժանությունը կյանքից հեռացրեց մոսկովյան հանճարեղ, դեռ նոր ծաղկող տաղանդ Նադյա Ռուշեվային։ Այո՛, հանճարեղ։ Այժմ պետք չէ վախենալ վաղաժամ կարծիքներից։
- «Պատանեկություն» թերթ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադյա Ռուշևայի և իր հոր՝ Նիկոլայ Կոստանտինովիչի գերեզմանները
  • Թաղված է Մոսկվայում՝ Պոկրովյան գերեզմանատանը։ Նրա շիրիմին հուշարձան է տեղադրված, որտեղ պատկերված է Նադյայի «Փոքր Կենտավր» նկարը։
  • Նադյայի անունով է կոչվում № 1466 կրթության կենտրոնը (նախկին № 470 մոսկովյան դպրոցը), որտեղ սովորել է Նադյա Ռուշևան։ Դպրոցում թանգարան է բացվել, որտեղ ներկայացված են նրա կյանքն ու ստեղծագործությունները։
  • Մոսկվայում՝ Նադյա Ռուշևայի անունով կոչվող № 1466 դպրոցի կողքին բացվել է «Նադեժդա» զբոսայգին։ Այտեղ Նադյայի «Փոքր Կենտավր» նկարի մոտիվներով տեղադրվել է հուշարձան։
  • 1982 թվականի հոկտեմբերի 21-ին սովետական աստղագետ Կարաչկինը հայտնաբերել է № 3516 փոքր մոլորակը, որը անվանել է Rusheva:
  • Կովկասում կա Նադյա Ռուշևայի անունը կրող անցում։
  • Գոյություն ունի «Աղջիկ Նադյա» (1973 թվական) երգը։ Երգի հեղինակը դրամատուրգ Աննա Ռոդիոնովան է(http://search.rsl.ru/ru/record/01007203952):

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեզ, ինչպես առաջին սեր (1969)
  • Նադյան Ռուշևա (1972)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Howard J. Rusheva, Nadya // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T074535
  2. h[ttp://www.izbrannoe.com/news/lyudi/10-udivitelnykh-faktov-o-zhizni-samoy-yunoy-khudozhnitsy-sssr/ 10 удивительных фактов о жизни самой юной художницы СССР 1]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альбом «Графика Нади Рушевой» — Изобразительное искусство, Москва, 1976. Составитель: Николай Константинович Рушев. Автор текста: Георгий Викторович Панфилов.
  • Последний год Надежды. Воспоминания о моей дочери. Автор: Рушев Н. К. — М.: ТЕИС, 2007.
  • Мама Нади Рушевой. Автор: Зоя Донгак — Кызыл: ОАО «Тываполиграф». 2014.
  • Э. И. Пашнёв «Девочка и олень», Москва, Терра-Книжный клуб, 2001, 276 страниц. Иллюстрации Нади Рушевой.
  • Михаил Булгаков Мастер и Маргарита с иллюстрациями Нади Рушевой. — АСТ, 2018. — 256 с. — 9000 экз. — ISBN 978-5-17-090446-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]