Նադեժդա Պլունգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Պլունգյան
ռուս.՝ Наде́жда Влади́мировна Плунгя́н
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1983(1983-10-30) (40 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսական պետական հումանիտար համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունարվեստագետ, համալսարանի դասախոս և համադրող
ԱշխատավայրՌուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտ
Ծնողներհայր՝ Վլադիմիր Պլունգյան, մայր՝ Եկատերինա Ռախիլինա
 Nadia Plungian Վիքիպահեստում

Նադեժդա Վլադիմիրի Պլունգյան (հոկտեմբերի 30, 1983(1983-10-30), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արվեստաբան, մանկավարժ, արվեստի ցուցահանդեսների համակարգող, մոսկովյան ֆեմինիստական խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Պլունգյանը ծնվել է լեզվաբաններ Վլադիմիր Պլունգյանի և Եկատերինա Ռախիլինայի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի թիվ 57 դպրոցը, 2005 թվականին՝ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արվեստագիտության բաժինը։ Արվեստագիտության թեկնածու է (2009 թվականից)։ 2010 թվականից Ռուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է մոդեռնիզմի նկարչությունը և գրաֆիկան, խորհրդային արվեստը, միջպատերազմի արվեստը, 20-րդ դարի ռեալիզմի խնդիրները, խորհրդային և եվրոպական նկարչությունը, 1920-1930-ականների արվեստի ասոցիացիաները, Լենինգրադի դպրոցը, Սարատովի դպրոցը, տպագիր տեսակների էվոլյուցիան և գրաֆիկան, ժամանակակից գրաֆիկական դպրոցները, նկարչի գիրքը, վաղ խորհրդային պլակատը և այլն։

2009 թվականից եղել է Մշակույթների պատմության ինստիտուտի մշակութաբանության ֆակուլտետում կազմակերպված 20-րդ դարի առաջին և երկրորդ կեսի օտարերկրյա արվեստի դասընթացների հեղինակը և դասախոս։ 2007 թվականից հանդիսանում է «Նոր Մոսկվա» երիտասարդ հետազոտողների միջառարկայական նախաձեռնող խմբի անդամ, որը նվիրված է ԽՍՀՄ միջպատերազմյան ժամանակաշրջանի գեղարվեստական և քաղաքական կյանքին։ Այդ ասոցիացիայի կազմում անցկացրել է մի շարք բաց դասախոսություններ և ներգրավվել 1930-ականների արվեստի և առօրյա կյանքի վերաբերյալ իրադարձությունների նախապատրաստման գործում, Միխայիլ Բուլգակովի տուն թանգարանում (2007-2011), Կրիմսկի Վալի Տրետյակովյան պետական պատկերասրահում (2011-2012), Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոնում (2013)։

2012-2013 թվականներին Վ. Լոմասկոյի հետ համատեղ եղել է Ֆեմինիստական մատիտ-2 ցուցահանդեսի համակարգող (Մոսկվայի ժամանակակից արվեստի 5-րդ բիենալեի զուգահեռ նախագիծ)։

2013 թվականին եղել է «Ռուսական առօրյան գենդերային հարաբերությունների հայելու մեջ» հոդվածների ժողովածուի խմբագիրը / կազմող Ն. Լ. Պուշկարևա - Մ .: НЛО, 2013:- 864 էջ։ 2017-2018 թվականներին Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում և Շաբոլովկա պատկերասրահում համակարգել է մի շարք ցուցահանդեսներ Ա. Սելիվանովայի հետ միասին, ինչը, ըստ «Կոմերսանտի» հոդվածագիր Ա. Տոլստովայի, «իրականացվել է ցույց տալու համար, որ խորհրդային մոդեռնիզմը նկարագրված չէ գաղափարականացված տերմիններով՝ «սոցիալիստական ռեալիզմ», «Տոտալիտար արվեստ» կամ «Ստալինյան ոճ»»[1][2]։ 2018 թվականի սեպտեմբերից Colta.ru կայքի «Արվեստ» բաժնի խմբագիրն է[3]։

