Նադեժդա Կարպովա
Նադեժդա Կարպովա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստուհի |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 9, 1995[1] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Յարոսլավլ, Ռուսաստան |
Նադեժդա Ալեքսեևնա Կարպովա (ռուս.՝ Наде́жда Алексе́евна Ка́рпова, մարտի 9, 1995[1], Յարոսլավլ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստուհի, Իսպանիայի Պրիմերայում (բարձրագույն խմբում) հանդես եկող «Էսպանյոլ» (RCD Espanyol Femenino) թիմի և Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի հարձակվող։ Միակ աղջիկն է, որ ընդգրկվել է «Նրանց ընտրել է Մեսսին» (Backed by Messi) նախագծում[2]։ Նախկինում հանդես է եկել ռուսական «Զորկի» և «Չերտանովո»[3], ինչպես նաև իսպանական «Վալենսիա» և «Սևիլիա» թիմերում։
Ռուսաստանի առաջին ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2016 թվականի հունիսին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո-2017 մրցաշարի 5-րդ խմբի որակավորման փուլի Ռուսաստան-Թուրքիա հանդիպմանը և դառնալով գոլի հեղինակ։ Հանդես է եկել նաև Եվրո-2017-ի՝ Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ հետագա հանդիպումներում[4][5]։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի կանանց ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր - 2014 թ.
- Ռուսաստանի կանանց ֆուտբոլի 2016 թ. առաջնության լավագույն ռմբարկու (գոլահար)
- Կատալոնիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից - 2020
Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Նադեժդա Կարպովան 2016 թվականից մարզական հագուստի Adidas բրենդի դեմքն է Ռուսաստանում[3], ինչպես նաև Chanel նորաձևության տան ընկերը[6]։ Նրա լուսանկարները տպագրվել են Numero և Harper’s Bazaar ամսագրերում։ Ռուսական զանգվածային լրատվամիջոցներում կանանց ֆուտբոլի առավել լայն ու ջերմ լուսաբանման եռանդուն կողմնակիցներից է[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Россиянка Карпова попала в команду лучших молодых игроков по версии Месси»։ ТАСС։ 2016-10-14։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-04-ին։ Վերցված է 2019-01-04
- ↑ 3,0 3,1 Алина Григалашвили (2016-12-25)։ «Новое поколение: гордость женской сборной России по футболу Надежда Карпова»։ PeopleTalk։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին։ Վերցված է 2021-06-28
- ↑ «Russia – N. Karpova – Profile with news, career statistics and history – Soccerway»։ int.soccerway.com
- ↑ UEFA.com։ «Nadezhda Karpova – Russia – WEURO»։ UEFA.com
- ↑ Рубен Зарбабян (2017-07-18)։ russkogo-futbola-nadya-karpova ««Я хочу быть как Диего Коста!»: надежда русского футбола Надя Карпова»։ Tatler։ Վերցված է 2021-06-29(չաշխատող հղում)
- ↑ Юлия Варшавская (2019-09-02)։ ««Мы делаем на поле все то же самое, что и мужчины». Футболистка Надежда Карпова о том, почему ее бесит неравноправие в спорте»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին։ Վերցված է 2021-06-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Профиль» (իսպաներեն)։ ЖФК «Эспаньол»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-29-ին։ Վերցված է 2021-06-29
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|