Նադեժդա Բեգլարյանը ծնվել է 1927 թվականի ապրիլի 4-ին, Երևանում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1953 թվականց աշխատում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։ 1980-1990 թվականներին եղել է գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, 1981-1991 թվականներին` «Գենետիկական միջտարածաշրջանային գիտական խորհրդի նախագահ»[1]։
Ուսումնասիրել է բարձրակարգ բույսերի ժառանգականության և փոփոխականության վրա ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցությունը, բացահայտել գիբերելինի գենետիկական ակտիվությունը, նրա դերը բույսի ժառանգական ապարատում (ներդրվել է գործնական գյուղատնտեսության մեջ)։ Ստացել է ընտրասերման տեսակետից հեռանկարային, գեղազարդիչ և գյուղատնտեսական բույսերի բազմաթիվ մուտանտ ձևեր[1]։
Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը միչուրինյան բիոլոգիայի լույսի տակ, Երևան, 1954[2]։
Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը, Երևան, 1956[3]։
Մատերիալիզմի պայքարը իդեալիզմի դեմ բիոլոգիայում։ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, ՀՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, Ա. հ., 1957[4]:
Չարլզ Դարվին։ [Կյանքն ու գործունեությունը], Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1958[5]։
Ժան Բատիստ Լամարկ։ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևան, Ա. հ., 1975[6]:
Գիբերելինները դեկորատիվ ծաղկաբուծության սելեկցիայում, Երևան, 1992[7]։
Էվոլյուցիոն տեսություն։ (Ուսումնական ձեռնարկ), Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1998[8]։
Ընդհանուր կենսաբանություն։ (Դասագիրք), Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Թռչունյան Արմեն Համբարձումի, [խմբ.] | Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005[9]։
Գյուղատնտեսության մեջ ծխախոտի մշակման գործում՝ բուսական հորմոն գիբերելաթթվի (ԳԹ) կիրառման հեռանկարները։ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Մկրտչյան Մելանյա Ժորայի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատա(ակչություն, 2006[10]։