2020 թվականին եղել է Մոսկվայում բացված Ալեքսանդր Լաբասի ծննդյան 120-ամյակին նվիրված «Ալեքսանդր Լաբաս։ Երաժշտություն» ցուցահանդեսի համակարգող[4]։ Եղել է Մոսկվայի թանգարանում բացված «ՎԽՈԻՏԵՄԱՍ 100. Ավանգարդի դպրոց» ցուցահանդեսի «Ժիվֆակ Վխուտեմաս» բաժնի համակարգողը[5]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Պլունգյան, 2014
Հիմնական հրապարակումներ
  • Плунгян Н. Живопись О. Н. Гильдебрандт. К проблеме петербургских и саратовских влияний в группе «13» // Театр. Живопись. Кино. Музыка. Ежеквартальный альманах N1. М.: ГИТИС, 2008 (список ведущих рецензируемых журналов ВАК).
  • Плунгян Н. О рисунках Юрия Юркуна. // Люди и судьбы. ХХ век. Книга очерков. М.: Едиториал УРСС, 2009.
  • Плунгян Н. Даниил Даран, Сергей Романович. Ракурсы московской графики 1940-х. // Русское искусство, № 1, 2010.
  • Плунгян Н. Основные тенденции изобразительного искусства 2000-х гг. в России. Живопись, графика // Культура России. 2000-е годы. СПб., 2012.
  • Плунгян Н. Гендерные зеркала современного искусства // Неприкосновенный запас, 1 (081). М., 2012.
  • Плунгян Н. С. М. Романович. К биографии художника. // Люди и судьбы. ХХ век. Вып. 4. М.: Едиториал УРСС, 2013.
  • Плунгян Н. Ольга Гильдебрандт и Мари Лорансен // Михаил Кузмин. Литературная судьба и художественная среда. Пушкинский дом, 2013.
  • Плунгян Н. Алексей Карев — основоположник ленинградской школы. 2014.
  • Плунгян Н. Графика Владимира Милашевского в собрании Нукусского музея. 2014.
  • Плунгян Н. Александр Лабас. Музыка. М.: Лабас-Фонд, 2020. 92 с. 500 экз.
Ցուցահանդեսների և հավաքածուների կատալոգներ, թանգարանային հրապարակումներ
  • Сколько лет тебе, скажи, Психея? // Ольга Гильдебрандт-Арбенина. Девочка, катящая серсо. М, 2007. Текст вступительной статьи, подготовка текста к публикации и примечания, иллюстрации, именной указатель.
  • Мерцание. Антитеза // Камянов и Крестинина. Главная тема. Живопись, графика. М., 2007.
  • Александр Русаков — акварелист // А. Русаков. 1898—1952. Работы на бумаге. М. 2008.
  • Лев Аронов // Лев Аронов (1909—1972). М., 2009.
  • Сергей Романович. 1894—1968. Живопись и графика. М., 2012.
  • Феминистское искусство в России: некоторые перспективы // Международный женский день. Феминизм: от авангарда до наших дней. Каталог выставки. М., Манеж / музейно-выставочный центр «Рабочий и Колхозница», 2013.
  • Феминистский карандаш-2. Выставка женской социальной графики. Каталог выставки. М., 2013.
  • Василий Маслов — художник болшевской трудовой коммуны. 2013 (в печати).
Հավաքական աշխատանքներ
  • Советская графика 1930—1950-х гг. // История русского искусства в 22 томах. Т. 21. М.: Северный паломник. 
  • Группа «13». // Энциклопедия русского авангарда. Т. 3. М., RA, 2013.
  • Новые течения в живописи и графике 1900—1917. // История русского искусства в 22 томах. Т. 18. М.: Северный паломник.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гулин, И. (6 октября 2017). ««Надо перестать воспринимать межвоенное искусство как третий ряд»». Коммерсантъ-Weekend. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  2. Толстова, А. (7 сентября 2018). «Акрополь наш». Коммерсантъ-Weekend. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  3. Плунгян, Н. (11 сентября 2018). «От редактора». Colta.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  4. Александр Лабас. Музыка. К 120-летию со дня рождения. Галерея «Роза Азора». Куратор: Надя Плунгян.
  5. ВХУТЕМАС 100: Школа авангарда. Музей Москвы, куратор раздела «Живфак» — Надя Плунгян.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]