Նադեժդա Կիբալչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Կիբալչիչ
Ծնվել էապրիլի 26, 1878(1878-04-26)
ԾննդավայրՅասնոգորոդ, Ռոմանովսկի շրջան
Վախճանվել էսեպտեմբերի 19, 1914(1914-09-19) (36 տարեկան)
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և թարգմանչուհի
 Nadiia Kybalchych (1878—1914) Վիքիպահեստում

Նադեժդա Կոնստանտինովնա Կիբալչիչ (ամուսնությամբ՝ Կոզլովսկայա, ուկրաիներեն՝ Наді́я Костянти́нівна Киба́льчич, ապրիլի 26, 1878(1878-04-26), Յասնոգորոդ, Ռոմանովսկի շրջան - սեպտեմբերի 19, 1914(1914-09-19)), ուկրաինացի և ռուս գրող, բանաստեղծուհի, թարգմանիչ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Կիբալչիչը ծնվել է մանր ազնվականական ստեղծագործ ընտանիքում։ Մայրը՝ գրող Նադեժդա Մատվեևնա Կիբալչիչն է (1857-1918), մայրական պապը՝ հայտնի բանահավաք, ազգագրագետ և գրող Մատվեյ Տերենտևիչ Սիմոնովը։ Նրա կնքամայրն եղել է բանաստեղծուհի Ալեքսանդրա Կուլիշը։

Մանուկ հասակում ապրել է Պոլտավայի մարզում իր պապիկի՝ Մատվեյ Սիմոնովի հետ, դաստիարակվել է Սիմոնով-Բելոզերսկի տոհմի հայրենասիրական ավանդույթներով։ 1894 թվականին ավարտել է Լուբնիի գիմնազիան։ Հակառակ մոր կամքին, 16 տարեկանում ամուսնացել է բժիշկ Կոզլովսկու հետ։ Իրենց ժողովրդավարական հայացքների համար ընտանիքը նյութական կարիքի մեջ է եղել, նրան և ամուսնուն ձերբակալել են և բանտ նստեցրել։ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ նրանք բանտարկված են եղել Խերսոնի բանտում։ Բանտում մնալը խաթարել է ամուսնու առողջությունը, նա հիվանդացել է տուբերկուլոզով։ 1905 թվականին բուժման նպատակով տարվել է Իտալիա, որտեղ էլ ամուսինները մնացել են ավելի քան հինգ տարի։

Արտերկրից վերադառնալուց հետո նրանք ապրել են Կիևի մարզի Տրիպոլիեում։ Կիբալչիչը սկսել է տպագրվել 1898 թվականից։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են ամսագրերում և ալմանախներում։ Նա ընկերական հարաբերությունների մեջ է եղել Լեսյա Ուկրաինկայի հետ, ում ազդեցության շնորհիվ իր առանձին բանաստեղծություններում հույս է հայտնել, որ աշխատավորները կազատագրվեն սոցիալական ճնշումից։ Գրել է մի շարք բանաստեղծություններ, պատմվածքներ, հուշեր, տպավորություններ իտալական կյանքի ժամանակաշրջանից։ 1913 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Поезії» անվանումով, իսկ մեկ տարի անց՝ պատմվածքների գիրքը։ Հեղինակի ստեղծագործությունների թեմաները բազմազան են եղել։ Նրան անհանգստացրել են սոցիալական անհավասարությունն ու անապահովությունը, երեխաների ճակատագիրը։

Կիբալչիչը նրբորեն է զգացել բնությունը և բանաստեղծականացրել է այն։ Երեխաների համար Նադեժդա Կիբալչիչի ամենահայտնի ստեղծագործությունը «Спогади кота Сивка» («Սիվկա կատվի հիշողությունները») և «Малий Ніно» հեքիաթն է։ 1914 թվականին տպագրվել են նրա արձակ գործերը՝ «Пропащі сестри», «Злочинець», «Останні»։ Զբաղվել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն թարգմանություններով։ «Спомини про Б. Грінченка» հուշագրությունների հեղինակն է։ Ընկերություն է արել և նամակագրական կապ պահպանել Լեսյա Ուկրաինկայի և Իվան Ֆրանկոյի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կիբալչիչ» հոդվածին։