Նադեժդա Դուրաչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Դուրաչենկո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1976(1976-11-02)
ԾննդավայրԲիրոբիջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 5, 2016(2016-12-05) (40 տարեկան)
Մահվան վայրՀալեպ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունբուժքույր

Նադեժդա Վլադիմիրովնա Դուրաչենկո (ռուս.՝ Надежда Владимировна Дураченко, նոյեմբերի 2, 1976(1976-11-02), Բիրոբիջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 2016(2016-12-05), Հալեպ), ռուս զինվորական բուժքույր։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգորեն զոհվել է Սիրիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է լրագրող Տատյանա Մոշկինայի և զինվորական բժշկի ընտանիքում։ Նա ընտանիքի ավագն էր, եղբայրը 16 տարով փոքր էր։ Քոլեջն ավարտելուց անմիջապես հետո նա ամուսնացել է։ Ունեցել է բարձրագույն բժշկահոգեբանական կրթություն[1]։

2016 թվականի դեկտեմբերի 5-ին Հալեպում գտնվող ռուսական դաշտային հիվանդանոցի ընդունարան բաժանմունքը գրոհայինների կողմից հրետանային կրակի տակ է ընկել։ Նադեժդա Դուրաչենկոն տեղում մահացել է։ Նրա հետ միասին զոհվել է նրա գործընկերուհի և մտերիմ ընկեր Գալինա Միխայլովան։

Բուժքույրերի մարմինները տեղափոխվել են Հրեական ինքնավար մարզ։ Առավոտյան մարմինները տեղափոխող ուղղաթիռին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի դասակը։ Զոհված բուժքույրերի հուղարկավորության օրը Հրեական ինքնավար մարզում հայտարարվել է սգո օր[2][3]։ Զոհված կանանց հուղարկավորել են զինվորական պատիվներով[4][5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Դուրաչենկոն մահվան ժամանակ ունեցել է ամուսին և դուստր՝ Նատալյան, որը եղել է 19-տարեկան, Վլադիվոստոկի ինստիտուտի ուսանող[6]։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով կրտսեր սերժանտ Նադեժդա Դուրաչենկոն և կրտսեր սերժանտ Գալինա Միխայլովան հետմահու պարգևատրվել են «Արիության շքանշանով»` մարտական հերթապահություն կատարելիս ցուցաբերած արիության, քաջության և նվիրվածության համար[7]։
  • Բժշկական քոլեջի շենքի վրա, որն ավարտել են Միխայլովան և Դուրաչենկոն, տեղադրվել է հուշատախտակ[8]։
  • Բիրոբիջանում գտնվող ռազմական հիվանդանոցի տարածքում կանգնեցվել է Սիրիայում զոհված բուժքույրեր ավագ սերժանտ Նադեժդա Դուրաչենկոյին և սերժանտ Գալինա Միխայլովային նվիրված հուշարձան[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]